Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի խոստումնալից մեկնարկը

Իտալական Նեապոլում մեկնարկեց ամառային 30-րդ համաշխարհային Ունիվերսիադան։ Ստուգատես, որը նշանակությամբ եւ բովանդակությամբ փոքր օլիմպիական խաղերի համարում ունի։ Այս անգամ Հայաստանը 14 մարզիկ է գործուղել մրցավայր, որոնցից մեկն արդեն հասցրել է մեդալակիր դառնալու լուրջ հայտ ներկայացնել։
Մեր հայրենակիցներից առաջինը մրցումներում ներգրավվել է մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, որը հանդես գալով միայն օղակների վրա վարժությունում՝ երկրորդ արդյունքով անցել է եզրափակիչ փուլ։ Նախնականում նա վաստակել է 14,750 միավոր՝ ընդամենը 0,1 նիշ զիջելով ավելի բարձր դասված թուրք Իբրահիմ Ցոլակին։ Մեդալների համար վճռական պայքարը կծավալվի հուլիսի 7—ին։
21—ամյա երեւանցուց բացի մեր երկիրը ներկայացնելու են թաեքվոնդոյիստներ Սերգեյ Վարդազարյանը, Սերգեյ Ավանեսովը եւ Արսեն Գրիգորյանը, հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանն ու Հրաչյա Բաբայանը, ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը, թեթեւատլետներ Երվանդ Մկրտչյանը եւ Լեւոն Աղասյանը, ձյուդոյիստներ Բորիս Շատվերյանը եւ Սամվել Խաչատրյանը ու սուսերամարտիկ Էմմա Պողոսովան։ Նրանց ուղեկցում են մարզիչներ Հրաչյա Չանդիրյանը (ջրացատկ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Զորայր Մեկինյանը (թաեքվոնդո), Գոռ Մկրտչյանը (ձյուդո) եւ պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը։
Ընդհանրապես, Հայաստանը ունիվերսիադաներին մասնակցում է 1993 թվականից ու պարբերաբար վերադառնում մեդալներով։ Թերթենք վիճակագրությունը. 1993 թվական՝ 1 արծաթե մեդալ, 1995՝ 1 արծաթե, 2003՝ 1 բրոնզե, 2005՝ 1 արծաթե, 4 բրոնզե, 2007՝ 3 բրոնզե, 2009՝ 1 արծաթե, 2 բրոնզե, 2011՝ 1 ոսկե, 2013՝ 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե, 2015՝ 1 ոսկե, 2017՝ 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե պարգեւ։
Այդպիսով, անկախության շրջանում Հայաստանն ունեցել է ամառային ունիվերսիադաների 32 մեդալակիր։ Իսկ երկու տարի առաջ Ղազախստանում անցկացված ձմեռային համանման մրցումներում բրոնզե մրցանակակիր էր դարձել աշոցքցի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը։ Դա ճերմակ մրցուղիներում մեր առայժմ միակ նվաճումն է։ Ամառային խաղերում Հայաստանը ձեռնունայն է մնացել 1997, 1999 եւ 2001 թվականներին։ Տարբեր տարիներին չեմպիոն դարձած հայ մարզիկներն են ծանրորդ Աղասի Աղասյանը (2011), սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (2013), մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (2015, 2017), որին երկու տարի առաջ ընկերակցեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը։
Վերադառնանք Իտալիա. Նեապոլ, Կազերտե եւ Սալերնո քաղաքներում մինչեւ հուլիսի 14—ը 18 մարզաձեւերում կմրցեն ավելի քան 150 երկիր ներկայացնող շուրջ 8 հազար մարզիկ—մարզուհիներ։ Նրանք մեդալներ են վիճարկելու ջրագնդակ, վոլեյբոլ, բեյսբոլ, ձյուդո, թեթեւ ատլետիկա, սեղանի թենիս, լող, ջրացատկ, սպորտային մարմնամարզություն, նետաձգություն, թենիս, թաեքվոնդո, սուսերամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն, ռեգբի—7, ֆուտբոլ եւ առագաստանավային սպորտ մարզաձեւերում։ Նշենք, որ ունիվերսիադաների ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ցանկը պարբերաբար փոխվում է։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO