Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կունենա՞ն արդյոք պահանջարկ վճարովի ավտոճանապարհները

Հարկային նոր փոփոխությունները կարվեն «յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» սկզբունքով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը երկուշաբթի կշարունակի աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված է «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նոր նախագիծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ։ Օրենքը հայեցակարգային է, մի շարք քննարկումներ են կազմակերպվել ինչպես փորձագետների, այնպես էլ բիզնես կառույցների ներկայացուցիչների հետ։ «ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ քննարկումները մասնագիտական եւ շահագրգիռ կողմերի հետ բավականին արդյունավետ են անցել։ «Օրենքը բավականին ծավալուն է, եւ մինչեւ առաջին ընթերցումը մի շարք հարցեր պարզաբանվել են։ Բնականաբար, ամբողջական ընդունման դեպքում հնարավոր է ճշգրտելու կարիք չառաջանա։ Քննարկումների ընթացքում եղել են առաջարկներ, բայց դրանց առավել մանրամասն կանդրադառնանք երկրորդ ընթերցումից հետո»,–ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարված հղկումները բավարար են, որպեսզի այն ամբողջությամբ ընդունվի։
Օրենքի նախագծում 4—5 հայեցակարգային փոփոխություններ են արվել, մասնավորապես, եթե ՊՄԳ ծրագրին մասնակցում է կոնսորցիում, որը կազմված է մի քանի ընկերություններից, ապա կոնսորցիումի կազմում մասնաբաժինների փոփոխության դեպքում անպայման այդ հանգամանքը պետք է համաձայնեցվի ՀՀ կառավարության հետ։ Թունյանը պարզաբանեց, որ միգուցե կոնկրետ այդ ընկերության մասնակցության համար էր նախապատվությունը տրվել այդ կոնսորցիումին։ Հաջորդը վերաբերում է համայնքների մասնակցությանը ՊՄԳ ծրագրին։ Համայնքները պետք է համապատասխանեն հստակ սահմանված չափանիշներին, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է այն կետին, որ եթե նախկինում կառավարությունը կարող էր միակողմանի լուծել պայմանագիրը, ինչը ներդրողի համար ռիսկային է, ապա այդ դրույթը վերանայվել է։ Այսուհետ պայմանագրի դադարեցման հիմքերը պետք է նախապես շարադրված լինեն։ «Եվս երկու—երեք փոփոխություն կա, մնացածը խմբագրական բնույթի են։ Օրենքի լիարժեք գործարկման համար անհարժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ հարակից մի շարք կարգավորումներում, օրինակ՝ «Գնումների մասին» օրենքում, ենթաօրենսդրական ակտերում»,–մեկնաբանեց նա։ Հետագա շտկումները նախատեսում են իրականացնել արդեն կիրառման փուլում, եթե դրա կարիքը լինի։
Անդրադառնալով ռիսկերին՝ զրուցակիցս նշեց, որ տեսականորեն դրանք կարող են լինել այն դեպքում, եթե պետության ծախսերը չարդարանան, եւ ակնկալվող օգուտները չլինեն։ Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ այս պահին ռիսկերը բավականին հավասարակշռված են։ Քննարկումների ընթացքում հնչած մտահոգություններից են համայնքների բավարար չափով պատրաստ լինելը ՊՄԳ ծրագրերում ընդգրկվելու համար։ Առաջարկ է եղել, որ եթե վստահ չեն համայնքների ունակությունների վրա, ապա միգուցե առժամանակ արգելվի նրանց մասնակցությունը, մինչեւ կզարգանան։ Թունյանի խոսքով, ավելի լավ է համայնքներին թույլատրվի մասնակցել եւ զարգանալ, մինչեւ կհամապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին։
ՊՄԳ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ունենալ նաեւ վճարովի ճանապարհներ։ Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար։ Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը։ Թունյանը հորդորում է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցնում, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ։ «Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար։ Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ»,–ասաց պատգամավորը։
Օրերս առաջ ընդունված եւ ամիսներ շարունակ բուռն քննարկումների տեղիք տված Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթից հետո նախատեսվում են հարկային ոլորտում նոր բարեփոխումներ։ Դրանցից է Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որը լուծելու է անշարժ գույքի գնահատման գոտիականության հարցը։ Նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։ Թունյանի խոսքով, դրա հիման վրա գնահատվելու են անշարժ գույքը եւ հողը, որի շնորհիվ անշարժ գույքի կադաստրային արժեքները մոտենալու են շուկայական արժեքներին։ «Շատ է քննարկվում, որ դա հանգեցնելու է գույքահարկի ավելացման, բայց այստեղ մի նրբերանգ կա. եթե ամեն ինչ նույնը թողնենք՝ շեմերը, դրույքաչափերը, ապա բազայի մեծացումը, բնական է, համամասնորեն կբերի նաեւ գույքահարկի ավելացման, բայց այս պահին այդ կադաստրային արժեքը ուժի մեջ չի մտնելու։ Այն ուժի մեծ կմտնի, երբ ֆինանսների նախարարությունը համապատասխան վերլուծություններ կանի, թե հարկման բեռն ինչպես կփոխվի։ Հաստատ շեմը կվերանայվի, դրույքաչափերը՝ նույնպես։ Կարող են նաեւ նվազել»,–մանրամասնեց նա՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ այս օրենքի հիմնական նպատակը գույքի իրական արժեքը հասկանալն ու արդարությունը վերականգնելն է։ «Մի քանի միլիոն դոլարանոց գույքի տերը անգամներով համեմատած ավելի շատ է վճարում մեկ—երկու սենյականոց գույքի տիրոջից, բայց միեւնույն է՝ այդ գումարները համադրելի չեն։ Հիմնական նպատակն է լինելու բարձր եւ գերբարձր անշարժ գույքի համարժեք հարկումը»,–հավելեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Սակայն նույնիսկ օրենքն ընդունելուց հետո կադաստրային արժեքն ուժի մեջ չի մտնելու, եւ քաղաքացիների հարկային բեռը չի ավելանալու, մինչեւ համապատասխան մեթոդաբանությամբ չգնահատվի բազան, եւ չհաշվարկվի, թե որքան է ավելանալու ընդհանուր հարկային բեռը, հատկապես խոցելի խմբերի համար։ Այն «շտապողականությունը», որը կար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունման ժամանակ, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես ապրանքաշրջանառության շեմի բարձրացմամբ եւ այլն, այս դեպքում չկա եւ օրենսդիրը պատրաստվում է «դանդաղ շտապել»։ «Եթե համահարթեցումը սոցիալական արդարության առումով ինչ—որ տեղ կարող ենք մեկ քայլ հետ համարել, ապա գույքահարկը, եթե մեր նախատեսած ձեւով մտնի ուժի մեջ, որոշ առումով կվերականգնի սոցիալական արդարության բաղադրիչը»,–նշեց նա։ Պատգամավորը վստահեցրեց, որ այս փոփոխությունները բյուջեն լցնելու համար չեն, ինչում հաճախ մեղադրում են իրենց՝ օրինակ բերելով այն, որ Հայաստանում 15 տարվա հնամաշ մեքենայի գույքահարկն ավելի բարձր է, քան շքեղ բնակարանինը։

29-06-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO