Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱՅԼՔ...


Անձնագրային ծառայություններում սպասվում են փոփոխություններ

Մինչեւ տարեվերջ կլինեն հերթագրման սարքեր

Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է։ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ։ Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին։ Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար։
«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին։ Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա, եւ հերթեր չառաջանան։ Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի՝ իրավական եւ տեխնիկական։ Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն։ Օրինակ, եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երեւանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,—ասաց Մնացական Բիչախչյանը։
Անձնագրային ծառայություններում ոչ միայն մատուցում են անձնագիրը տրամադրելու, փոխանակելու ծառայություններ, այլեւ այլ ծառայություններ, օրինակ՝ անձի հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում։ Ներկայումս այդ գործընթացն իրականացվում է ավելի բարդ ընթացակարգով։ Քաղաքացին դիմում է ներկայացնում, այնուհետեւ հաշվառման տեղեկանք—բլանկն է ձեռքով լրացնում։ Այս գործողությունը ժամանակատար է, հերթեր են գոյանում, դրանից բացի, քաղաքացու համար առաջացնում է դժվարություն, նա երկու անգամ է այցելում անձնագրային ծառայություն։ Ներկայումս շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է այդ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Ամբողջ գործընթացը կիրականացվի ավտոմատացված եղանակով, ինչն էլ զերծ կպահի հերթերից։
Մյուս խնդիրը կապված է տեղերում պատճենահանման սարքերի բացակայության հետ։ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երեւան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին արդեն տրամադրվել են պատճենահանող սարքավորումներ։
«Քաղաքացուց այլեւս չի պահանջվելու հերթից դուրս գալ, գնալ որեւէ տեղ փաստաթուղթը պատճենահանելու։ Տեղում իրականացվելու է գործընթացը՝ առանց քաղաքացու համար ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու։ Լրացուցիչ միջոցներ ստանալու համար նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, որպեսզի ֆինանսական հարցերի կարգավորման պարագայում մյուս անձնագրային ծառայությունները եւս ապահովվեն պատճենահանման սարքավորումներով»,– ասաց նա։
Մյուս ծրագիրը, որը զերծ կպահի որոշակի անհարմարություններից, դժգոհություններից, հերթագրման սարքերի տեղադրումն է։ Ներկայում շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում 35 մեծ անձնագրային ծառայությունում կտեղադրվեն հերթագրման էլեկտրոնային սարքավորումներ։ Դրա համար պետությունը գումար չի ծախսի։ Կոնկրետ կազմակերպության կողմից սարքավորումները կտեղադրվեն անվճար։ Նախատեսվում է, որ մինչեւ այս տարվա վերջը հերթագրող սարքավորումները կտեղադրվեն։
Դրանից բացի, տերմինալների վրա կտեղադրվեն մանրը վերադարձնող սարքավորումներ։ Ցանկացած տեսակի գործարք կատարելուց սարքավորումը քաղաքացու մանրը կվերադարձնի։ Այդ նախագծի շրջանակում պետական տուրքի միջնորդավճարը կլինի 100 դրամ՝ ցանկացած չափի վճարի դեպքում։
«Հանրային ծառայությունը զարգացող գործընթաց է, պետք է անընդհատ քայլեր ձեռնարկել, փոփոխություններ կատարել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայություններ մատուցելու, հերթերից զերծ մնալու համար։ Գործողությունների մեծ պլան է կյանքի կոչվում, որի իրագործման պարագայում տարեցտարի կունենանք որակյալ ծառայություն»,—ասաց Մնացական Բիչախչյանը։
Անձնագրային եւ վիզաների վարչության պետը նշեց, որ նոր բիոմետրիկ համակարգի ներդրման համար նախատեսված մրցույթն ընթացի մեջ է։ Նախաորակավորման փուլ է անցել 6 կազմակերպություն։ Գործընթացի հիմնական կազմակերպիչն է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակը։ Հաղթող կազմակերպությունը կներդնի նոր բիոմետրիկ համակարգ։ Արդյունքում քաղաքացիները կունենան ավելի որակյալ անձնագիր, նախատեսված է, որ լուսանկարով էջը լինի պլաստիկից։
Անդրադառնալով քաղաքացիներից ստացված զանգերին ու դիմումներին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ դրանք հիմնականում տեղեկատվական հարցեր են, բողոքներ գրեթե քիչ են։ Շատացել են քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հարցերը։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

09-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO