Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանը OPEC-ի նիստը խիստ արդյունավետ է համարում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Վիեննայում տեղի է ունեցել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ 14 երկրների նավթարդյունաբերության ու էներգետիկայի նախարարների 176—րդ նիստը։ Նիստի երկրորդ օրը դրան են միացել նաեւ OPEC—ից դուրս Ռուսաստանի գլխավորությամբ 10 խոշոր նավթ արտահանող երկրների ներկայացուցիչները, որտեղ որոշում է ընդունվել, միջազգային շուկայում նավթի գնանկումը կանխելու նպատակով, մինչեւ 2020թ. մարտը շարունակել օրական 1 միլիոն 200 հազար բարելով արտահանության կրճատումը եւս 9 ամսով։ Նշենք, որ արտահանության կրճատման վերաբերյալ կողմերը համատեղ որոշում էին ընդունել 2018թ. դեկտեմբերին, որը իրականացվելու էր 2019թ. հունվարից 6 ամիս ժամկետով։ Նման որոշումը, ինչպես նշում են փորձագետները, պայմանավորված է նախ նավթ սպառող խոշոր երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղեցումով, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, ապա ԱՄՆ—ի նավթի արդյունահանության աննախադեպ աճով։ Հանգամանքներ, որոնց պատճառով նավթի միջազգային շուկայում գնանկում էր արձանագրվել։ Թեեւ ենթադրվում է, որ նավթ արտահանողների նման որոշումը պետք է առնվազն կասեցներ գնանկումը, այսուհանդերձ հուլիսի 3—ի դրությամբ գնանկում է արձանագրվել։
Հատկանշական է նաեւ, որ եթե 2018թ. ԱՄՆ—ն արդյունահանել է օրական 11 միլիոն բարել նավթ, ապա 2019թ.՝ 12,5 միլիոն, ավելին, ենթադրվում է, որ հաջորդ տարի հատելու է 13,5 միլիոն բարելի սահմանը։ Այլ կերպ՝ ներկա դրությամբ ԱՄՆ—ն գլխավորում է արդյունահանողների ցանկը, որից հետո Ռուսաստանն է՝ 11 միլիոն, երրորդ տեղում Սաուդյան Արաբիան՝ 10 միլիոն բարելով։ Վերջինս ապահովում է OPEC—ի արտահանության 1/3—ը, ուստի որոշիչ դեր ունի կազմակերպության որոշումներում։ Թերեւս դրա վառ ապացույցն է դեռեւս հունիսի 29—ին G20 գագաթնաժողովի շրջանակներում թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում նավթի արտահանության կրճատումը շարունակելու վերաբերյալ համաձայնությունը։ Հատկանշական է, որ վերջիններիս այդ որոշումն արժանացել է Իրանի սուր քննադատությանը՝ գնահատելով դա որպես միակողմանի որոշումների մղելու նախադեպ։
Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգյանեն Վիեննայում հուլիսի 1—ին տված մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ OPEC—ը բոլոր անդամների մասնակցությամբ որոշումներն ընդունող կազմակերպություն է, հետեւաբար երկու հոգու համաձայնությունը OPEC—ին պարտադրելը հակասում է դրանում ընդունված որոշումների գործընթացներին։ Նա շեշտել է, թե նման քայլերը OPEC—ին սպառնող ամենալուրջ վտանգն են, ինչը կազմակերպությանը դեպի ոչնչացում կտանի։ Ռուսական կողմը, ի պատասխան նման դիրքորոշման, հայտնել է, թե Օսակայի հանդիպմանը կողմերը պարզապես իրենց տեսակետներն են արտահայտել հարցի առնչությամբ։ Միաժամանակ, Զանգյանեն, հերքելով Իրանի OPEC—ից հեռանալու մասին ասեկոսեները, շեշտել է, թե եթե շարունակվի միակողմանի որոշումներ ընդունելու պրակտիկան, ապա այն «կմեռնի»։ Այսուհանդերձ, Իրանը հաստատել է ընդունված որոշումը եւ դրանք շահեկան է գնահատել այդ երկրի համար։ Հավելենք, որ OPEC—ի որոշումներն ընդունվում են բոլոր անդամների համաձայնությամբ, ուստի բացառված չէր, որ Իրանը կքվեարկեր որոշման դեմ, եթե իր առաջարկները անտեսվեին։ Ավելին, Իրանը գոհ է OPEC պլյուսի որոշումներից եւ դրանք բարձր է գնահատել։ Զանգյանեն շեշտել է, որ Իրանի սպասումները 176—րդ նիստից արդարացվել են, ինչը թերեւս վերաբերում է նաեւ կրճատումներից Իրանին կրկին ազատելուն։ Նման որոշումը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումների պատճառով արտահանության խիստ կրճատումով։ Եթե մինչեւ 2018թ. մայիսը, երբ ԱՄՆ—ն հեռացավ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ Իրան—5+1 համաձայնությունից, այդ երկրի նավթի արտահանումը կազմում էր օրական շուրջ 2,5 միլիոն բարել, ապա 2019թ. հունիսին, ըստ «Ռոյթերս» գործակալության, կազմել է ընդամեն 386, իսկ համաձայն իրանական որոշ ԶԼՄ—ների՝ 300 հազար բարել։
Մյուս կողմից Ռուսաստանի ազդեցությունը OPEC—ում օր օրի ավելանում է, թեեւ ոչ բոլորն են ողջունում դա։ Գերմանական «Ֆրանկ ֆուրտեր ալգեմանե» օրաթերթը այս առնչությամբ գրել է, ի հեճուկս OPEC—ի անդամ որոշ երկրների դիմադրության, ինչպես օրինակ՝ Իրանի, Ռուսաստանի ազդեցությունը կազմակերպությունում մեծանում է։ Օրաթերթն այս առնչությամբ վկայակոչում է Ռուսաստանի պահանջով OPEC—ի նիստի հետաձգումը, որը ըստ նախատեսվածի՝ պետք է տեղի ունենար հունիսի 25—26—ը։
Հատկանշական է նաեւ, որ իրանական ԶԼՄ—ները OPEC—ի 176—րդ նիստը բոլոր առումներով Իրանի համար խիստ դրական լույսի ներքո են ներկայացնում։
«Isna»—ն նշել է, որ Իրանին հաջողվել է OPEC—ի վերջին նիստում ստանալ իր ցանկացած երաշխիքները, այդ թվում կազմակերպության եւ դրան չանդամակցողների հետ համագործակցության կանոնադրության վերաբերյալ, քանի որ այն պարտադիր կիրառում չունի։ Բացի այդ, ավանդույթի համաձայն որոշումներն ընդունվելու են OPEC—ում կոնցեսուսով, ապա՝ ներկայացվելու դրանից դուրս համագործակցողների հաստատմանը։
Հավելեք, որ թեեւ ներկա դրությամբ OPEC—ը ապահովում է նավթի միջազգային շուկայի պահանջարկի շուրջ 30 տոկոսը, սակայն այն այլեւս կորցրել է իր նախկին վճռորոշ դերակատարությունը միջազգային շուկայում եւ բացառված չէ, որ աստիճանաբար պատմության գիրկը անցնի։

04-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO