Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԵՐԵՎԱՆ


Կանաչ մայրաքաղաք ունենալու հստակ ծրագիր պիտի մշակվի

Դժգոհ են Երեւանի կանաչապատման աշխատանքներից

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դժգոհել էր մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքների ընթացքից։ Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել էր մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները՝ կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում։
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի դժգոհությանը՝ ասաց, որ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տարվող կանաչապատման աշխատանքներից գոհ չեն, տարբեր խնդիրներ կան։ Իրենց պատկերացրած կանաչապատումն այսօր Երեւանում չի իրականացվում։ Վարչական շրջաններում պատշաճ կերպով ոռոգման աշխատանքներ չեն տարվում։ Հակոբյանը պարզաբանում է՝ սա միայն քաղաքապետարանի աշխատակիցների թերացումը չէ։ Ջրօգտագործողների ընկերությունները միշտ չէ, որ կարողանում են պատշաճ կերպով ջուր ապահովել կանաչապատման ընկերություններին՝ պայմանավորված համակարգում առկա տարբեր վթարներով, Սեւանից բաց թողնվող ջրի քանակով, այլ տեխնիկական խնդիրներով։ «Ամենօրյա բնականոն աշխատանք է, եւ պատասխանատուները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կարողանան գործը բերել պատշաճ մակարդակի»,—շեշտեց բնապահպանության վարչության պետը։ Որպեսզի մայրաքաղաքի կանաչապատումն իրականացվի ռազմավարական առումով ավելի հիմնարար՝ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն ձեռնամուխ են եղել կանաչապատման «մաստեր պլան» մշակելու գործընթացին։ «Թղթի վրա մշակված կլինեն ժամանակագրությամբ բոլոր գործողությունները, միջոցառումները եւ վերջնարդյունքը։ Պիտի նախանշենք, թե ինչին են միտված աշխատանքները, որպեսզի հետո բացառենք ցանկացած իներցիոն գործընթաց»,–տեղեկացրեց նա։
Կիսանապատային գոտում տեղակայված Երեւանը սակավաջուր պայմաններում է, գերբնակեցված է եւ ունի ճանապարհափողոցային ցանցի ծանրաբեռնվածություն։ Այս իրողությունները հանգեցնում են օդային ավազանի էական աղտոտման՝ թե՛ գազերով, թե՛ ծանր մետաղներով։ Բացի այդ, մայրաքաղաքի տարածքում առկա են 22 տարբեր հանքավայրեր, եւ այն բուֆերային գոտիները, որոնք ժամանակին պաշտպանել են Երեւանը, 1990—ականներին հատվել են։ Օդի աղտոտվածության եւ հարակից բնապահպանական այլ խնդիրների կարգավորման համար, ըստ Հակոբյանի, այժմ կանաչապատման թիրախավորված աշխատանքներ են պլանավորվում։ Որպես գերխնդիր՝ սկսելու են փողոցներից, պուրակներից, այգիներից ու բակերից։ Ստեղծվելու են նաեւ նոր բուֆերային, անտառապատ տարածքներ, վերականգնվելու են եղածները։ Միայն այս տարի պլանավորված է ավելի քան 25 հեկտարի անտառստեղծման եւ վերականգնման ծրագիր՝ «Հաղթանակ» զբոսայգու սարալանջ հատվածում, Սիլիկյան թաղամասում եւ Նուբարաշենում։ «Նախագծային փուլում ենք, ծառատնկումները կսկսենք հոկտեմբերից։ Նշված տարածքներում նախատեսել ենք ունենալ նաեւ կաթիլային ոռոգման համակարգ»,–նշեց Հակոբյանը։
Անդրադառնալով Նորքի բարձունքի անտառային գոտու հնարավոր վերականգնմանը, հեռուստաաշտարակի մոտակայքի անտառային հողերի կանաչապատման աշխատանքներին, ասաց, որ ըստ նախնական ծրագրային հայտի՝ մայրաքաղաքում տնկվելու է ավելի քան 300 հեկտար եւ վերակագնվելու է 150 հեկտար անտառապատ հատված, որը ներառում է նաեւ Նորքի բարձունքի 55 հա անտառային հողերը։ Այս հատվածների աշխատանքները կմեկնարկեն ավելի ուշ՝ 2020 թվականին։ Տնկիներն ընտրվելու են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ։ Ծառատեսակային կազմում ընդգրկված են նաեւ տվյալ հատվածներին բնորոշ նախկինում եղած տնկիները։ «Ծառերը լինելու են ոչ միայն կայուն եւ ֆունկցիոնալ առումով արդարացված, այլեւ ապահովելու են մայրաքաղաքի գեղատեսիլ տեսքը՝ թե՛ ծաղման տեսանկյունից, թե՛ տերեւների գունափոխման հաջորդականության տեսանկյունից»,– մանրամասնեց բնապահպանության վարչության պետը։
Օդի աղտոտմանը նպաստող գործոն է նաեւ մայրաքաղաքի չկանոնակարգված աղբահանությունը։ Հակոբյանը փաստում է՝ աղբի կուտակումը բնապահպանական վատ հետեւանքների է հանգեցնում։ Վստահեցնում է՝ քաղաքապետարանն ամեն ինչ անում է խնդիրը հիմնովին լուծելու համար։ «Կազմակերպչական ու ընթացակարգային հետեւություններ պետք է անենք՝ այդ պատկերը փոխելու համար։ Շատ բան ունենք անելու, ամենակարեւորը՝ ճշգրիտ հաշվարկով եւ կայուն քայլերով կգնանք դեպի մեր պատկերացրած կանաչ քաղաքը»,–ասաց նա։

03-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO