Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի հարցում սպառնալիքի լեզուն չի աշխատում

Նոր զարգացումներ Հայաստան-Մալթա հարաբերություններում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հայաստանը եւ Մալթան երկկողմ հարաբերությունների բավականին լայն օրակարգ ունեն եւ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունները զարգացնելու լուրջ մտադրություն։ Մալթան Եվրամիության անդամ է եւ առաջին երկրներից էր, որը անցած տարվա սեպտեմբերին վավերացրեց Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագիրը։ Երկու երկրների համար էլ ԵՄ օրակարգը բավականին մեծ տեղ է գրավում։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ կողմերը մտադիր են ավելի խորացնել քաղաքական երկխոսությունը, որ իր մեջ հարուստ օրակարգ է պարունակում։ «Մենք փոքր երկրներ ենք, եւ մեր հոգեբանության տրամաբանությունն աշխատում է փոքր երկրների համերաշխության համատեքստում»,–ասաց Մնացականյանը։ Կ. Աբելայի Հայաստան նախորդ այցը կայացել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովին։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները առիթ են ունեցել հանդիպելու նաեւ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում։ Այդ ժամանակ ստորագրել են փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն վարել, եւ այս այցը դրա արտահայտությունն է։ Քաղաքական օրակարգից բացի, կողմերը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու հարցը, որի շուրջ Մալթան շատ դրական է տրամադրված։ Քննարկվել է սեզոնային ուղիղ թռիչքների հարցը։
Հստակեցվել են երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ «Դրանք վերաբերվում են Հայաստանի գերակա զարգացման օրակարգին եւ այն ոլորտներին, որտեղ մենք կարող ենք օգտագործել երկկողմ համագործակցությունը։ Մալթան ունի զարգացման օրակարգին առնչվող շատ տպավորիչ եւ հետաքրքիր փորձ, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման, խելացի գյուղատնտեսության ոլորտում։ Դա շատ լավ հիմք է աշխատելու Մալթայի հետ»,–ասաց Մնացականյանը։ Բավականին լավ հիմքի վրա է համագործակցությունը մշակույթի եւ կրթության ոլորտում։ Նախարարը հիշեցրեց, որ Մալթայի մայրաքաղաք Վալետայում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 115—ամյակի առթիվ համերգ, Սերգեյ Սմբատյանը նաեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է եւ այլն։ «Մեր հարաբերությունները հենված են ընդհանուր համաեվրոպական արժեքների վրա, ժողովուրդները պատմականորեն բավականին երկար ժամանակ ծանոթ են միմյանց սկսած միջնադարից։ Դա հնարավորություն է տալիս հաջողությամբ զարգացնելու հարաբերությունները։ Համագործակցում ենք նաեւ բազմակողմանի հարթակներում, այդ թվում ՄԱԿ—ում եւ բազմաթիվ միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնք նշանակություն ունեն մեզ համար»,–նշեց Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է մեր երկրի անվտանգային օրակարգի ամենագերակա խնդրին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները։ «Օրակարգը հարցերի պակաս չունի, երկխոսությունը պատրաստվում ենք շարունակել եւ այս դինամիկան ցույց է տալիս, թե որքանով լուրջ է մեր մտադրությունը՝ խորացնելու հարաբերությունները ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների»,–ընդգծեց նախարարը։
Կարմելո Աբելայի բնորոշմամբ, այցը պատմական է, իսկ երկու երկրների հարաբերությունները կառուցվում են ժողովուրդների միջեւ գերազանց հարաբերությունների հիման վրա։ «Մեր հարաբերությունները խորանում եւ ամրապնդվում են։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք ձեռք ենք բերում պայմանավորվածություններ, որոնք դարակի վրա չեն մնում, այլ իրագործվում են»,–ասաց նա՝ նշելով, որ մշակույթի ոլորտում արդեն հուշագիր ունեն ստորագրված։ Աբելայի խոսքով, Մալթան ակտիվորեն աջակցում է Հայաստանին մի շարք ուղղություններով ԵՄ—ի հետ հարաբերությունները խորացնելու, որի գործնական ապացույցը համաձայնագրի վավերացման փաստն է։
Բարձրաստիճան հյուրը նկատեց, որ հարկավոր է զարգացնել հարաբերությունները ոչ միայն քաղաքական գործիչների եւ դիվանագետների, այլեւ ժողովուրդների միջեւ, այդ թվում՝ գործարար համայնքների։ Նա նույնպես փաստեց, որ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները բնավ տպավորիչ չեն, եւ այդ առումով պետք է աշխատել բիզնես համայնքների եւ ժողովրդի համար լայն գործակցության դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Աբելան տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկակի հարկումը հանելու մասին, ինչը չափազանց կարեւոր է առեւտրային հարաբերությունները խորացնելու համար։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի հաջորդ տարի Հայաստանի եւ Մալթայի միջեւ հաստատվի ուղիղ օդային կապ։ «Մենք եկել ենք մի ամբողջ օր, որպեսզի հասնենք այստեղ։ Իրականում թռիչքն ընդամենը 4 ժամ կտեւեր»,– ընդգծեց Կարմելո Աբելան։

Բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում

Հայաստանի համար չափազանց կարեւոր է արցախյան հակամարտության կարգավորման հարցում խաղաղությանը նպաստող միջավայրի առկայությունը։ Այդ մասին ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպումից հետո վերջինիս կողմից որոշ դիտարկումներին։ «Մենք քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ։ Դրանք կառուցված են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչեւ վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում, երբ մենք շփման գծում ունեինք լարվածության որոշակի աճ եւ, բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանդիպման վրա»,– ասաց Մնացականյանը՝ նշելով, որ այդ իրողությանը բնականաբար մեծ տեղ է հատկացվել՝ քննարկելով բոլոր այն հարցերը, որոնք անհրաժեշտ են իրավիճակի լարվածությունը նվազեցնելու եւ իրավիճակը սրող լրացուցիչ զարգացումներից խուսափելու համար։
Նախարարը տեղեկացրեց, որ խաղաղ գործընթացին նպաստող մի քանի նախաձեռնություններ կան, որոնք առաջ են քաշվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Նա հիշեցրեց, որ զոհերի եւ հրադադարի ռեժիմի խախտումների առկայության դեպքում առաջնային է դառնում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը։
«Խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարեւոր գերակա խնդիրներից մեկն է։ Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարեւոր բաղադրիչ, որոնցից մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը եւ այնպիսի մի միջավայրի ստեղծմանը, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ հակառակը։ Դրա մյուս բաղադրիչն այն է, որ պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Սա մի համակարգ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ։ Մենք ունեինք իրավիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, եւ սա մնում է գերակա խնդիր մեզ համար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում եւ չի լինելու մի իրավիճակ, երբ բանակցությունները կարող են ընթանալ սպառնալիքի վտանգի ներքո։ Մնացականյանը հիշեցրեց, որ մեզ համար շարունակում է օրակարգային մնալ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը։ Այդ մոտեցումը հիմնված է առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացմանը։

28-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO