Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԼՂՀ


Թովմասարի ամրոցը

Հուշարձանը, որ համարվում է 13-14-րդ դարերի շինություն, ակնհայտորեն կառուցվել է հայերի ձեռքով

Սա Հայաստան է եւ վերջ…
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ

1000-ավոր հեկտար հարթ տարածք է փռվում մարդու աչքի առաջ, երբ Քաշաթաղի շրջանի հարավային թեւի՝ Հակարի գետի միջին հոսանքի գյուղերից թեքվում եւ բարձրանում է ձախակողմյան ճանապարհներով։ Թովմասարի ստորոտն է՝ ծովի մակերեւույթից 700—900 մետր բարձրության վրա։ Հայոց Արեւելից գավառների հացահատիկի շտեմարաններից մեկը։ Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Դիզակի մելիքության այս հատվածի մեծ մասը նույնպես ուշ միջնադարում եւ խորհրդային տարիներին բռնազավթվեց օտարների կողմից։ Մինչ ազատագրումը՝ 1993 թվականի մայիս—նոյեմբեր ամիսները, տարածքի մի մասը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Ջաբրայիլի, մնացածը Կուբաթլուի շրջանների կազմում էին։ Շրջաններ, որոնք գոյացել էին Սյունիքի եւ Արցախի տարածքների վրա։ Մեր հայրենիքի այս հատվածը մշտապես եղել է թշնամի ասպատակողների ճանապարհ, եւ դարեր շարունակ հայ ժողովուրդն ստիպված է եղել մոտակա լեռները բարձրանալ ու ամրոցներ կառուցել։ Դրանցից է վաղ միջնադարյան Թովմասաբերդը՝ թառած 3 կողմից ուղղաձիգ ժայռեր ունեցող սարի վրա։ Թումաս կամ Թովմասար գյուղը գտնվում է նշված հարթության արեւելյան կողմում՝ բլուրների արանքում։ Անվանումը եւ գյուղում մինչ խորհրդային տարիներին պահպանված եկեղեցին հուշում են բնակավայրի հայկական եւ պատմական լինելը։ Տարածքի համար մեծ հարստություն է գյուղում խմելու ջրի հորդ աղբյուրը։ Ըստ Սամվել Կարապետյանի տեղեկության («Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (Երեւան—1999թ., էջ 241)՝ աղբյուրի կամարները նորոգվել են 1929 թվականին արցախցի վարպետների ձեռքով։ Այժմ այդ աղբյուրի ջուը բերվել է Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղ։ Գյուղի հյուսիսային մասում՝ ժայռերի տակ է եղել հնամենի բնակավայրը՝ եկեղեցիով, որը քանդել են խորհրդային տարիներին այստեղ վերաբնակեցված թուրքերը եւ քարերն օգտագործել դպրոցի եւ այլ շենքերի կառուցման համար։ Գյուղից ճանապարհը տանում է արեւելք՝ դեպի Հադրութի շրջան։ Հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լեւոն Մկրտչյանի եւ գրող—հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ բարձրանում ենք Թովմասաբերդ, որը Թովմաս գյուղից մոտ 1,7 կմ հյուսիս—արեւելք է։ Չնայած անցել են հարյուրավոր տարիներ, ինչ ամրոցը դադարել է կատարել իր առաքելությունը, այնուամենայնիվ՝ պահպանվել են հիմնական ճանապարհի հետքերը, որով եւ բարձրանում ենք։ Մոտ 1 կմ ճանապարհահատված, որը հասնում է սարի գլուխ, եզրերին ունի հնադարյան պատաշարեր։ Ճանապարհի մոտակա ձորակներից մեկում կան շինությունների ավերակներ։ Թե ի՞նչ նպատակով են գործել այս կառույցները, դժվար է եզրակացնել։ Ձորակը հեղեղատ է. միգուցե ժամանակին մեր պապերը ջուր են բերել այս կողմով, իսկ շինությունները եղել են ջրաղացներ։ Ամրոցի արեւելյան կողմով հոսում է Թովմաս գետակը, որի ափերին վաղնջական ժամանակներում մարդն է ապրել. պահպանվել են բնակատեղիի հետքեր, դամբարաններ, դամբարանադաշտեր։ Երեք կողմերում գրեթե ուղղաձիգ ժայռերով է ամրոցը պահող սարը։ Միայն հյուսիսային կողմից է հնարավոր մուտք գործել ամրոց։ Հենց այս կողմում են կառուցել պարիսպը, որից այժմ պահպանվել են 62 մ երկարությամբ, 1,5—2 մ լայնությամբ պատեր՝ տեղ—տեղ 1մ—ից ավելի բարձրությամբ։ Բուն ամրոցի ընդհանուր մակերեսը կազմում է 2000 ք/մ—ից քիչ ավելի։ N 39 23 53, 7 եւ E 46 47 01, 9 կոորդինատներում, ծովի մակերեւույթից 1100 մ բարձրությամբ գտնվող ամրոցը մոտավոր տվյալներով՝ գոյություն է ունեցել ուշ անտիկ եւ վաղ միջնադարում։ Այդ է հուշում պարիսպը՝ կառուցված է տեղի կրաքարերից, որոնք գրեթե անմշակ են՝ առանց կրաշաղախի։ Հնագետ Գ. Սարգսյանն ասաց. «Ամրոցի ներսում ու դրսում հողաշերտի ծածկույթը բացակայում է, ուստի չկա նաեւ մշակութային շերտ եւ վերգետնյա խեցեղեն։ Փաստորեն ամրոցը բնութագրվում է միայն հարմար տեսադաշտ ունեցող հրվանդանին մնացած մի պարսպագծով»։ Ամրոցի բարձունքից տեսադաշտում է դեպի Արաքսի հովիտ ձգվող բաց տարածքը, եւ շրջակայքի նկատմամբ գերիշխող հարմար դիրքում են մեր նախնիներն ամրացել վտանգի պահին։ Հնավայրի տարածքում կառույցների հետքեր գրեթե չկան։ Միայն մի ժայռակտոր կա, որ,  զգացվում է՝ փորված է, եւ փոսում ծառ է աճել։ Հավանաբար որպես ջրավազան են օգտագործել. վերջին տարիներին նման շատ ամրոցներ ենք ուսումնասիրել, եւ մի քանիսում երեւացել են նմանատիպ փոսով քարեր։ Պարսպից դուրս կան մեծ քարակտորներ, որոնցից մեկն առանձնանում է իր չափերով եւ տեսքով։ Տեղանքի կրային բաղադրությամբ ժայռերը ժամանակի ընթացքում քայքայվել են, եւ բոլորի վրա բնական քանդակներ են առաջացել։ Դժվար է տարբերակել ձեռագործ եւ բնական քանդակները։ Այնուամենայնիվ, նշված քարը զոհասեղանի տպավորություն է թողնում։ Շրջելով լեռան եզրերով՝ զգացվեց՝ ամրոցի հարավարեւմտյան կողմում՝ դեպի գետակ իջնող գաղտնուղի է գործել։ Նույն կողմում՝ ժայռերի տակ, հարթ տարածք է՝ կանաչապատ, որտեղ փոսորակներ կան. գյուղատեղի է։ Տարածքում այլ բնակատեղիների հետքեր եւս կան։
Թովմասարի ստորոտի հարթությունում՝ N 39 22 15, 6 եւ E 46 45 46,7 կոորդինատներում, պահպանվել է միջնադարյան մահմեդական մի դամբարան՝ գյումբազ։ Հատակագծում շրջանաձեւ աշտարակատիպ երկհարկանի դամբարան է՝ կառուցված սրբատաշ կրաքարից, 2,5 մ բարձրությամբ եւ մոտ 30 մ տրամագծով արհեստական բլրակի վրա։ Երկահարկանի շինության առաջին ստորգետնյա հարկը հատակագծում հավասարաթեւ խաչաձեւ է, մուտքը՝ արեւելքից։ Ծածկված է եղել 1/3 գմբեթարդով։ Երկրորդ հարկը գլանաձեւ է, ունի 12 մ բարձրություն, 5 մ տրամագիծ։ Մուտքը հյուսիսից է՝ կամարային բարավորով, առնված ուղղանկյուն շրջանակի մեջ։ Բլրակը, որի վրա է հուշակոթողը, հավանաբար մեծ գերեզմանաթումբ է։ Հնարավոր է՝ տարածքով անցնող մահմեդական ասպատակողներն այս վայրում կռիվ են մղել, մեծ քանակությամբ զոհ տվել, ընդհանուր փոսում թաղել զոհերին եւ վրան գյումբազ կառուցել՝ հանուն, ինչպես իրենք են ասում, ալլահի նահատակների։ Հնագետ Գ. Սարգսյանն ասաց. «Հուշարձանը, որ համարվում է 13—14—րդ դարերի շինություն, ակնհայտորեն կառուցվել է հայերի ձեռքով, ինչի մասին վկայում են պատերին թողնված վարպետների նշանների մեջ հանդիպող ոճավորված խաչապատկերները»։ Քաշաթաղի հարավային տարածքում պահպանվել են միջնադարյան մահմեդական մոտ 10 դամբարան, սակայն միայն այս մեկն է, որ շրջանաձեւ է, մնացածը հիմնականում ութանկյուն են։ Նույն ժամանակներին վերաբերող նմանատիպ դամբարան կա նաեւ Հակարիի գետաբերանին մոտ՝ Երիցվանքի գյուղական համայնքի վարչական տարածքում։ Այն գտնվում է հողի տակ, երկրորդ հարկ չունի, սակայն ստորինը նման է Թովմասարի դամբարանի նույն հարկին՝ խաչաձեւ է՝ կառուցված սրբատաշ բազալտից եւ մեծ վարպետությամբ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

05-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO