Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԼՂՀ


Ժողովրդական տոնախմբություն՝ վերածնված գյուղում

Ջրաղացներ բնակավայրը 300 տարեկան է

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի Ջրաղացներ բնակավայրի մասին տեղեկությունների հանդիպում ենք հայ պատմիչների եւ հոգեւոր ներկայացուցիչների, մասնավորապես՝ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի աշխատություններում, որոնք վկայում են օտար բռնակալների եւ ավազակախմբերի դեմ գյուղի բնակչության հերոսական դիմադրության, նրանց աշխատասիրության, հարուստ ավանդույթների եւ սովորությունների մասին։
Ըստ պատմիչների՝ բնակավայրը Ջրաղացներ անունը ստացել է շրջակա տարածքում մեծաթիվ ջրաղացներ ունենալու համար։ Հատկանշական է, որ այսօր էլ դեռ պահպանվում են Աղաբեկանց, Աղալունց, Ջալալենց, Մախմուրանց, Կճուրանց եւ հինավուրց մյուս ջրաղացների փլատակները։ Տարեցների հավաստմամբ, ցարական Ռուսաստանի բանակի գեներալ Մադաթովը 17—րդ դարի վերջերին վերադառնալով Ավետարանոց, իր հետ բերում է եւ երեք եղբայրներին, որոնք բնակություն են հաստատում Ավետարանոցից հարավ—արեւելք տանող նոր բնակատեղիում՝ իրարից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Երեքն էլ ճանաչված արհեստավորներ էին։ Մեկը դարբին էր, մյուսը՝ գինեգործ, իսկ երրորդը՝ կառուցելով մի քանի ջրաղաց, շրջակա մյուս գյուղերին ապահովում էր ալյուրով։
Բնակավայրը, որ Մադաթով եղբայրների առաջարկությամբ կոչվել է Ջրաղացներ, հմուտ արհեստավորների եւ շինարարների շնորհիվ արագ կառուցվում, վերածվում է բազմանդամ համայնքի, ուր պտղատու այգիներ են հիմնադրվում, մարդկանց տնամերձ հողամասեր են տրամադրվում՝ վարուցանքի, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման համար։ Պատահական չէ, որ Ջրաղացները որպես հաց, գյուղատնտեսական առատ մթերքներ արտադրող բնակավայր՝ արագ աչքի է ընկնում հարեւան գյուղերի շարքում, դառնում աշխույժ առեւտրի կենտրոն։
Ջրաղացների բնակիչներն իրենց արժանի ներդրումն են ունեցել ինչպես Մեծ հայրենականում, այնպես էլ արցախյան ազատամարտում, որոնք ձեւավորելով կամավորական ջոկատներ, ակտիվորեն մասնակցել են ռազմագործողություններին։ Ցավոք, դաժան մարտերում հերոսաբար նահատակվել են 7 համագյուղացի երիտասարդներ, որոնց աճյուններն ամփոփված են նրանց հիշատակին կառուցված հուշահամալիրում։ Ապրողները՝ մեծ ու փոքրով, վառ են պահում հայրենիքի արժանավոր զավակների պայծառ հիշատակը, ամենատարբեր առիթներով այցելում են հարազատները, մարտական ընկերները, ճանաչողները եւ ծաղիկներ խոնարհում։
Գյուղի հիմնադրման 300—ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց հանդիսության մասնակիցների՝ հուշահամալիր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակներին։
Տոնախմբության առիթով Ջրաղացներում էին պետական այրեր, ծննդով գյուղից սերված, բայց հեռուներում վերաբնակվողներ, բազմաթիվ հյուրեր՝ Հայաստանից ու արտերկրից։ «Մենք անկեղծորեն ուրախանում եւ հպարտանում ենք գյուղի անցյալով ու ներկայով եւ համոզված ենք, որ բնակավայրն իր նախկին համբավն է ձեռք բերելու աշխատասեր ու նվիրյալ համագյուղացիների միջոցով, որոնք ապրում, շենացնում են Ջրաղացները, նաեւ այն մարդկանց շնորհիվ, որոնք արտերկրում են բնակվում, սակայն երբեք իրենց արմատները չեն մոռանում եւ բարեգործական ծրագրերով սատար են կանգնում համայնքին, աջակցում սոցիալ—կենցաղային խնդիրների լուծմանը»,–ասում է համայնքապետ Արսեն Հայրապետովը, որի հավաստմամբ, վերջին տարիներին երիտասարդ բազմանդամ ընտանիքների համար նոր տներ են կառուցվում, եւ աճի շոշափելի միտում է նկատվում գյուղում։ Հուսադրող են նաեւ անասնապահությամբ եւ հողագործությամբ զբաղվող տնտեսավարների աշխատանքի արդյունքները։
Համայնքապետը հպարտությամբ նշում է, որ Ջրաղացները միշտ աչքի է ընկել իր անարատ մեղրով, անուշահամ պտուղներով, կաթնամթերքներով եւ «շուկայական հրաշալի տեսք ունեցող» բանջարեղենով։ Դե, իհարկե, նաեւ զուլալ օդով եւ սառնորակ աղբյուրներով, մարդկանց շռայլ հյուրասիրությամբ։ Իսկ երբ խոսք բացվեց գյուղի անվանի մարդկանց մասին, առավել նշանավորների շարքում բնակիչները նշեցին գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի անունը, որը, բնակվելով Մոսկվայում, կենդանության տարիներին ամռանը Ջրաղացներ էր գալիս՝ որպես հուշանվեր համագյուղացիներին բերելով գունավոր հեռուստացույցներ։
Ապա անդրադառնալով օգոստոսին Արցախում մեկնարկող 7—րդ համահայկական խաղերին՝ նա ուրախությամբ նշեց, որ այդ առիթով արդեն նախապատրաստվել եւ իրենց օջախներում հյուրընկալելու են 50 մասնակցի։ Ինչ խոսք, չմոռացան նաեւ շեշտել, որ գյուղի դպրոցը կրում է հայ անվանի դիվանագետ Աշոտ Մելիք—Շահնազարյանի անունը, որը առաջին համահայկական օլիմպիական խաղերի կազմակերպիչն ու կազմկոմիտեի նախագահն է։
Ստեփանակերտ

04-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO