Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեր թույլ, ուժեղ կողմերն ու հնարավորությունները

ՀՀ վարչապետի վերջին այցերի արդյունքները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հայաստան-Սինգապուր, Հայաստան-Վիետնամ. ո՞րն է ՀՀ վարչապետի վերջին երկու այցերի արդյունավետությունը։ «ՀՀ»-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը մի քանի կարեւոր հանգամանք մատնանշեց։
Այսպես, ընդգծելով Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը՝ պատգամավորն այցը որակեց կարեւոր նշանակությամբ այց, որի ժամանակ կոնկրետ խնդիրներ են լուծվել։ Վիետնամի հետ կապված էլ առանձնացրեց հետեւյալ հանգամանքը. կարեւոր համաձայնության են եկել աշխատանք սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ։ Պապոյանը կարծում է՝ ապագայում այդ հարցը եւս կլուծվի։
Այդ ամենից բացի, նա նաեւ ընդգծեց. «Վիետնամի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը մոտ 50 մլն դոլար է։ Միայն թե մենք գրեթե ոչինչ չենք արտահանում, բայց ներմուծում ենք։ Այդ առումով շատ ենք կարեւորում, որ վիետնամցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային գրավչությունը։ Մենք օբյեկտիվ ակնկալիք ունենք, որ ապագայում հայ—վիետնամական տնտեսական հարաբերություններն էլ ավելի են խորանալու, եւ մենք ներդրումներ ենք ակնկալում վիետնամական կողմից՝ հատկապես բարձր տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորոտներում»։ Ըստ նրա, ստորագրված համաձայնագրերը բավականին լավ հնարավորություններ տալիս են։
Իսկ ահա այդ երկրներում ՀՀ վարչապետի ընդունելության մասին «Իմ քայլի» ներկայացուցիչն ասում է. «Դա ինքնիշխան, ժողովրդավարական ու զարգացման բարձր տեմպերով երկրի ղեկավարի ընդունելություն էր, որի հետ այդ երկրներում ծրագրում են երկարաժամկետ համագործակցություն»։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է իրականացնում ապրանքների մղումը դեպի շուկա։ Նա առանձնացնում է վարչապետի ակտիվ աշխատանքը։ Բացի այդ, նաեւ ոգեւորիչ է համարում այն հանգամանքը, որ տեղի հայ համայնքը Հայաստանի ղեկավարին ընդունում է ծափահարություններով, ջերմորեն. «Դա արտահայտում է վարչապետի հանդեպ հարգանքը։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ տվյալ երկրների ղեկավարները տեսնում են, որ ժողովուրդը հարգում է իր երկրի ղեկավարին։ Դա բանակցությունները բարձր մակարդակով տանելու համար շատ լավ նախապայման է»։ Տնտեսագետը կարեւորեց նաեւ Հայաստանի ներդրումային խնդիրները եւ ներդրումների անհրաժեշտությունը ներկայացնելը՝ առանց բարդույթի։
«Այսօր, եթե դիտարկում ենք Հայաստանի ներմուծման ու արտահանման ծավալները կամ եթե նայում ենք տեսականին՝ տեսնում ենք, որ մեզ մոտ 10 ապրանք ներմուծման մեջ է, 10 ապրանք էլ արտահանման մեջ։ Հիմնական գերակշռող ծավալներն են։ Դրանից հետո ցուցակն արդեն որքան էլ երկարացնենք, մանր բաներ են, որոնք էական նշանակություն չունեն»,—ընդգծեց նա՝ ավելացնելով, որ շուկաների դիվերսիֆիկացիան, ընդ որում՝ մեծ քանակներով նոր շուկաներ մտնելը նաեւ նոր մշակույթ է պահանջում հայկական բիզնեսից, որն իր հետ պետք է բերի համապատասխան բարեփոխումներ, գործարար միջավայրի բարելավում, Հայաստանում բիզնես մշակույթի փոփոխություն։
Տնտեսագետը նաեւ նկատում է, որ Փաշինյանը ստեղծում է առաջադրանքներ, որոնք ե՛ւ մասնավոր հատվածը պետք է իրականացնի, ե՛ւ պետական ապարատը։ Ասում է՝ նոր մշակույթը նոր ծանրաբեռնվածություն է առաջացնում. «Անհրաժեշտ խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք վարչապետի ստեղծած հնարավորությունների հետեւից հասնել։ Դրա համար պետական մարմինները շատ ուշադիր պետք է լինեն, ոչ թե գնացին—եկան՝ մոռանան կամ բավարարվեն, որ խոսեցին, կոչ արեցին, ոչ։ Բիզնեսի հետ պետք է առանձին աշխատանք տանել, ու պետական մարմիններն այդ հարցում պետք է ուղղորդեն»։
Նրա խոսքերով՝ եթե մտածում ենք, որ Վիետնամը մեզ համար իրական շուկա է, ուրեմն պետք է աչալուրջ հետեւողականություն ապահովել։ Հաջորդ քայլը միայն նախանշված ֆորումը չպետք է լինի։ Դրան պետք է հաջորդեն այլ՝ փոքր խմբերով հանդիպումներ։
Սինգապուրի մասով էլ ընդգծեց, որ զարգանալու ֆանտաստիկ պատմություն ունի, եւ որ Սինգապուրից շատ բան պետք է սովորել։ Նրա խոսքերով, ամեն պետության դեպքում պետք է նրա ուժեղ կողմերը, մեր ուժեղ ու թույլ կողմերն ու հնարավորությունները օգտագործենք, որպեսզի տվյալ պետության ուժեղ կողմով մեր թույլերը վերացնենք, հասկանանք՝ մեր որ թույլ կողմերը վերացնենք, որ ուժեղ կողմերն ավելի ուժեղացնենք՝ օգտագործելով մեր հնարավորությունները։ «Շատ կարեւոր է, որ պետական ապարատում ձեւավորվեն խմբեր, կոմիտեներ, որոնք կարող են որոշակի ժամանակում առաջ մղող խորհրդակցություններ անցկացնել»,—կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հիմնական ներուժը մեր հայկական միտքը պետք է լինի։ Նա ընդգծում է, որ այդ երկրներում միտքը միշտ էականորեն դեֆիցիտ է լինում. «ՏՏ, ինժեներական ոլորտներում մենք ունենք լուծումներ, որոնք կարող ենք Սինգապուրին առաջարկել, օրինակ, մոդեռնիզացիաներ՝ հանգույցների, ապարատների, արեւային էներգետիկայի մեջ»։
Մակարյանն առանձնացնում է նաեւ Սինգապուրի ու Վիետնամի ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շենքերը՝ ավելի թեթեւ կոնստրուկցիաներ, ավելի էժան ու ավելի սլացիկ։ Իսկ Հայաստանում, հաշվի առնելով սեյսմիկ ակտիվության գոտին, ծանր տեխնոլոգիաներ են կիրառվում, որը թանկ է «նստում»։ Բայց կարծում է, որ կարող են թեթեւ ու ճկուն կոնստրուկցիաներ օգտագործել։ Նա համագործակցության հնարավորություններ է տեսնում նաեւ ենթակառուցվածքների առումով։
Այդ ամենից բացի նշում է, որ Վիետնամի հետ կարելի է նաեւ տուրիզմը դիտարկել, Սինգապուրի հետ էլ պայմանագիր կնքել որոշ ոլորտներում զարգացման քաղաքականության մշակման մասով նրանց լավագույն փորձի օգտագործման վերաբերյալ։ «Գաղտնիք չէ, որ տարբեր դոնորներից դրամաշնորհների կամ տարբեր ծրագրերի աջակցությամբ հսկայական գումարներ ենք ստացել. մի քանի հարյուր հազար դոլար կամ ավելի՝ մեկ հայեցակարգ գրելու համար։ Բայց ստեղծված փաստաթղթերն այսօր Հայաստանին չեն ծառայում»,–Գ. Մակարյանն ընդգծում է՝ հաշվարկները ճիշտ չեն եղել, վերացական մտքերով ու վերացական լավատեսությամբ գրված փաստաթղթեր են։ Իսկ դա, հավատացնում է, որ պետությանը տանում է փակուղի։
Մակարյանը մի բան էլ է ավելացնում՝ Սինգապուրն էլ մի օր, ինչպես նախկին վարչապետն էր ասում, որոշեց այլեւս կոռուպցիայով չզբաղվել ու արմատները կտրեց, ինչպես Հայաստանում եղավ։ Այդ մոդելների առումով երկու երկրներին նմանեցնում է ու բարձրաձայնում, որ կարելի է ուսումնասիրել Սինգապուրի հաջորդ քայլերը, հասկանալ՝ ինչը կարելի է կիրառել, որպեսզի առանց սխալվելու նույնատիպ ճանապարհով գնանք։
Հ. Գ. Գագիկ Մակարյանին դուր է եկել նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը բավականին լավ խորհրդակցում էր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ. «Այդ առումով շատ դիվանագիտորեն գործեց, ճիշտ արեց զանգահարելով, խոսելով նրանց հետ, նրանց ինքնասիրությունը դրանով շոյելով, մտքերը հաշվի առնելով»։

09-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO