Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՄԱՐԶԵՐ


«Թումո-տուփ» կամ՝ տեխնիկապես հագեցած մինի «Թումո»

Փոքր համայնքների պատանիների համար կրթական ծրագիրը հասանելի է դառնում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Թումոն» նոր մարզային նախագիծ ունի՝ «Թումո-տուփ»։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի «Թումո» է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում եւ տեղի պատանիների համար ծառայել որպես «Թումոյի» ինքնուսուցողական տարածք։
Այդ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել «Թումոյի» կրթական ծրագիրը՝ միեւնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով։ Գործընթացն այսպես է իրականացվում՝ անցնելով ինքնուսուցման ընթացքը տեղական «Թումո—տուփում»՝ ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղեւորվում են մոտակա մեծ կենտրոն՝ «Թումո» հանգույց։
Առաջին «Թումո—տուփը»՝ «Ամունդի—ԱԿԲԱ» ընկերության հետ համագործակցությամբ, նաեւ «Hayg Foundation» հիմնադրամի նվիրատվությամբ, մեկնարկում է Բերդ քաղաքում։ Բերդի եւ մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն «Թումո» Դիլիջանում», որը կվերածվի կրթական հանգույցի։ «Թումո—տուփը» հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովելու տարեկան շուրջ 250 պատանիների։ Տավուշի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրանսպորտով ապահովել առաջին «Թումո—տուփի» ուսանողներին՝ գործնական դասընթացների շրջանում Բերդից Դիլիջան եւ Դիլիջանից Բերդ տեղափոխման համար։
Դիլիջանի «Թումո» կենտրոնը նույնպես կընդլայնվի՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ վերածվելով ոչ միայն կրթական հանգույցի, այլեւ հանրային տարածքի։ Վերանորոգման եւ արդիականացման աշխատանքների արդյունքում շենքը հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով «Թումո» ուսանողների, ինչպես նաեւ կհատկացվեն տարածքներ խմբային եւ անհատական աշխատանքի, հանդիպումների եւ միջոցառումների անցկացման համար։ Շենքում կգործեն կինոթատրոն, դասընթացների եւ ինքնազարգացման համար հարմարեցված տարածքներ։
«Դիլիջանի կենտրոնն ընդլայնելով աշխարհագրությունը՝ փաստացի կարողանալու է էլ ավելի շատ ուսանողներ ընդունել ոչ միայն Դիլիջանից, այլեւ շրջակա բնակավայրերից, այդ թվում՝ սահմանամերձ։ Շենքի գործառույթների ընդլայնման շնորհիվ այն լինելու է ոչ միայն «Թումոյի» ուսանողների համար նախատեսված տարածք, այլեւ ունենալու է հանրային կարեւորություն՝ դռները բացելով ինչպես դիլիջանցիների, այնպես էլ քաղաքի այցելուների, զբոսաշրջիկների առջեւ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Թումոյի» հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը։
«Թումո—տուփերը» լինելու են «Թումոյի» արբանյակային մինի—կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են «Թումո» մեծ կենտրոնների հետ»,–ասում է «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը՝ ավելացնելով, որ այդպիսով «Թումոյի» կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու իրենց առաքելությանն ուղղված եւս մեկ՝ հնարավորինս հաջողակ քայլ է արվում։ Իսկ հաջողության գրավականը նա համարում է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների եւ անհատ բարերարների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ։
Մարի Լու Փափազյանի խոսքերով, նման ձեւաչափով նախատեսում են ծրագիրը ընդլայնել Արցախում եւ Շիրակում նոր տուփերի եւ Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ։ Իսկ մոտ ապագայում՝ Մասիսում եւ Կողբում բացվող «Թումո» կենտրոնները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների։
«Շինարարական աշխատանքներ են ընթանում «Թումո» Կողբում», եւ դրամահավաք է կազմակերպվել՝ ծախսերը հոգալու համար»,—Լիլիթն ավելացրեց նաեւ, որ Մասիսի զարգացման հիմնադրամը Մասիս քաղաքում ֆրանսիական թեքումով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու նախագիծ է մշակել։
Մեկ այլ ծրագիր էլ կա «Թումո» Ստեփանակերտի» հետ կապված։ Այն ինչ—որ չափով նման է «Թումո—տուփին»։ «Թումո—բուսի» նպատակն է «Թումո» Ստեփանակերտ» հասցնել Արցախի տարբեր բնակավայրերի պատանիներին։ «Տասնյակ գյուղերից պատանիներ ու երիտասարդներ են գալիս «Թումո» Ստեփանակերտ», այդպիսով աշխարհագրությունն ընդլայնվում է»,—ընդգծեց հաղորդակցման բաժնի ղեկավարը։
Նա շեշտեց, որ իրենց նպատակն է բոլոր մարզերում եւ Արցախում ունենալ նմանօրինակ ծրագրեր, որովհետեւ դրանք մեծ հնարավորություններ են ընձեռում. «Թումոյի» առաքելությունն է՝ հասնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր բնակավայրեր»։
«Թումո» Ստեփանակերտի» ղեկավար Հայկ Աբգարյանը մեզ տեղեկացրեց, որ ունեն ավելի քան 1200 ուսանող։ Նրանցից շուրջ 400—ը կենտրոն է հաճախում Արցախի տարբեր գյուղերից ու շրջաններից։ «Թումո» Ստեփանակերտի» ղեկավարի տեղեկացմամբ, տեղափոխման ֆինանսավորումն ապահովում է ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը։
«Թումոյի» շնորհիվ երեխաները լավ գիտելիք են ստանում, կողմնորոշվում մասնագիտական ընտրության հարցում։ Նաեւ սոցիալական գործոնը կա՝ «Թումոն» անվճար է եւ հասանելի։ 12—18 տարեկան պատանիներն ու երիտասարդները կարող են գրանցվել ու հաճախել»,—նշեց Հայկ Աբգարյանը՝ ավելացնելով, որ «Թումոն» այդ ամենից զատ՝ նաեւ շփման, նոր ծանոթություններ հաստատելու վայր է։
Ասում է՝ իրենք պրոֆեսիոնալ մասնագետներ չեն պատրաստում՝ դա բուհերն են անում։ Բայց երիտասարդները կենտրոն հաճախելով՝ որոշակի հիմք են ձեռք բերում ու հասկանում ոլորտի տրամաբանությունը։

03-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO