Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՆԱԽԱԳԱՀ


Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Շվեյցարիայում

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի—Ռեյի, 1989—92 թթ. ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011—17 թթ. ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
GLF—ի ներկայացուցիչներն օգտակար ու կարեւոր են համարել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով վերջերս մեր երկիր կատարած այցը, որի ընթացքում տարբեր հանդիպումների, քննարկումների ու մտքերի փոխանակության միջոցով հնարավորություն են ունեցել տեղեկանալ, թե որ ոլորտներում եւ ինչպես կարող են իրենց աջակցությունը բերել Հայաստանի առաջընթացին։
Կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների ու արժեքների ամրապնդումը երկրի զարգացման գործընթացում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս առումով «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի» խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել։
«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամը» անկախ կառույց է, որը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարների, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, հայտնի գործիչների փորձառությունը։
Հիմնադրումից ի վեր՝ 2004 թվականից հիմնադրամը խորհրդատվություն է մատուցել բազմաթիվ ոլորտներում։ Հիմնադրամի անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են։ 2006—2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել նաեւ Արմեն Սարգսյանը։
Նախագահի հաջորդ հանդիպումը գյուղմթերքների համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի «Cargill» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ էր։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է «Cargill»—ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան եւ նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ եւ հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Շվեյցարական Կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։
Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական Կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության եւ մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։
Հանդիպմանը խոսվել է նաեւ այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի կողմից Ժնեւում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։

29-06-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO