Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ ընտրությունների քարոզարշավում կարեւորվելու է Իրանի հարցը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


2020թ. նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական 59-րդ ընտրությունները, որոնց քարոզարշավը արդեն սկսվել է։
Այս առնչությամբ նշենք, որ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական փոխհարաբերությունների խզումից ի վեր այդ երկրի հետ փոխհարաբերությունների հարցը գրեթե մշտապես կարեւոր տեղ է գրավել նախագահական ընտրությունների քարոզարշավներին, որոնց ընթացքում երբեմն եղել են նաեւ բացահայտումներ երկու կուսակցությունների՝ Իրանի հանդեպ վարած քաղաքականությունների վերաբերյալ։ Ինչպես օրինակ՝ 2000թ. ընտրություններին հանրապետականները, քննադատելով դեմոկրատականների իրանական քաղաքականությունը, ընդգծում էին, որ 1963թ. շահի «Սպիտակ հեղափոխություն» բարեփոխումների ծրագիրը դեմոկրատների կառավարությունը պարտադրել էր Իրանին, մինչդեռ դրա համար պարարտ հող չկար։ 2020թ. ընտրություններն էլ այս առումով ոչ միայն բացառություն չեն կազմելու, այլեւ, հաշվի առնելով երկու երկրների փոխհարաբերություններում ստեղծված աննախադեպ լարվածությունը, թերեւս, երկու կուսակցությունների թեկնածուները արտաքին քաղաքականության ոլորտում խիստ կարեւորելու են այդ հարցը, ինչն արդեն նկատելի է հենց ընտրապայքարի մեկնարկից։
Հունիսի 18—ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ մտադիր է երկրորդ անգամ ընտրվել, պաշտոնապես սկսել է իր քարոզարշավը Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում, որտեղ նա 2016թ. ընտրություններում ձայների 1 տոկոս տարբերությամբ հաջողության հասավ։ Նա այս ընտրություններին իր հաղթաքարտն է համարել տնտեսական ոլորտում ձեռքբերումները, որոնք բարձր գնահատելով՝ նշել է, որ աշխարհում շատ երկրներ են երազում հասնել նման բարձունքների։ Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ—ում բնակվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին վտարելու հարցին, ինչի մասին օր առաջ գրառել էր իր «թվիթերյան» էջում։
Նախագահ Թրամփը, անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտին, շատ կարճ խոսել է Իսրայելի հետ փոխհարաբերությունների մասին։ Այնուհետեւ կրկին քննադատելով Իրանին, վերջինիս մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու համար եւ կարեւորել «Իրան—5+1»—ից դուրս գալը։ Նա շեշտել է, որ հեռացել է աղետաբեր մի համաձայնությունից եւ կրկին սահմանափակումներ է իրականացրել, իր խոսքերով՝ աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավոր Իրանի Իսլմական Հանրապետության դեմ։ Իսկ փոխնախագահ Մայք Փենսն իր ելույթում շեշտել է, որ նախագահ Թրամփն իրականացրել է իր նախընտրական բոլոր խոստումները՝ դաիշականներին դուրս վռնդել գրավված տարածքներից՝ Իրաքում ու Սիրիայում, ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխել, կրճատել է գործազրկությունը, նոր աշխատատեղեր ստեղծել եւ այլն։
Հատկանշական է, որ ըստ «Գելափի» (Gallup Poll) հարցումների արդյունքի՝ նախագահ Թրամփի կողմնակիցները մայիսին կազմել են 40 տոկոս։ Իսկ «Ֆաքս նյուս» գործակալության հարցումների արդյունքներով, որը նրա համար ընդունելի լրատվական գործակալություններից է, զիջում է դեմոկրատների թեկնածուներ՝ 67—ամյա Ջո Բայդենին՝ 10 իսկ 77—ամյա Բերնի Սանդերսին՝ 9 տոկոսով։ Բացի այդ, ըստ նշյալ հարցումների, դեմոկրատական երկու այլ թեկնածուներ՝ Էլիզաբեթ Վորնը եւ 54—ամյա Քամալա Հարիսը փոքր տարբերություններով առաջ են 68—ամյա հանրապետականների թեկնածու Թրամփից։ Սակայն նախագահի օգնականներն ու նրա ընտրական թիմի անդամները, չկարեւորելով հարցումների արդյունքները, շեշտում են, որ 2016թ. եւս հարցումների արդյունքները հօգուտ նախագահի չէին։
Եթե հանրապետականների հիմնական թեկնածուի անունը հայտնի է, նա գործող նախագահն է, ապա դեմոկրատների ռեկորդային թվով 20 թեկնածուներ ներկուսակցական մրցապայքարի մեջ են մտել, որոնցից 2020թ. հուլիսին ընտրվելու է հիմնական թեկնածուն։ Առաջին տասնյակը, որը հույս ունի հաղթել նախագահ Թրամփին, հունիսի 26—ին մասնակցել է առաջին հեռուստաբանավեճին, դարձյալ Ֆլորիդա նահանգում, սակայն Մայամիում։ Էլիզաբեթ Վորնը այս խմբում առավել ակնառու թեկնածուներից է, որը շեշտել է, որ տնտեսական ոլորտը ներկա դրությամբ խիստ բարենպաստ է միայն խոշորագույն կապիտալների համար։ Կարելի է նշել, որ բանավեճին մասնակից բոլոր թեկնածուները Իրանի՝ մասնավորապես միջուկային ծրագրերի հարցում թերեւս համակարծիք են եղել։ Բանավեճի հարցերից մեկը եղել է «Եթե դուք դառնաք երկրի նախագահը, ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրելու Իրանի նկատմամբ։ Արդյոք պատարա՞ստ եք վերադառնալ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ «Իրան—5+1»—ի համաձայնությանը». բոլորի պատասխանը դրական է եղել։ Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր 49—ամյա Քորի Բուքերի կարծիքով՝ Թրամփը դուրս գալով հիշյալ համաձայնությունից, ԱՄՆ—ին տարել է դեպի խիստ վտանգավոր ճանապարհ, անհրաժեշտ է բանակցել, համաձայնությանը վերադառնալ, ինչը անչափ անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանգության համար։ Իսկ Թուլսի Գաբարդը նշել է, որ ինքը 16 տարի բանակում ծառայել է Իրաքում եւ համոզված է, որ ցանկացած մակարդակի բախում Իրանի հետ անհամեմատ վատ հետեւանքներ է ունենալու, մասնավորապես փախստականների աննախադեպ հոսքերի առումով։ Նա ընդգծել է, որ դեմոկրատները դեմ են Իրանի հետ պատերազմին եւ վերադառնալու են համաձայնությանը։ Ապա հավելել է, որ այդպիսով կարող են թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Իսկ ի պատասխան այն հարցի, որ եթե Իրանը հարձակվի, ի՞նչ որոշում կընդունեք, նշել է, որ համապատասխան քայլ կանեն։ Գաբարդը միաժամանակ հավելել է, որ Թրամփն է նման պայմաններ ստեղծել եւ պետք է վերադառնա համաձայնությանը։ Իրան—5+1—ի առնչությամբ դրական են արտահայտվել նաեւ այլ թեկնածուներ՝ այն գնահատելով որպես լավ համաձայնություն։
Դեմոկրատների մյուս տասնյակի ներկուսակցական հեռուստաբանավեճը տեղի է ունենալու այսօր։

28-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO