Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Կբարելավվի հարյուրհազարավոր մարդկանց կյանքի որակը

Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար՝ մոտ 13 մլրդ դրամ

Մինչեւ18 տարեկանների համար բժշկական ծառայությունները կդառնան անվճար։ Կառավարությունը երեկվա նիստում սա հաստատեց համապատասխան որոշմամբ։
Իսկ եթե ավելի մանրամասն, ապա առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար եւ արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Եվ այս նպատակով պետական բյուջեից առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար՝ մոտ 13 մլրդ դրամ, որը հնարավոր է դարձել պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։
Ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելուն, կյանքի տեւողության եւ որակի բարձրացմանը ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց հարազատների դեպքում։ Ու շատ կարեւոր է, որ սա նաեւ տնտեսական էֆեկտ է ունենալու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հիմնավորել է որոշման ուղղվածությունը։
«Ընդհանրապես կա երկու ճանապարհ, եւ այդ երկու ճանապարհներից մենք ընտրել ենք հետեւյալը. մենք ասել ենք, որ տնտեսական հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հիմա այս շատ լուրջ որոշումներով իրականացնում եւ որդեգրում ենք հետեւյալ ուղղությունը՝ մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ քաղաքացին լինի առողջ։ Իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի ինքն աշխատելու, ստեղծագործելու եւ իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա։ Եկեք ուղիղ ասենք, մենք այս գումարն ինչ—որ չափով կարող էինք ինչ—որ համամասնություններով այդ ընտանիքներին վճարել, ասել՝ սա մենք ձեզ ուղղակի ավելացնում ենք, եւ այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր ճաշակով, յուրաքանչյուրն իր մտածածով կօգտագործեր այդ գումարը, եւ մենք ընդհանուր առմամբ երկարաժամկետ եւ կապիտալ էֆեկտներ չէինք ունենա։ Կառավարությունը, ընդհակառակը, իր քաղաքական տրամաբանության եւ գաղափարաբանության շրջանակներում որոշում է այդ գումարները ծախսել ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման, նրանց բնականոն կյանքն ու առողջությունը ապահովելու համար։ Այս առումով թվերն իսկապես տպավորիչ են, մի քանի 100 հազար մարդ առնչվում է այս որոշումների հետ»,— ասել է կառավարության ղեկավարը։

28-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO