Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Մեկը՝ տասի դիմաց

Մասնագիտական ստաժի հնարավորություն բակալավրիատն ավարտածների համար

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Մասնագիտական աշխատանքային ստաժի բացակայությունը շատերի համար է խոչընդոտ դառնում աշխատանքի ընդունվելիս։ Գործատուի կողմից «իսկ աշխատանքային փորձ ունե՞ս» հարցը հաճախ է հնչում որպես «դատավճիռ»։
Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով համապատասխան լրացում կատարել աշխատանքային օրենսգրքում։ Նախագծով նախատեսվում է, որ բուհն ավարտած ուսանողները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք ուսումն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում չեն կարողացել մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերել, հնարավորություն ունենան դիմելու ոչ պետական կազմակերպություններին եւ, գրանցվելով որպես փորձնակ (պրակտիկանտ), ձեռք բերելու մասնագիտական աշխատանքային ստաժ։ Փորձնակին գրանցող կազմակերպությունը կարող է անվճար հիմունքներով գրանցել վերջինիս եւ ներգրավել իր մասնագիտական գործունեության աշխատանքներում։ Այս տարբերակը ձեռնտու կարող է լինել մասնավոր կազմակերպություններին նրանով, որ օրենսդրությամբ վճարելու պարտավորություն չեն ունենա (վճարումը կամ փոխհատուցումը կարող է կատարվել միայն կազմակերպության հայեցողությամբ)։
Չարաշահումներից խուսափելու համար լրացվող դրույթը նախատեսում է նաեւ սահմանափակում, այն է՝ մեկ փորձնակ գրանցելու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից։ Այս սահմանափակման նպատակն է բացառել ձեւականորեն կազմակերպություն բացելով փորձնակներ գրանցելու հնարավորությունը։
Վիկտոր Ենգիբարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ուսանողները կարող են փորձնակ գրանցվել բակալավրիատը ավարտելուց հետո, որպեսզի տիրապետեն այն հիմնական մասնագիտական գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պարտավորությունները կատարելու համար։ «Եթե մենք ունենանք իրավաբանական ֆակուլտետի ուսանող, որը մատուցող է աշխատում, ապա այստեղ չի գործի պետականորեն ամրագրված աշխատանքային ստաժը։ Պարտադիր է, որ ուսանողն աշխատի ըստ իր մասնագիտությամբ։ Այս մոտեցումը նախատեսված է այն մտադրությունից ելնելով, որ մեր առաջարկած օրենսդրական փոփոխությունը չարաշահելու առիթ չդառնա գործատուների համար»,–մեկնաբանեց պատգամավորը։
Պետական կառույցների համար արդեն իսկ գործում է նման դրույթ։ Դեռեւս նախորդ տարի քաղծառայության համակարգում կատարված բարեփոխումների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց փորձնակի ինստիտուտը։ Փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար։ Թեեւ փորձնակն այդ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար չի վարձատրվում, սակայն այդ ստաժն օգտագործելով կարող է զբաղեցնել մեկ տարվա հանրային ծառայության ստաժ պահանջող պաշտոն, ինչպես օրինակ՝ առաջատար ծառայողի պաշտոն։ Փաստորեն ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12—ի որոշմամբ պետությունը որոշ չափով հնարավորություն է տվել ստաժ չունեցող անձանց օգտվելու փորձնակի ինստիտուտից, ձեռք բերելու ստաժ եւ համալրելու հանրային ծառայության պաշտոնները։
Ոչ պետական կազմակերպությունների համար փորձնակ ընդունելը լինելու է միայն կամավորության սկզբունքով, որեւէ պարտադրանք չի կարող լինել։ Ենգիբարյանը նկատեց, որ հաջողակ մասնավոր ընկերությունները միշտ էլ լրացուցիչ աշխատուժի կարիք ունեն։ Իսկ ինչպե՞ս է վերահսկվելու գործընթացը, որպեսզի լավագույնները կարողանան գրանցվել, կամ էլ ներքին պայմանավորվածություններ չլինեն ուսանողի եւ գործատուի միջեւ, կամ էլ՝ կոռուպցիոն սխեմաներ չգործեն։ Նախագծի համահեղինակի համոզմամբ, ամենալավ վերահսկումը շուկան է իրականացնելու, այսինքն՝ մասնավոր ընկերությունները նախընտրելու են լավագույններին, որոնք հետագայում կարող են դառնալ իրենց աշխատողները։
«Եթե մի ընկերություն ունի 30 աշխատատեղ եւ միայն երեք փորձնակ գրանցելու հնարավորություն, ապա, բնականաբար, կնախընտրեն լավագույններին։ Այստեղ եւս առաջնային պետք է դառնան շուկայական հարաբերությունների սկզբունքները։ 21—րդ դարում քիչ է ունենալ միայն գրանցված ստաժ, դրան պետք է գումարվի նաեւ գործնականում ձեռք բերված փորձը։ Աշխատանքի ընդունելիս գործատուն կստուգի իրական գիտելիքները եւ ունեցած փորձը։ Եթե պարզապես գրանցվել է որպես պրակտիկանտ, բայց որեւէ ձեւով չի մասնակցել աշխատանքներին, ապա դա օգուտ չի տալու»,–ասաց պատգամավորը՝ չբացառելով, որ ինչ—որ մարդիկ այնուամենայնիվ իրենց ծանոթներին կգրանցեն որպես փորձնակ։
Մյուս կարեւոր հարցը, որը լուծելու հնարավորություն է տալիս այս փոփոխությունը, կամավորության ինստիտուտի կայացումն է։ Մեր երկրում չկա կամավորության մասին օրենսդրական կարգավորում, որի արդյունքում, եթե հարկային ծառայությունը մտնում է որեւէ ՍՊԸ եւ տեսնում, որ այնտեղ առանց գրանցման մարդ է աշխատում, ապա ընկերության տնօրենը չի կարող ասել, որ այդ աշխատողն ընդամենը կամավոր է։
«Զարգացած երկրներում կամավորությունը շատ տարածված է. մարդիկ աշխատում են կամավոր հիմունքներով եւ նպաստում իրենց համայնքի, պետության զարգացմանը։ Մեզ մոտ, ցավոք, շատ տարածված չէ։ Փորձելու ենք այս նախագծով խրախուսել եւ զարգացնել կամավորության գաղափարը»,–նշեց Ենգիբարյանը։

05-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO