Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՅԼՔ...


Սեւան. մեր պերճանքն ու թշվառությունը

Ինչպես ի վերջո լուծել մեզ սնող կարեւորագույն ջրամբարի խնդիրը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սեւանն այնքան է բոլորիս ցավը դարձել, որ բնապահպանության նախարարին ուղղվող հարցերի գերակշիռ մասը մեր լճի փրկությանն է վերաբերում։ Հենց մի քիչ Սեւանա լճի մակարդակը բարձրանում է, ու լիճը սկսում է խեղդվելուց փրկվել, չորային տարի է լինում, ջրառն ենք ավելացնում ու… կրկին սկսվում են խնդիրները։ Այս տարի էլ ջուրը կանաչավուն երանգ է ստացել, ինչը մտահոգել է բնապահպաններին։
Ինչո՞ւ է Սեւանը կանաչել. հետաքրքրվեցինք նախարար Էրիկ Գրիգորյանից։ «Պատճառը կապտականաչ ջրիմուռներն են,–ասաց նա,–կան մի քանի գործոններ, որ գումարվել են իրար՝ բարձր ջերմաստիճան, քամիների պատճառով գոլորշիացում, կեղտաջրերի մեծ ծավալներ, այսինքն՝ լիճ են լցվում սնուցող նյութեր՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակություն»։
Իսկ ինչո՞ւ դա չի կանխվում, ի՞նչ է, հնարավոր չէ՞. «Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սեւան, իսկ մաքրման երեք կայանները միայն մեխանիկական մաքրման աշխատանք են կատարում։ Այսինքն՝ որակական փոփոխությունների համար լայնածավալ աշխատանքներ են պետք»,–պատասխանեց նա։
Նախարարը միաժամանակ հավելեց, որ ջրում առկա ֆոսֆորը նվազում է, առաջիկա 7—10 օրվա ընթացքում, մասնագետների գնահատականներով, կանաչ գույնը կանհետանա։ Բայց էլի խնդիր կա՝ ըստ նախարարի. բացի այդ կեղտաջրերից, պետք է հաշվի առնել նաեւ գլոբալ տաքացումը։ Ի վերջո ջերմաստիճանը, վատ բնակլիմայական պայմանները նույնպես գործոններ են։ Բայկալ լճում, Սեւ ծովում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան։
Այո, բայց սա չի նշանակում, որ Բայկալի ու Սեւ ծովի խնդիրը մեզ պետք է մխիթարի։ Ի վերջո՝ ի՞նչ ենք անելու մեր Սեւանի խնդիրը լուծելու համար, որ մեր ազգային հարստությունն է։
Էրիկ Գրիգորյանը նախ նկատեց, որ Սեւանի հետ կապված ամենակարեւոր հարցը ախտորոշումն է։ Հետո՝ «մի քանի ուղղություններով գործողություններ արդեն արել ենք։ Այսինքն՝ հստակ հաշվարկել ենք ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրենք։ Կարծում եմ, որ շատ արագ, երկու—երեք տարվա ընթացքում լճի մակարդակը կբարձրացնենք։ Ինչքան հնարավոր է նվազեցվել է ջրառը, կարող եմ ասել, որ հիմա Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, մինչդեռ սովորաբար դրանք օգոստոսին էին աշխատում։ Այս տարի լճից ջրառն էլ շատ ցածր է, քան նախորդ տարի։ Մոտ 15—20 մլն խմ չափով արդեն նվազ է, բացի դրանից, ջրամբարներում ջուր կա, այսինքն՝ ավելի ջրառ չի եղել»։
Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ—ին, որպեսզի Սեւանա լճին կարգավիճակ տրվի։ Դա հնարավորություն կտա մի կողմից գործողություններ իրականացնել ջրի որակի բարձրացման հետ կապված, մյուս կողմից՝ լրացուցիչ սոցիալ—տնտեսական խթաններ կստեղծի այնտեղ բնակվող քաղաքացիների համար (նախարարի տեսակետի համաձայն)։
Նկատենք, որ այս ամենը ժամանակ է պահանջում, իսկ Սեւանը կարող է չսպասել՝ խնդիրներ ստեղծելով ոչ միայն լճամերձ բնակիչների, այլեւ ամբողջ Հայաստանի համար («ՀՀ»—ն բազմիցս է մատնանշել այդ խնդիրները՝ առաջարկելով լուծման տարբերակները,—Ա.Մ.)։ Այնուամենայնիվ, պետք է համաձայնել բնապահպանների այն տեսակետին, թե Սեւանի խնդիրները հենց ջրառի պատճառով են սկսվում։ Նախարարը երկրորդեց կուտակային գործոնները՝ կեղտաջրերի հոսք, մեծ քանակությամբ քիմիական նյութերի հոսք, լճամերձ ռեստորաններից աղտոտումներ։
Ի դեպ, ամենազայրացնողը հենց վերջինն է. փաստորեն ռեստորանատերերին չենք ստիպում, որ մաքրման կայաններ ունենան…
Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ մաքրման աշխատանքներ։ Սա՞ էլ է խնդիր։ Չե՞նք կարողանում ջրում ճահճացած տարածքները գոնե մաքրել։ Նախարարը նշեց. «Մաքրման աշխատանքների մի մասը նախկինում ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում։ Մենք կարծում ենք, որ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար հատկացնել, դա հարկավոր է իրականացնել համայնքների միջոցով։ Ջրում ճահճացված տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են, եւ պարզվել է՝ մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը։ Այս տարի մրցույթն արդեն հայտարարված է, 2020—21 թվականներին նախատեսում ենք ամբողջ տարածքը մաքրել։ Եթե նախկինում մաքրվում էր 60—70 հա, 20—21 թվականների համար նախատեսում ենք 250—300 հա։ Այս տարի էլ մաքրման համար 100 մլն է նախատեսվել, բայց մաքրման ծավալները կլինեն շատ ավելի»։
Մեկ այլ հարց էլ կա. բա՞րդ է ջրառի ծավալները նվազեցնելու համար ներքին դիտարկում անել. արդյո՞ք մատակարարվող ջուրը հասնում է հողատարածքներին, ջրվո՞ւմ են, թե՞ ոչ։ Այլ կերպ՝ գիտե՞ն, թե ինչ կորուստների մասին է խոսքը։ «Ջրային կոմիտեից վերցրել ենք տվյալներ, թե այդ ջուրը որտեղ մատակարարվում է, կոնկրետ ո՞ր հողատարածքներն են ջրվում, նաեւ համեմատում ենք, թե արդյոք այդ տարածքները, որ ներկայացվում են, ջրվո՞ւմ են, թե՞ չեն ջրվում։ Ամեն ինչ արվում է, որ ջրառի ծավալները նվազեցվեն։ Բոլոր այն հնարավոր տարբերակներում, եթե հնարավոր է Սեւանի ջուր չօգտագործվի, մենք հորդորել ենք Սեւանի ջուրը չվերցվի եւ այլընտրանքային տարբերակ օգտագործվի»,–ամփոփեց նախարարը։
Ես, որպես լրագրող, որ արդեն երկու տասնամյակ գրում եմ Սեւանի խնդրի մասին եւ տեղյակ եմ Սեւանին վերաբերող գրեթե բոլոր որոշումներին, ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ Սեւանի խնդիրը լուծելու համար կամք է պետք։ Ու դա վերաբերում է մեզ բոլորիս՝ ամենաշարքային քաղաքացուց սկսած, հանրային, բնապահպանական, մասնագիտական ու փորձագիտական կառույցներով շարունակած մինչեւ ամենավերին օղակներ։

05-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO