Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Արժանացել է մրցանակի

Նախագահ Սարգսյանի այցը Շվեյցարիա արդյունավետ էր

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ—ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
UNCTAD—ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին իր առաջարկությունն ընդունելու եւ համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ—ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։
«Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, եւ մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,–ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել եւ ներդնել համաժողովի հետ համագործակցելով։
Հանդիպումից հետո ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։
Հունիսի 28—ին Ժնեւում տեղի է ունեցել «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, որոնք աչքի են ընկել առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ։ 1989 թվականից ի վեր մրցանակը միավորել է հանուն խաղաղության, ազատության ու ժողովրդավարության գործունեություն ծավալած գործիչներին։
Այս տարի «Crans Montana» ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»—ը, շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին եւ Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեին։
Մրցանակը հանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ «Crans Montana Forum»—ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնավորապես ասել է.
«Պարոն նախագահ, միշտ հաճելի է լսել Ձեզ։ Մենք գնահատում ենք Ձեր խոսքը ոչ թե այն պատճառով, որ այն գիտնականի խոսք է, այլ՝ որովհետեւ այն ուսանելի է ու հստակ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է բավականին կարեւոր եւ բարդ խաչմերուկում։ Զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ Դուք հույս եւ հանգստություն բերեցիք։
Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ համատեղ կարող ենք իրականություն դարձնել դրանք։ Կուզենայի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Դուք անում եք»։
Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես շատ կուզեի բոլորիդ մի օր տեսնել Հայաստանում Կցանկանայի, որ բոլորդ այցելեք Հայաստան՝ «Crans Montana»—ի համաժողովին եւ այդ լակումսի թուղթն օգտագործեք Միջերկրական ծովում եւ Եվրասիայում՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում՝ սկսած Աֆղանստանից մինչեւ Չինաստան ու Իսպանիա։
Շնորհակալ եմ բոլորիդ, ակնկալում եմ ձեզ տեսնել Հայաստանում»։
Նախորդ տարիներին «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը եւ այլք։

02-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO