Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Արդյունքը պայմանավորված է հետեւողական աշխատանքով

Եվրոպական խաղերում մեր թիմում տիրող մթնոլորտի, նախապատրաստության եւ մասնակցության որոշ մանրամասների մասին է «ՀՀ»—ի հարցազրույցը ՀԱՕԿ—ի նախագահի խորհրդական, Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ։
–Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները խաղերի կազմակերպումից։
–Բելառուսը հիրավի ոչինչ չէր խնայել մրցումները լավագույնս կազմակերպելու համար եւ փայլուն լուծեց այդ խնդիրը։ Այսպես, օլիմպիական ավանում շուրջօրյա գործում էին սննդի բոլոր կետերը, տրանսպորտը մշտապես հասանելի էր մասնակիցներին, մարզադահլիճները կահավորված էին ժամանակակից պահանջներին համապատասխան, իսկ պարգեւատրման արարողություններն էլ անցկացվում էին բարձր մակարդակով։ Չափազանցրած չեմ լինի՝ ասելով, որ Մինսկը իրավամբ կարող է հավակնել նաեւ օլիմպիական խաղեր անցկացնելուն, քանզի ապահովված է մարզական բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
–Ի՞նչ պայմաններում էին առօրյան անցկացնում եւ մարզվում Հայաստանի թիմի անդամները։
–Մեր պայմանները ոչնչով չէին տարբերվում մյուս պատվիրակություններին ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի հավաքականին հատկացվել էին 3—րդ մասնաշենքի 14—րդ եւ 15—րդ հարկերը։ Մեր անմիջական հարեւաններն էին շվեյցարացիներն ու հոլանդացիները։ Քանի որ շատերին է հետաքրքրում՝ ասեմ, որ Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ բացարձակապես չենք հատվել, քանզի նրանք գտնվում էին այլ մասնաշենքերում։ Ունեինք կենտրոնակայան, որտեղ ամեն երեկո հավաքվում եւ վերլուծում էինք մեզ առնչվող իրադարձությունները եւ ծրագրում հաջորդ օրվա անելիքները։
–Ո՞րն է եղել առավել սուր քննարկված հարցը։
–Որպես այդպիսին նման քննարկումներ չեղան, որովհետեւ դեռ ամիսներ առաջ ՀԱՕԿ—ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ստեղծվել էր խաղերին նախապատրաստության համակարգող խումբ, որն աշխատում էր բոլոր անհրաժեշտ ուղղություններով։ Ասել է թե հիմնական հարցերն ու խնդիրները լուծվել էին մինչեւ Մինսկ մեկնելը ու տեղում, մեծ հաշվով, առանձնակի անելիք չեղավ։ Մեր միակ սուր քննարկումը բայդարկայով թիավարության թիմին առնչված հայտնի միջադեպի վերաբերյալ էր։ Նախամեկնարկային ընդհանուր իրարանցման մեջ մարզիչը չէր կատարել հավատարմագրման վերջին գրանցումը։ Ընդ որում, կազմակերպիչները դա պարզել էին միայն մրցահերթի ավարտին, որին մեր թիավարները մասնակցել էին ու հաջողությամբ հատել վերջնագիծը։ Միայն դրանից հետո նրանց արդյունքները չեղարկվեցին։
–Դուք առաջ անցաք ինձնից՝ մասամբ պատասխանելով հաջորդ հարցիս։ Ի վերջո, ինչպե՞ս կարող էր նման իրավիճակ ստեղծվել, եւ արդյոք մարզիչը տեղյա՞կ էր մեկնարկից առաջ կատարվելիք քայլերի հաջորդականությանը։
–Գիտեք, շատ հարցեր տակավին մնում են անորոշ։ Գուցե նաեւ կազմակերպիչները պետք է ուղորդեին նրան։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մրցմանը ստեղծվում է մանդատային հանձնաժողով, որը զբաղվում է մարզիկների գրանցման եւ մասնակցության բոլոր հարցերով։ Այս խաղերում ամեն մի մեկնարկից առաջ մեր թիմին կցված կամավորը, ՀԱՕԿ—ի ներկայացուցիչը եւ տվյալ թիմի մարզիչը այցելում էին նշված հանձնաժողով եւ ճշտում իրենց հետաքրքրող հարցերը։ Դա արվել էր։ Այսինքն, խնդիրը ոչ թե տեղեկացվածությունն էր, այլ նախամեկնարկային իրարանցման բովում թույլ տված վրիպումը։
–Նմանապես, կարծես, անորոշություն առաջացավ նաեւ մարմնամարզության մրցումներում, քանզի նախօրոք որոշված էր, որ բազմամարտի եզրափակիչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, բայց երեք երկիր ներկայացված էին 2—ական մարզիկով։ Արդյունքում՝ Արթուր Դավթյանը դուրս մնաց մրցանակային եռյակից։ Տեղյա՞կ եք այդ իրավիճակից։
–Իրոք, բոլոր ժողովներում խոսվում էր ձեր նշած առաջին տարբերակի մասին, բայց, հավանաբար, վերջին օրը փոփոխություն է եղել, որի մասին ճիշտ կլինի հարցնեք այդ մարզաձեւի մեր մասնագետներին։ Ամեն դեպքում, նման մրցումից 11 մեդալով վերադառնալն արդեն շատ մեծ նվաճում է, որը մեր մարզական բոլոր օղակների հետեւողական աշխատանքի արդյունքն է։
–Որքանո՞վ էր նպատակահարմար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի մասնակցությունը, նկատի ունենալով, որ նա ձեռքի կրկնակի կոտրվածք ուներ։
–Այդ որոշումը կայացվել է բժիշկների հետ խորհրդակցության արդյունքում։ Նա նույնիսկ բուժման արագացված կուրս անցավ։ Մրցումներից երկու օր առաջ նրա ձեռքից հանեցին գիպսը, եւ Էդգարը նույնիսկ մի քանի մարզում անցկացրեց տեղում։ Սակայն նման դեպքերում զգուշավորությունն ավելորդ չէ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

04-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO