Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է

Հանդիսավոր արարողություն ՄՊՀ-ի երեւանյան մասնաճյուղում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղեւնիներ եւ մասնակցել դիպլոմները հանձնելու հանդիսավոր արարողությանը։
ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ։ Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երեւանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետեւ մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, եւ այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է։ Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, եւ այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է։
Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության եւ աջակցության համար։ Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն։ Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարեւոր եւ առանձնահատուկ նշանակություն։ Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլեւ Հայաստանում ռուսերենի ընդլայնման եւ զարգացման նոր հարթակ է դառնում։
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարեւոր եւ սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում։ Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ եւ ձեր մասնակցությամբ։ Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ—ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի եւ պիտի ունենա։ Ես ուզում եմ ձեզ եւ մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման եւ շենացման գործում։ Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին եւ այսօր առավել եւս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետեւ ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է եւ, հիմա առավել եւս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետեւ պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»։
Այնուհետեւ տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը։ Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաեւ ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ։
2015 թվականին Երեւանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13—ը՝ կարմիր դիպլոմով։
Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղը մեծ ապագա ունի, այն ավելի մեծ առաջընթաց կունենա, որովհետեւ Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին այս մասին ասել է երեկ կայացած հանդիսավոր միջոցառմանը։
«Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով, եւ դա պետք է պահպանեք, որովհետեւ ժողովրդի ուժը, պետության ուժը, ձեր երկրի ուժը հենց տաղանդավոր մարդկանց մեջ է։ Եվ եթե բոլորին հիշենք, ապա դա մարդկանց անվերջ բազմություն կլինի։ Պահպանեք մասնաճյուղը, աճեք եւ հասեք նոր հաջողությունների»,–ընդգծել է ռեկտորը։
Համալսարանի երեւանյան մասնաճյուղն ապացուցել է, որ ունի լավ ներուժ հետագա զարգացման համար։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ 2015 թ. հիմնադրված այս համալսարանը ամրապնդում է հայ—ռուսական հարաբերությունները։
«Կրթության ոլորտը շատ կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այդ դերի էլ ավելի ուժեղացումը կնպաստի երկու երկրների միջեւ կայունության եւ համագործակցության հեռանկարների ամրապնդմանը»,–ասել է Կոպիրկինը։
Դեսպանը ցանկանում է, որ մասնաճյուղը հետագայում ավելի զարգանա, հաջող եւ արդյունավետ աշխատի հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ շահերի։

03-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO