Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Միաձուլում հանուն առաջընթացի

Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար,
Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար,
Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր,
Թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը եւ թույլ տվեք ողջունել համահայկական մասնագիտական այսպիսի ցանցի գոյությունն ընդհանրապես, որովհետեւ կարծում եմ, որ նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ, ցավոք սրտի, երկար ժամանակ ուղեկցում է մեզ։ Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով եւ նրանց ձեռքբերումներով՝ դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում։
Ես ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը միջազգային, համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես։ Այդ աջակցությունն ակնհայտ է եղել եւ անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այդ աջակցությունն անգնահատելի է եղել արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, սփյուռքից տասնյակ եւ հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել հանուն Արցախի ազատության, հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին։ Այդ աջակցությունը նկատելի եւ անգնահատելի է եղել նաեւ զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք։ Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում։ Բայց ես այսօր ուզում եմ արձանագրել, որ մասնագիտական, բժշկական համագումարի եւ ընդհանրապես միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը թերեւս պետք է փորձենք դարձնել ավելի համակարգված, այդ աշխատանքը պետք է կարողանանք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի, մեկ ամբողջական համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան ի վերջո վերածել սիներգիայի։ Ինչքան ես ավելի շատ եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքի հետ, այնքան ավելի ու ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք, տվյալ դեպքում ես ուզում եմ նշել առողջապահության ոլորտի դեմքերին, աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, որպես քննադատ, որպես մասնագետ, որպես փորձարկող, որպես կիրառող։ Եվ այս ներուժն իսկապես շատ մեծ աջակցություն եւ պոտենցիալ է մեր երկրի համար, մեր երկրի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար, Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն, այդ թվում՝ առողջապահության տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ճանապարհին։
Եվ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը հույս ենք դնում այս տեսլականի վրա, հույս ենք դնում, որ այս տեսլականն ի վերջո կհամախմբի մեզ բոլորիս մեր հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության որպես զարգացած, կայացած երկրներ տեսնելու գործունեության ճանապարհին։ Եվ այս գործում ձեր դերը դժվար է գերագնահատել։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ այս համակարգը պետք է գործի մասնագիտական բոլոր ոլորտներում։ Այո՛, մենք պետք է ունենանք բժիշկների հայ հանրություն, հայ համքարություն, կազմակերպված ցանց, մենք պետք է ունենանք ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, դիվանագետների, գիտնականների եւ այդպես շարունակ։ Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պետք է դառնա Հայաստանը, եւ այդ բոլոր ցանցերի գործունեության հիմնական հարթակներից մեկը պետք է դառնա Հայաստանը։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը, այս ծրագիրն ադյունավետ կյանքի կոչելու համար, եւ Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաեւ հենց այսպիսի խնդիրների լուծմանը։
Շատ ողջունում եմ այսօրվա համագումարի կարգախոսը՝ «միաձուլում ի փառս առողջության», բայց այս միաձուլման գործընթացը պետք է վերաբերի նաեւ մյուս բոլոր ոլորտներին. միաձուլում՝ հանուն անվտանգության, միաձուլում հանուն առաջընթացի եւ միաձուլում որպես վերջնական եւ անշրջելի հաղթանակի։
Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում համագումարին իր աշխատանքներում»։

***
1980 թվականից, չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ։ 2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում եւ սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ անգամ։ Հայաստանում 1—ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003թ., հաջորդիվ՝ 2007, 2011 եւ 2015 թվականներին։
Համագումարի թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները եւ մասնագետները։ Ս.թ. հուլիսի 4—6—ը անցկացվելու են պլենար նիստեր, մասնագիտական նիստեր, սեմինարներ եւ սատելիտային սիմպոզիումներ, դասախոսություններ։ Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի եւ սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը։ Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան—սփյուռք—Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

04-07-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO