Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՇԽԱՐՀ


ԻՆՍՏԵՔՍ-ը ի զորո՞ւ է բավարարել Իրանի պահանջները

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


2018թ. մայիսին ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնագրից (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) հեռանալուց եւ Իրանի դեմ տարբեր ոլորտներում սահմանափակումները վերականգնելուց հետո այն դարձավ Իրան-4+1-ի համաձայնություն, ինչն այսօր փրկելու նպատակով ԵՄ-ն, նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը լուրջ ջանքեր են գործադրում։ Ներկա դրությամբ այդ ջանքերն ավելի ակտիվ բնույթ են կրում, քանի որ վերջին շրջանում ոչ միայն ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների լարվածությունն աննախադեպ աճել է, այլեւ օր օրի ակնհայտորեն մեծանում է Վաշինգտոնի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ այստեղ տեղի ունեցած միջադեպերից հետո։ Հանգամանք, ինչի պատճառով կողմերի միջեւ հնարավոր բախումները լուրջ մտահոգություններ են առաջացրել միջազգային հանրության շրջանակներում։ Մանավանդ որ Իրանը եւս Իրան—4+1—ին վերջնագիր է ներկայացրել, շեշտել, որ երկու ամսվա ընթացքում, եթե վերջինս համաձայնության շրջանակներում չիրականացնի տված խոստումները, ապա Իրանը ստաձնած պարտավորություններից երկու կետով նահանջելու է, ավելացնելով հարստացված ուրանի քանակը եւ վերագործարկելու է Արաքսի «ծանր ջրի» արտադրությունը, ինչը իրանական կողմի կարծիքով՝ պայմանավորվածության խախտում չէ։
Համաձայնության անդամներ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու նպատակով, խոստացել էին միջոցներ ձեռք առնել դրանց երկրորդ փուլը կիրառելու հետ միաժամանակ։ Եվ ահա, ԵՄ—ն ձեռնամուխ եղավ եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու նպատակով «հատուկ նպատակի մեխանիզմ» (special purpose vehicle, SPV) ստեղծել, որը կհեշտացներ ապրանքների տեսքով այդ երկրի դրամական փոխանցումների հարցը՝ արտահանված նավթի դիմաց, սակայն կյանքի չկոչվեց։ Այնուհետեւ 2018թ. հունվարի 31—ին, վերոհիշյալ երկրների մասնակցությամբ, Փարիզում հիմնադրվեց «առեւտրական փոխանցումները հովանավորող գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges, INSTEX) անվամբ ընկերություն։ Հունիսի 28—ին ստեղծված լարվածությունը մեղմելու նպատակով JCPOA—ի Իրան—4+1—ի համատեղ հանձնաժողովի՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով նիստից հետո այն գործարկվել է։ Եվ, ինչպես ԵՄ—ի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին է հայտնել, այն իր գործունեության ոլորտում առաջին քայլերն է կատարում։ Նույն օրը ԵՄ անդամ 7 երկրներ, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, կարեւորել են JCPOA—ի պահպանումը եւ հովանավորել INSTEX—ի գործարկումը։ Այսուհանդերձ, Իրանը գործարկումը քայլ առաջ գնահատելով, այն բավարար չի համարում։ ՄԱԿ—ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախտրվանչին այս առնչությամբ հայտարարել է, որ INSTEX—ն իր ներկա գործունեությամբ նման է «գեղեցիկ ավտոմեքենայի, որ բենզին չունի»։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ ԵՄ—Իրան առեւտրատնտեսական փոխհարաբերություններին INSTEX—ի միջոցով, եթե դա վերաբերում է չսահմանափակված եւ մարդասիրական ապրանքներին։ Այն դեպքում, երբ Իրանի կենտրոնական բանկի տնօրենը INSTEX—ի գործարկումից հետո հայտարարել է, որ դրա գործունեությունը պետք է տարածվի բոլոր տեսակի ապրանքների վրա։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության Իրանի հարցով հանձնակատար Բրայան Հուքը սպառնացել է, որ եթե INSTEX—ը կիրառվի նաեւ սահմանափակված ապրանքների դեպքում, ապա այն եւս կենթարկվի սահմանափակումների։ Նա շեշտել է, որ եվրոպական ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի եւ ԱՄՆ—ի միջեւ։ Այլ կերպ ասած՝ INSTEX—ին գործունեությունը հազիվ թե բավարարի իրանական կողմի պահանջները, որն ակնկալում է JCPOA—ի շրջանակներում խոստացված իր շահերի պաշտպանությունը, այլապես Իրանը եւս քայլ առ քայլ հեռանալու է համաձայնությունից։ Իրան—ԵՄ համատեղ հանձնաժողովի նիստից հետո հայտարարվել է, որ Իրանի եւ 4+1—ի ԱԳ նախարարների նիստ է լինելու, սակայն չի հստակեցվել, թե երբ եւ որտեղ։ Մինչդեռ Թախթրավանչին հունիսի 30—ին ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում Իրանը կարեւոր բանակցություններ է ունենալու իր եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում պարզ կդառնա արդյոք նրանք ի զորո՞ւ են հատուցել այն, ինչ այդ երկիրը կորցրել է համաձայնությունից ԱՄՆ—ի հեռանալուց հետո։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ԵՄ երկրները չեն կարող եվրոպական ընկերություններին ստիպել Իրանի հետ համագործակցել, հետեւաբար հիշյալ բանակցություններից ակնկալիքները մեծ չեն լինի, եւ բացառված չէ, որ Իրանը եւս աստիճանաբար կհեռանա JCPOA—ից։ Քանի որ փաստորեն INSTEX—ի գործունեությունը սահմանափակվելու է մարդասիրական եւ սննդի ոլորտներում, ուստի չի բացառվում, որ Իրանը եւս կհեռանա համաձայնությունից։ Այլ կերպ, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, համաձայնության գլխավոր կողմերն Իրանն ու ԱՄՆ—ն էին, հետեւաբար մեկի հեռացումը հարցականի տակ է դնում համաձայնության ճակատագիրը։ Թերեւս հենց նման հեռանկարով է պայմանավորված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առ այն, որ եթե անգամ Իրանը հեռանա համաձայնությունից, ԵՄ—ն այդ երկրի դեմ սահմանափակումներ չի կիրառելու։ Այսուհանդերձ, զարգացումների նման ընթացքը եւս հազիվ թե հանգեցնի ԱՄՆ—ի հետ առճակատման ոչ մինչեւ 2020թ. ընտրությունները, այլեւ ոչ էլ դրանից հետո։ Օսակայում տեղի ունեցած G20—ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների ընթացքում Թրամփը հայտարարել է. «Իրանը դեռեւս ժամանակ ունի», ինչը մեկանաբանվել է որպես այդ երկրի հանդեպ դիրքորոշման մեղմացում։

02-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO