Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԼՂՀ


Բաց դռների օր Մոշաթաղում

Օրերս Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պլանային ծրագրի համաձայն՝ նախարարի խրհրդատուներ եւ տարբեր մասնագետ—բժիշկներ, ընդհանուր 10 հոգի, այցելեցին Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ, որտեղ կայացավ բաց դռների օր։ Տարածքի 10—ից ավելի բնակավայրերից մոտ 300 այցելու հետազոտվեց բարձրակարգ բժիշկների կողմից։
Քաշաթաղի «Արցախ Բունիաթյանի անվան շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ—ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ ծրագիրն իրականություն է դարձել ԱՀ առողջապահության նախարարի առաջարկով, որ բժշկական օգնություն ցուցաբերվի այն բնակիչներին, որոնց բնակավայրերում հիվանդանոցներ չկան։ Կարեւորեց միջոցառումը եւ նշեց՝ հիմնականում այն մասնագետ—բժիշկներն են եկել, որոնց կարիքը կա նաեւ շրջանային բուժմիավորումում՝ ակնաբույժ, քիթ—կոկորդի բժիշկ, գինեկոլոգ եւ այլն։ Բժշկական խմբի համակարգող, ուռուցքաբան Արմեն Հայրիյանը նույնպես կարեւորեց ծրագիրն այն առումով, որ նման սպասարկումը հեշտացնում է առողջական խնդիրներ ունեցող բնակիչների բուժզննումը, հետազոտումը։ Օրվա ընթացքում, նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի, համակարգի խորհրդատուների, շրջանների եւ մայրաքաղաքի բուժական հաստատությունների գործադիր տնօրենների ուղեկցությամբ, Մոշաթաղ այցելեց նաեւ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ հետեւելով բաց դռների օրվա աշխատանքներին, զրուցեց բուժզննում եւ հետազոտում անցնող բնակիչների հետ։
Ընթացքում նախարարն անցկացրեց արտագնա խորհրդակցություն, որին ներկա էին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի, ծննդատան, «Արեւիկ» բուժմիավորման գործադիր տնօրենները, նախարարության խորհրդատուներ, շրջանների բուժմիավորումների գործադիր տնօրեններ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO