Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԵՐԵՎԱՆ


Չսպասելով ներդրողի

Կամրջային հետիոտն անցում՝ Հասրաթյան փողոցում

Անվտանգ երթեւեկության երաշխիք տվող, իրենց տեսքով քաղաքի ճարտարապետական միջավայրը հարստացնող կամրջային վերգետնյա անցումներ վերջին մի քանի տարիներին չեն կառուցվում Երեւանում։ Այլեւս չկա՞ դրանց անհրաժեշտությունը, մայրաքաղաքն արդեն բավարարվա՞ծ է եղածով։ Ոչ, իհարկե։ Բանն այն է, որ դրանց կառուցումը կատարվել է քաղաքապետարան—մասնավոր համագործակցությամբ. ֆինանսավորումը կատարել է մասնավոր տնտեսավարողը, որի դիմաց քաղաքապետարանը նրան տվել է որոշակի ժամանակահատվածում տվյալ կառույցի արտաքին մակերեսին գովազդային վահանակներ տեղադրելու իրավունք։ Այդ հանգամանքից ելնելով՝ տնտեսավարողը հաճախ ինքն է առաջարկել կառույցի տեղադրման վայրը, իհարկե՝ թելադրված քաղաքի տրանսպորտային համակարգի նպատակահարմարությունով։
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Էդվարդ Շաքարյանից, արդեն չորս տարի է, ինչ ներդրողների կողմից չկա առաջարկ, ինչի պատճառով էլ նորերը չեն կառուցվել։ Բայց քանի որ պահանջարկ կա բնակիչներից, քաղաքապետարանն այս տարի որոշել է իր միջոցներով երկու նախագիծ պատվիրել։ Սա նշանակում է, որ ներդրող չլինելու դեպքում դրանք պիտի իրականացվեն համայնքային միջոցներով։ Վերգետնյա կամրջային անցումները նախատեսված են կառուցել Հասրաթյան փողոցում (դեպի Շահումյանի գերեզմանատուն տանող ճանապարհի ճյուղավորման հատվածում) եւ Թբիլիսյան խճուղում (Շամպայն—գինիների գործարանի հարեւանությամբ)։
Չսպասելով ներդրողի՝ Երեւանի քաղաքապետարանն առաջինի համար ժամանակին հայտարարել էր շինարարի մրցույթ։ Կառույցի նախագծային արժեքը մոտ 40 մլն դրամ է, մրցույթը շահել է 35 մլն դրամով կառուցելու հայտ ներկայացրած շինկազմակերպությունը։ Այլեւս հասկանալի է, որ շինարարությունը ֆինանսավորվելու է քաղաքապետարանի միջոցներով։ Այսօր աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդեն պատրաստ են կամրջի հենարաններից մեկը եւ աստիճանների մի մասը։ Փորված է նաեւ երկրորդ հենարանի հիմքի փոսը, եւ սկսվել է բետոնալցումը։ Մինչդեռ Թբիլիսյան խճուղում կառուցվելիքի համար դեռեւս շինարարի մրցույթ չի հայտարարվել։ Քաղաքապետարանը գրություններ է ուղարկել հարեւանությամբ գտնվող կազմակերպություններին եւ ոչ միայն նրանց, տեղեկացնելով, որ այդ կառույցն իրականացնելու դեպքում կարող են տասնհինգ տարի դրա արտաքին մակերեսն օգտագործել անվճար գովազդի համար։ Եթե չգտնվի ներդրող, ապա այս կառույցն էլ, ամենայն հավանականությամբ, կիրականացվի համայնքային ֆինանսավորմամբ, քանի որ դրա անհրաժեշտությունը զգում է քաղաքը, առավել եւս, որ նախատեսված է շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

29-06-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO