Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Անգիր անողների գործը բարդացել է

Հայոց լեզվի եւ գրականության թեստերի հեղինակը պարզաբանում է դժգոհությունների պատճառները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Եթե սկսվում է «փրփրահույզ ծովով», ապա պատասխանը կլինի 5, եթե «ինքը՝ Տերենտ կոմսը» կառույցով, ապա՝ 3»,–այս օրինակը ներկայացնում է հայոց լեզվի եւ հայ գրականության 2019թ. պետական միասնական քննությունների թեստերի հեղինակ Աննա Աբաջյանը՝ փաստելով, որ դիմորդների՝ ընդունելությանն ընդառաջ պարապմունքները երբեմն հիմնված են նյութը մեխանիկորեն անգիր անելու վրա։ Եվ որքան էլ տարօրինակ է, պարապմունքներն այդ ուղղությամբ տանում են կրկնուսույցները։ «Որոշ վայ—կրկնուսույցներ առանց գիտելիք տալու, քերականություն բացատրելու, խեղճ դիմորդին ցուցում են տվել սովորել այդկերպ»,—ընդգծեց ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Աբաջյանը՝ համոզմունք հայտնելով, որ անգիր սերտելն աշակերտությանը տարել է փակուղի։
Նյութը մեխանիկորեն անգիր անելով միավոր ստանալու հանգամանքին անդրադարձել էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Եվ ահա հետեւություն է արվել, որ նախորդ 2 տարիներին թեստերում փոփոխված առաջադրանքների քանակը բավարար չէ։ Արդյունքում թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն է շտեմարանի հետ՝ առանց մի տառի փոփոխության, մի մասը չնչին փոփոխություններով է եղել, մյուս մասն էլ կազմվել է երկու կամ երեք առաջադրանքների կցումով, պահանջի փոփոխությամբ։
Նշված փոփոխությունները, սակայն, աղմուկի պատճառ դարձան, եւ հայոց լեզվի ու գրականության ցածր միավորները պայմանավորեցին քննական թեստերով։
Մինչդեռ թեստերի հեղինակը հայտարարում է, որ շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից դուրս ոչինչ չկար. «Թեստում չկար որեւէ առաջադրանք ուղղագրությունից, բառագիտությունից եւ գրականությունից, որ քաղված չլիներ շտեմարանային նյութից»։ Պարզապես ծրագրի շրջանակում փոփոխությունը բարդացրել է նյութն անգիր արածների գործը։
Աբաջյանը նկատում է նաեւ, որ նույնքան բացասական ազդեցություն է ունեցել տեսողական հիշողությամբ հարցին պատասխանելը։ Ասում է՝ շարքում բառերը վերադասավորվել են, սակայն դիմորդը գրել է հին պատասխանը։
«Մեր կանխատեսումներով բարձր տոկոս պիտի ապահովեին մի շարք հարցեր՝ ստորին շեմը հաղթահարելու համար։ Բայց ինչի՞ ենք ականատես լինում։ Դիմորդների 71 տոկոսը չի ճանաչել Ե. Չարենցի ստեղծագործությունների անվանումները։ Կապակցված խոսք հորջորջվող առաջադրանքը, որը զուտ ստուգում է աշակերտի տրամաբանությունը, կոպիտ ասած՝ կապ չունի պարապելու հետ, ճիշտ լուծել է 49 տոկոսը։ Որքան էլ զարմանալի է, դիմորդների գրեթե 50 տոկոսը չգիտի հայերենի շեշտադրությունը, 50 տոկոսը չի ճանաչել մոտ, մեջ, որպես, առանց, ըստ, հետ կապերը, ներքեւ մակբայը եւ այլն։ Դիմորդների 30 տոկոսը չի կարողացել լուծել հոգնակի թվի վերաբերյալ դյուրին առաջադրանքը, 22 տոկոսը պատկերացում չունի՝ ինչ ասել է բաց եւ փակ վանկ, որ պիտի իմանար դեռ ցածր դասարաններում»,—ակնկալիքներն ու արձանագրված փաստերը ներկայացնելով՝ թեստերի հեղինակը նաեւ նշեց, որ շատ դեպքերում բացասական ներգործությունը գալիս է տարածված լեզվական սխալներից, որոնցով լեցուն է մեր խոսքը, մանավանդ եթերի լեզուն, որը, ինչպես նա նկատեց, պիտի միայն օրինակ ծառայեր։ Թեստում առկա մեղանչել (մեղք գործել) բառը ասվածի վառ օրինակ է համարում։ Տեղեկացնում է, որ դիմորդների կեսը սխալ է լուծել առաջադրանքը, որովհետեւ ամենուրեք լսում է միայն սխալ իմաստով կիրառությունը։
«Մեր խորին համոզմամբ՝ այս միասնական քննությունների արդյունքի վրա մեծավ մասամբ ներգործել է նաեւ նախորդ տարվա՝ հայտնի պատճառներով հեշտ ընդունելությունը։ Գաղտնիք չէ, որ բուհերի շատ ֆակուլտետներ դատարկ մնացին, թափուր տեղերը զգալի էին։ Դե, շատ շատերն էլ որոշեցին, որ կարելի է այնքան էլ չտանջվել, չտանջել երեխաներին, միեւնույն է, ութերով հնարավոր է դյուրին ընդունվել»,– նշեց նա՝ զուգադրելով փաստերն ու արձանագրելով, որ 2019թ. քննության արդյունքները նախորդից տարբերվում են ընդամենը 3.5 տոկոսով։ Նախորդ տարի դրական միավորի շեմը չէր հաղթահարել 16 տոկոսը, այս տարի՝ 19,5 տոկոսը։ Միջին միավորը 12,2—ից իջել է 0.6—ով, 18—20 միավոր հավաքել է գրեթե 500 աշակերտ, ինչը նորմալ է համարում ու ավելացնում, որ արտացոլում է երեւույթի իրական պատկերը։
Իսկ մեծ աղմուկն այսպես է մեկնաբանում. «Քննական թեժ օրերին տարիներ շարունակ բոլորի (մասնագետների, ոչ մասնագետների, կիսամասնագետների, անգամ առարկայից ու քննությունից ոչ մի պատկերացում չունեցող անձանց) ուշադրության կենտրոնում միայն հայերենն է։ Պարզ է, չեն կարող բանավիճել կամ բողոքել ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ պատմության հարցերի շուրջ, բայց բոլորը անխտիր՝ տնային տնտեսուհի թե հաշվապահ, իրենց «պարտքն» են համարում կարծիք հայտնել լեզվի մասին»։
Շտեմարանների առումով էլ մասնագետը նկատում է, որ միշտ էլ եղել են թեր եւ դեմ կարծիքներ, քննադատության ալիքը ժամանակ առ ժամանակ բարձրացել է, մարել, եւ այսպես շարունակ։ Նրա խոսքերով՝ դրանք ստեղծվեցին, որովհետեւ հասարակությունը դժգոհ էր, որ ելնելով թեստի հեղինակի լեզվական ճաշակից, նախասիրություններից՝ հրամցվում է անծանոթ թեստ՝ անակնկալի բերելով դիմորդին։ «2011—ից լույս աշխարհ եկան շտեմարանները՝ իհարկե, ինչ—ինչ թերություններով հանդերձ։ Տարիների ընթացքում որոշակիորեն հղկվեցին, ձերբազատվեցին վրիպումներից, զուգաձեւություններից, անհաջող ձեւակերպումներից, մի խոսքով՝ ութամյա փորձաքննության ենթարկվեցին։ Հանրության մի մասը ողջունեց, որ աշակերտի ձեռքին գործնական վարժությունների ձեռնարկ է հայտնվել, որով կարող է աշակերտը պարապել, մի մասը քննադատեց՝ դրանց դժվար լինելու պատճառով, ավելի ուշ սկսեցին փնովել, որ դիմորդը անգիր է անում, գիտելիք չի ստանում եւ այլն։ Ոմանք էլ, մանավանդ ավագ սերնդի բանասերները, վրդովվում են, որ հայ երեխան ոչ մի բառ չի գրում մաշտոցյան այբուբենով, այլ միայն դնում է խաչեր ու թվեր»,–«պատմական» ակնարկ արեց պրոֆեսորը՝ ավելացնելով, որ հիշյալ մասնագետների զայրույթն առաջացնող, այսպես կոչված, խաչերը մի շարք էականորեն դրական կողմեր ունեն։
Նրա մեկնաբանությամբ՝ նախ՝ քննությունից դուրս գալուց ուղիղ 1 ժամ անց դիմորդը գիտի իր գնահատականը։ Ահա թե ինչու հարկ չկա մի ամբողջ օր սպասելու, անհանգստանալու, հետո բողոքելու, թե սխալ են ստուգել եւ այլն։ Բացի այդ, զրոյացված է մարդկային գործոնի դերը. մեկը լավ է ստուգում, մեկը՝ վատ, մեկը մի բանն է ճիշտ համարում, մյուսը՝ ուրիշ բանը։ «Ի տարբերություն նախորդ շտեմարանի հիմքի վրա կազմվող թեստերի, որը ձեռքով պիտի գրեին, ներկայիս շտեմարաններում հստակ տրված են առաջադրանքն էլ, պատասխանն էլ։ Որեւէ բան ըստ ճաշակի ճիշտ ու սխալ համարելու հիմնահարցը լուծված է։ Մի՞թե վատ է»,–հարց է հնչեցնում մեր զրուցակիցը՝ բարձրաձայնելով, որ եթե հանվեն շտեմարանները, ապա նորից կհայտնվենք ելման կետում։ Նա առաջարկում է հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքը. շտեմարանները հանվեն թե չհանվեն, դրանք՝ իբրեւ վարժությունների գործնական ձեռնարկ, մնալու են աշակերտների, ուսուցիչների սեղանին։ Ճիշտ այնպես, ինչպես մնացել է 2005թ. շտեմարանը, որից այժմ էլ կազմվում են Ֆրանսիական համալսարանի ընդունելության քննության թեստերը։ Հավատացած է, որ ոչ ոք չի կարող արգելել դրանցից օգտվելը։ Եվ կհայտնվեն նաեւ հրատարակիչներ, որոնք մեծ սիրով կտպագրեն դրանք։ Ուստի նկատում է. «Առավել խելամիտ չէ՞, որ սրտացավ մասնագետները, միավորելով իրենց ուժերը, ներկայացնեն օգտակար առաջարկություններ, որոնցից էլ քննարկման արդյունքում հավանության արժանացածները մտնեն կիրառության մեջ։ Քավ լիցի, մենք այն մտքին չենք, թե ամեն ինչ իդեալական է շտեմարաններում, եւ անելիք այլեւս չկա»։ Աննա Աբաջյանն ընդգծում է, որ նախեւառաջ դրանք բեռնաթափելու կարիք կա։

05-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO