Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԽ-ում Հայաստանն առաջարկելու է համաեվրոպական օրակարգ

Այն դադարելու է լինել հայ-ադրբեջանական բախման հարթակ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հայկական կողմը հրաժարվում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ օգտագործելուց եւ այսուհետ հանդես է գալու համաեվրոպական օրակարգով, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք արժանանալու է ոչ համարժեք պատասխանի։
Այդ մասին երեկ ասաց ԵԽԽՎ—ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ԵԽԽՎ ԽՎ նստաշրջանը տեղի ունեցավ Ստարսբուրգում հունիսի 23—29—ը։ «Խորհրդարանական վեհաժողովի օրակարգն ընդգրկում էր մի շարք նախագծեր, որոնք ըստ էության բացահայտում էին Ադրբեջանում կոռուպցիոն սխեմաները։ Այն բավականին լուրջ քննարկում ունեցավ իրավական կոմիտեում, մասնավորապես մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիայի սպանության գործի հետ կապված։ Բանաձեւում մեկ տասնյակից ավելի անգամ հիշատակվում էր Ադրբեջանը, 5—6 անգամ՝ «Socar» ընկերությունը, նաեւ մի քանի այցեր, որոնք Մալթայի պաշտոնատար անձինք կատարել են Ադրբեջան»,–մանրամասնեց Վարդանյանը՝ նշելով, որ ԵԽԽՎ անդամների մեծամասնությունը հակված էր այս հարցի վերաբերյալ ունենալու կոշտ նախագիծ։
Հայաստանի պատվիրակության անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել թե՛ լիագումար, թե՛ տարբեր հանձնաժողովների շրջանակներում, իրենց ելույթներում անդրադարձել են Ադրբեջանում առկա ռազմատենչ քարոզչությանը եւ կոռուպցիոն սխեմաներին։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հետաքրքրվել է, թե ինչ տեսլական ունի Պորտուգալիան եւ նախագահը ցեղասպանությունների կանխարգելման եւ մարդության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման հետագա գործընթացի վերաբերյալ։ «Մենք ունենալու ենք համաեվրոպական օրակարգ եւ Հայաստանին հուզող հարցերից բացի, անդրադառնալու ենք Եվրոպայի խորհրդին եւ եվրոպական պետություններին հուզող հարցերի»,– ընդգծեց պատգամավորը։
Պատվիրակության «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եվրոպացի գործընկերների շրջանում ունի համախոհներ, որոնց հետ ստեղծվող աշխատանքային խումբը քննարկելու է չճանաչված պետություններում բնակչության կրթական եւ առողջապահական իրավունքի հարցը, որն ամրագրված է դեռեւս 1960 թ. ՅՈՒՆԵՍԿՕ—ի կոնվենցիայով։ «Այն վավերացրել է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, եւ որը հստակ արձանագրում է՝ պետության ճանաչված չլինելը պատճառ չէ, որ այդ տարածքում ապրող բնակչության առողջապահական եւ կրթական իրավունքները ոտնահարվեն։ Խոսքը վերաբերում է նաեւ Արցախի ուսանողների կրթական իրավունքին»,–ասաց Զոհրաբյանը։ Նա հիշեցրեց, որ դեռեւս 2017 թ. Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որտեղ կոչ էր անում եվրոպական բոլոր ինստիտուտներին, այդ թվում նաեւ ԵԽ—ին ակտիվ կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղհասարակությունների հետ։ «ԵԽ—ի հիմնարար սկզբունքներից է, որ Եվրոպայում չլինեն սեւ խոռոչներ եւ անձինք, որոնց իրավունքը պաշտպանված չէ»,–հավելեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ստեղծվող աշխատանքային խմբի ջանքերով հնարավորություն կընձեռվի չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողների կրթական իրավունքը եվրոպական տարածքում իրացնելու համար։ Չմոռանանք, որ վերջիններս դուրս են մնում Բոլոնիայի բոլոր ծրագրերից, ինչպես նաեւ ունեն դիպլոմների ճանաչման խնդիր։
«Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանի խոսքով, ԵԽԽՎ թե՛ լիագումար նիստի ժամանակ, թե՛ հանձնաժողովներում հայկական պատվիրակությունն իր ելույթներում մեծ ուշադրություն է դարձրել նաեւ Սիրիայի քաղաքական իրավիճակին եւ դրա հետեւանքով առաջացած փախստականների խնդրին։ «Մենք ներկայացրել ենք նաեւ հայ համայնքի վիճակը եւ այն հանգամանքը, որ Հայաստանը զբաղվում է այդ հարցով, եւ մեր երկրում գործում են փախստականների ինտեգրման ծրագրեր նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դուրս ենք մնացել ֆինանսավորվող ծրագրերից։ Մենք ունենք այդ փորձը եւ պետք է աշխատենք, որ Հայաստանը հետագայում ընդգրկվի այն երկրների շարքում, որոնք կհամարվեն Սիրիայից մարդասիրական բնույթի ծրագրեր իրականացող եւ փախստականներ ընդունող երկիր»,–ասաց Իգիթյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պատվիրակության անդամներն ընդգրկվել են տարբեր քաղաքական խմբերի կազմում, օրինակ՝ Տաթեւիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԺԿ—ում, անձամբ Ավետիսյանը՝ Սոցիալ—դեմոկրատների եւ Կանաչների ալյանսին, որպեսզի հնարավորություն ունենան մեր երկրի ընդհանուր քաղաքականության լոբբինգն ավելի արդյունավետ դարձնելու։ «Պետք չէ պարփակվել միայն մեկ թիմի մեջ, այլ պետք է հնարավորություն ունենանք տարբեր տեղերից առաջ տանել մեր երկրի ընդհանուր օրակարգը»,–ասաց նա։ Ավետիսյանը կարեւորեց այն, որ մեզ հուզող հարցերը բարձրաձայնում են այլ երկրների ներկայացուցիչները։ Մյուս կողմից Ադրբեջանը ժամանակ չի ունենա անդրադառնալու Արցախի խնդրին, եթե զբաղված լինի իր երկրում տարածում գտած կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում լրագրողների, դեպքերի հարցերով, ինչում Հայաստանին ներկայումս չեն կարող մեղադրել։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ Վլ. Վարդանյանն առաջարկել է քննարկում ունենալ Ժնեւի կոնվենցիայի վերաբերյալ։ «Դա մի թեմա է, որը միավորում է բոլորին, եւ դրա շնորհիվ մեր պատվիրակը կունենա տեսանելիություն, ճանաչելիություն։ Արդեն հետագայում մեր թեմաներով հարցեր քննարկելիս մեր խոսքն ավելի ծանրակշիռ եւ լսելի կլինի։ Քաղաքական ազդեցիկ խմբերում ընդգրկված լինելը հնարավորություն կտա մեր ներկայացուցիչներին առաջիկայում դառնալ զեկուցողներ։ Եթե մենք կարողանանք այլ համաեվրոպական հարցերում լավ զեկուցողներ լինել, ապա լեգիտիմ կդառնանք եւ մեր խոսքն ավելի ազեդեցիկ կլինի»,–բացատրեց պատգամավորը։
Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս փաստեցին, որ ՌԴ պատվիրակության իրավունքների վերականգնման մանդատի մասով ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի «դեմ» քվեակությունը տեխնիկական վրիպակ է եղել։ Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է, որ ԵԽԽՎ անդամ պետություններն անպայման պետք է ունենան ձայնի իրավունք, եւ բոլոր խնդրահարույց հարցերը քննարկվեն ԵԽԽՎ—ի ժամանակ։ «ԲՀԿ—ի միանշանակ քաղաքական որոշումն է եղել կողմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, ինչը ես որպես հիմնական ձայնի իրավունք ունեցող ԵԽԽՎ պատվիրակ իրականացրել եմ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է տեխնիկական վրիպակ, որովհետեւ դահլիճում եմ եղել, ներկա եմ եղել դրան»,—վստահեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ առաջարկվել էր երկու հարյուր տասնյակից ավելի փոփոխություն, որոնց շարունակ դեմ քվեարկելով, ի վերջո մանդատի վերականգնման բուն քվեարկության ժամանակ շփոթմունք է եղել։ Նրա խոսքով, այդ օրը՝ հունիսի 24—ին, ԽՎ—ի նիստը տեւել է մինչեւ գիշերվա 2—ը։ Նշենք, որ ՌԴ պատվիրակության լիազորությունները վերականգնելու համար Հայաստանը կողմ է քվեարկել 4 ձայնով։

02-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO