Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԼՂՀ


Զգացին հայի գենի ուժը

Արցախում են «Ծագումով հայեր» հեռուստանախագծի հերոսները

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30—ամյակի կապակցությամբ, «Ծագումով հայեր» հեռուստանախագծի հեղինակ եւ հաղորդավար Մանանա Հակոբյանի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել աշխարհահռչակ շուրջ 100 հայեր, ովքեր ներկայացնում են չորս տասնյակից ավելի երկրներ։
Նրանց շարքում են ճանաչված գիտնականներ, գրողներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, բժիշկներ, գործարարներ, մարզիկներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Հյուրերի առաջին կանգառը Նիկոլ Դումանի ծննդավայր Ծաղկաշեն գյուղն էր, որտեղ տանտերերն ավանդական աղուհացով, զուռնա—դհոլի սրտաբուխ նվագով են դիմավորել հյուրերին՝ հրավիրելով նրանց ուրախ շուրջպարի։ Նախագծի հերոսները, որոնցից շատերն առաջին անգամ են Արցախում, այցը համարելով ուխտագնացություն եւ խանդավառված ջերմ ընդունելությունից, չթաքցրին իրենց ոգեւորությունը՝ գողտրիկ ու անկրկնելի բնաշխարհի, պատմամշակութային հինավուրց հուշարձանների եւ ազգային մյուս արժեքների, երկրի սահմաններն աչալրջորեն հսկող զինվորի, արարչագործ շինականի ու շինարարի տքնանքի, նրանց զորեղ հավատքի նկատմամբ։ Իսկ երբ այցելեցին Նիկոլ Դումանի թանգարան եւ ծանոթացան այնտեղ ցուցադրվող պատմագիտական բացառիկ ցուցանմուշներին, վերստին համոզվեցին այն իրողության մեջ, որ հերոսներ ծնած ժողովուրդը դատապարտված է միայն հաղթելու եւ տնօրինելու սեփական ճակատագիրը։
«Ես շատ եմ լսել ու կարդացել Արցախի մասին եւ ծանոթ եմ նրա ժողովրդի հնադարյա եւ նորօրյա պատմությանը,– ասում է ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը։–Միշտ էլ երազել եմ գոնե մեկ անգամ ոտք դնել այս հերոսական, ազատամարտում նահատակված տղաների արյամբ սրբացած հողի վրա։ Ու այսօր երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել հաղորդակցվելու մեր արմատներին, զգալու հայկական գենի ուժը, հպարտանալու Գանձասարի, Դադիվանքի եւ Ամարասի ճարտարապետությամբ՝ ականջալուր մեր վանքերի եւ եկեղեցիների զանգերին, որ հաղթանակի, հավատքի ու միասնության խորհուրդն են իրենց մեջ բովանդակում։
Թեեւ ես ապրում եւ ստեղծագործում եմ հայրենիքից հեռու, բայց իմ երգը ծառայում է հայրենիքին»,— ասել է երգչուհին՝ խոստանալով հաջորդ տարի Արցախում հանդես գալ մենահամերգով։
Ուխտագնացության մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունների աշխարհը եւ փորձում է հուզող հարցերի պատասխանները ստանալ՝ հակամարտության կարգավորման, բանականաշինության ու երկրի անվտանգության ապահովման ռազմավարական ծրագրերի, տնտեսության զարգացման, եկեղեցու դերի եւ նշանակության, այլ խնդիրների վերաբերյալ։ Եվ առնչվելով երկրի զարգացմանն ու ամրապնդմանը, Արցախի ապագային միտված ծրագրերին, որոնց իրագործմանն են ուղղված մարդկանց ջանքերը, հյուրերը կիսելով նրանց լավատեսությունը, իրենց պատրաստակամությունն են հայտնում արտերկրում, միջազգային ամենատարբեր հարթակներում բարձրաձայնել արցախցիների ազատության եւ իրավունքների մասին, ամեն կերպ սատար կանգնել Արցախին եւ թույլ չտալ, որպեսզի հակառակորդը վերստին խախտի հրադադարը ու դիմի ռազմական արկածախնդրության։
«Ես միշտ հպարտացել եմ, որ արմատներով հայ եմ եւ իմ երակներում արմենականի արյուն է հոսում։ Մի քանի անգամ եղել են Հայաստանում։ Իսկ Արցախ սա իմ երրորդ այցն է։ Ցավում եմ, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ։ Բայց այսօր շրջելով երկրում, մենք կարծես չզգացինք, որ սահմաններում լարվածությունը պահպանվում է, մինչդեռ թշնամին անկանխատեսելի է, ու ցանկացած պահի կարող է խաթարել այս փխրուն խաղաղությունը։ Ու մտածում ես, ինչպես աշխարհի ցանկացած ժողովուրդ, արցախցիները նույնպես ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունեն։ Ինչո՞ւ հարեւան երկրում այս իրողությունը չեն գիտակցում, ու քաղաքակիրթ մյուս պետությունների պես չեն ուզում հարգել մարդկանց իրավունքը։ Խաղաղության կամուրջներ կառուցելու փոխարեն, ինչո՞ւ ատելություն եւ բռնություն են սերմանում սեփական ժողովրդի մեջ,–իր մտահոգությունները չի թաքցնում Պատրիկ Ֆիորին։–Միեւնույնն է, վաղ թե ուշ խնդիրն իր լուծումն է գտնելու։ Արդար նպատակների եւ իղձերի համար պայքարը միշտ էլ հաղթանակով է ավարտվել։ Եվ վստահ եմ, որ այս պարագայում եւս բացառություն չի լինելու»։ Պատրիկ Ֆիորին հավելում է, որ հաջորդ այցը Ստեփանակերտ մտադիր է կատարել ընկերների հետ ու «մեծ համերգ կազմակերպել Արցախի մայրաքաղաքում»։
Նրա հետ համակարծիք է նաեւ «Ծագումով հայեր» հեռուստածրագրի համակարգող Կարեն Խաչիկյանը, ով աշխարհահռչակ հայերին կոչ է անում ավելի միասնական լինել իրենց վճիռներում ու որպես պահանջատեր, գրողի, արվեստագետի, գիտնականի եւ քաղաքագետի իրենց ազդեցիկ ձայնը բարձրացնել հանուն ազատ ու անկախ Արցախի։
«Ծագումով հայեր» ծրագրի հերոսները Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ներկա են գտնվել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ հանրապետական մաղթանքի արարողությանը՝ նվիրված Արցախի թեմի վերաբացման 30—ամյակին։
Հոլիվուդյան ճանաչված դերասան Մարկո Խանը խոստովանում է, որ վաղուց էր երազում լինել Գանձասարում, մոմ վառել ու աղոթել։ «Ուրախ եմ ու երջանիկ, որ այսօր այդ ցանկությունն իրականություն դարձավ։ Որոշել եմ այցելել նաեւ սահմանում կանգնած հայ զինվորին, սեփական աչքով տեսնել, թե ինչպես է նա կատարում մարտական իր հերթապահությունը՝ պահպանելով երկրի անդորրը։ Մենք հերոսական պատմություն ունենք, որի յուրաքանչյուր դրվագ խորհելու եւ անցյալին հետադարձ հայացք ձգելու առիթ է տալիս։ Ամենատարբեր շփումների ժամանակ ես իմ գործընկերներին, ամերիկացի ու եվրոպացի դերասաններին, ռեժիսորներին պատմում եմ մեր ժողովրդի անցած դժվարին ճանապարհի եւ ողբերգական իրադարձությունների մասին, որոնց մասամբ նրանք տեղյակ են։ Ձգտում եմ իրազեկել եւ Արցախի հիմնախնդրի, ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության դրդապատճառների մասին։ Ոմանք զարմանում են, որ հայկական այս հինավուրց, պատմական հողի վրա ապրող մարդկանց իրավունքներն անտեսվում են, ու պատմամշակութային արժեքների տեր ժողովրդին Ադրբեջանը փորձում է նորից բռնակցել իրեն։ Բայց մի՞թե հնարավոր է նրան կտրել արմատներից՝ հարազատ մորից։ Այստեղ ամեն ինչ բնական է, անաղարտ ու մաքրամաքուր։ Եվ շատ կուզենայի, որպեսզի հոլեվուդյան ֆիլմերից մեկը հենց Արցախում նկարահանվեր։ Կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա»,–hամոզված է Մարկո Խանը։
Այցի շրջանակում ուխտագնացության մասնակիցներին հյուրընկալել, նրանց առաքելությունն արժեւորել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով, թե «նախագծի հերոսների այցն անպայմանորեն կնպաստի Արցախ—սփյուռք կապերի ամրապնդմանը»։
Պետնախարարը խոստացել է աջակցել նրանց համագործակցության ցանկացած հարթակում եւ Արցախյան շարժման 30—ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել։ Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը վստահեցրել է, որ վերադառնալուց հետո անպայման ճշգրտելու եւ հստակեցնելու է Ստեփանակերտի հետ համագործակցության ուղղությունները եւ իր գլխավորած համայնքի անդամների մասնակցությամբ նպաստելու է սկզբնավորված ավանդույթների զարգացմանը։ «Սա իմ առաջին այցն է քաղաքապետի պաշտոնում։ Սակայն վստահեցնում եմ, որ այն վերջինը չէ, եւ փոխայցելությունները կլինեն շարունակական»,–փակագծերը չբացելով՝ նշել է Ա. Նաջարյանը եւ ընդգծել, որ հերթական այցը շատ գործնական է լինելու։
Արցախի թեմի վերաբացման հոբելյանական միջոցառումները եզրափակվել են բերդաքաղաք Շուշիում՝ «Ծագումով հայեր» հեռուստանախագծի հեղինակի եւ բարերարների, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախաձեռնությամբ կայացած տոնական համերգով, որին ներկա են գտնվել նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած աշխարհահռչակ հայեր։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

02-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO