Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԼՂՀ


Մեկնարկեց ամառային զորակոչը

Հուլիսի առաջին օրը Բերձորում՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ դարձյալ մարդաշատ էր։ 2019—ի ամառային առաջին զորակոչը կայացավ։
Շրջանի տարբեր բնակավայրերից էին եկել զորակոչիկները եւ պատրաստ՝ դառնալու հայրենիքի զինվորը։ Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանն ասաց՝ ամսվա ընթացքում մի քանի զորակոչ եւս լինելու է։ Նախնական աշխատանքները կատարվել են պատշաճ, եւ բոլոր զորակոչիկները պատրաստ են ժամանակին ներկայանալ եւ մեկնել բանակ։ Զորակոչային բաժնում վերջնական տեսքի էին բերվում զինվորացու տղաների փաստաթղթերը, այնուհետեւ վերջին բուժզննումն էր կատարվում։ Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը գոհ է. ժամանակին եկել են բոլորը։ Կարեւորը՝ տղաներն առողջ են, որեւէ խնդիր չունեն։ Փաստաթղթերը պատրաստ են, զորակոչիկներն անցան վերջնական բուժզննում եւ արդեն զինվոր՝ շարվում են զինկոմիսարիատի միջանցքում։ Զինկոմ Ստ. Օհանջանյանը խորհուրդներ է տալիս տղաներին, կարեւորում նրանց դերն այսուհետ եւ մաղթում բարի ճանապարհ, հորդորում՝ ենթարկվել բանակային կարգ ու կանոններին, լինեն զգոն, միմյանց նկատմամբ՝ հարազատի պես։ Զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտանեկան, անձնական կամ առողջական խնդիրներ չունեն զորակոչիկները։ Բոլորն էլ պատրաստ են՝ դառնալու երկրի զինվորը։ «Այսուհետ ձեր խնդիրը Հայոց սահմանն ու ձեր անձը պաշտպանելն է»,–ասաց Կ. Ալավերդյանը՝ հավելելով՝ պետք է ողջ ու առողջ լինեք, որ կարողանաք մեր երկրի անդորրը պաշտպանեք։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը նույնպես բարի երթ եւ վերադարձ մաղթեց զորակոչիկներին՝ ասելով՝ տղա եք մեկնում բանակ, տուն եք գալու տղամարդ։ Եկավ հրաժեշտի պահը։ Հարազատներն ու ընկերները, մտերիմներն ու ծանոթները ճանապարհեցին տղաներին դեպի Ստեփանակերտ, որտեղ եւ կորոշվի՝ ով որ զորամասում է ծառայելու։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO