Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ցուցադրվեցին «Նռան գույնը» ֆիլմից փրկված կադրերը

Հայաստանում նույնպես ներկայացվեց «Կինոյի տաճար» նախագիծը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Փարաջանովի արվեստի սիրահարները վարպետի ծննդյան 95-ամյակի առիթով «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում երեկ «Այրարատ» կինոթատրոնում հնարավորություն ունեցան դիտելու մոռացումից փրկված «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը՝ «Կինոյի տաճար» խորագրով ինստալացիան։ Հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված այս նախագիծն առաջին անգամ ներկայացվեց Ռոտերդամի 48—րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ցուցահանդեսային ծրագրերի մեկնարկին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Կինոյի տաճար» նախագծի մտահղացման հեղինակը Դենիել Բըրդն է, որի հետ կինոկենտրոնի համագործակցությունը սկսվել է դեռեւս 2018 թվականին։ Համագործակցությունը սկսվեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումով եւ թվայնացումով։ Այս ֆիլմը, Միրզախանյանի խոսքով, ցուցադրվեց մի շարք հեղինակավոր կինոփառատոներում եւ արժանանացավ բազմաթիվ կինոգործիչների ուշադրությանը։ «Ֆիլմն ավարտելուց հետո Դենիելի հետ սկսեցինք աշխատել «Նռան գույնը» կինոնկարի հիմնական մոնտաժից դուրս մնացած հատվածները վերականգնելու վրա։ Այս պահին կինոկենտրոնի արխիվում 103 տուփ ժապավեն է պահվում։ 2017 թվականին 27 տուփ ուղարկեցինք Լեհաստան եւ հենց այդ կադրերով էլ պատրաստեցինք Ռոտերդամի փառատոնում ներկայացվող ինստալացիան։ «Fixafilm» ընկերության փոխնախագահ Լուկաշ Սերանկայի եւ իր թիմի շնորհիվ կադրերը վերականգնվեցին եւ թվայնացվեցին Լեհաստանում։ «Կինոյի տաճար» ծրագրի կազմակերպմանը եւ իրականացմանը մեծապես աջակցեցին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի նախագահ Բերո Բեյերը եւ ծրագրերի գլխավոր պատասխանատու Էդվին Կարելսը։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ «Արմենիուս» եկեղեցում եւ հենց այնտեղ էլ որոշվեց այն ցուցադրել նաեւ «Ոսկե ծիրանի» շրջանակներում»,—պատմեց Միրզախանյանը։
Ցուցադրության վայրն ընտրել էր Դենիելը։ Նա ասաց, որ երբ առաջին անգամ Երեւան էր եկել, շատ էր տպավորվել հատկապես «Ռոսիա» կինոթատրոնի շենքով. «Դա ճարտարապետական հրաշալի կառույց է, անգամ վախեցնող։ Երբ որոշվեց ինստալացիան ներկայացնել Երեւանում, առաջարկեցի այն ցուցադրել հենց այդ շենքում։ Կարծում եմ՝ տարածքը շատ կարեւոր է նման ցուցադրության համար»։ Անդրադառնալով նախագծի խորագրի ընտրությանը, ասաց, հաշվի են առել այն հանգամանքը, որ ֆրանսիացի ականավոր ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը Փարաջանովի արվեստն ու կինոն նկարագրելիս օգտագործել է «կինոյի տաճար» արտահայտությունը։
Այս ցուցադրությանը զուգահեռ՝ կինոսրահում ներկայացվեց Ռուբեն Գեւորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Փարաջանովի կյանքի եզակի դրվագներով, լուռ զրույցով ժապավենը անընդմեջ պտտվում էր էկրանին։ Վարպետի մասին պատմող այս վավերագրություն—էսսեն Ռուբեն Գեւորգյանցը նկարել է 1979թ., ապա՝ 1989 թվականին։ Արտադրության երկու թիվը ֆիլմի ակունքներում կանգնած արվեստագետները բացատրում են նրանով, որ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն։ Նկարահանումները կատարվել են գաղտնի եւ տեւել են շատ երկար։ Կինոէսսեն պատմում է Փարաջանովի բանտից ազատվելուց հետո թբիլիսյան առաջին օրերի մասին։
«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում արդեն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կաճամետրաժ ֆիլմերի՝ «Եռաֆիլմի» ցուցադրումը. «Հակոբ Հովնաթանյան», «Արաբանաշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիեւյան որմնանկարներ»։

09-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO