Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այս ամենը կարելի է կոչել բռնության ժողովրդավարացում

Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում եւ նրա սահմաններից դուրս» գրքից

1990-ականների բուռն տարիներին շատ անգամներ ենք կարդացել, որ տեղի է ունեցել տեխնոլոգիայի եւ տեղեկատվության ժողովրդավարացում։ Դա համեմատաբար նոր երեւույթ է։ Անցյալում տեխնոլոգիան նպաստում էր կենտրոնացված եւ աստիճանակարգային սկզբունքների ամրապնդմանը։ Ասենք, տեղեկատվական ոլորտում նախորդ խոշորագույն հեղափոխությունը 1920—ական թվականներին՝ կապված ռադիոյի, հեռուստատեսության եւ կինոյի միաժամանակյա տարածման հետ, կենտրոնացնող նշանակություն ունեցավ։ Առանձին մարդիկ եւ խմբեր, որոնց հասու էր համապատասխան տեխնոլոգիան, հնարավորություն ստացան դիմելու հասարակության մյուս մասին։ Այդ պատճառով 20—րդ դարում կատարված բոլոր հեղաշրջումների ու հեղափոխությունների առաջին քայլը համազգային հեռուստա— եւ ռադիոկայանների վրա վերահսկողության հաստատումն էր։
Իսկ ներկայիս տեղեկատվական հեղափոխությունը հանգեցրեց տեղեկատվական բազմաքանակ աղբյուրների, ինչը անհնար է դարձնում մեկ կենտրոնից նրանց նկատմամբ վերահսկողությունը եւ հեշտացնում է անհամաձայնության արտահայտությունը։ Ինտերնետը այս գործընթացը ավելի հեռուն տարավ, քանի որ, մեկնաբան Թոմաս Ֆրիդմանի բառերով, այդ համակարգին «կարող են միանալ բոլորը, սակայն որեւէ մեկին անկարելի է վերահսկել»։
Տեխնոլոգիայի դեմոկրատացումը նշանակում է, որ գործնականում յուրաքանչյուրին հասանելի է ամեն ինչ, օրինակ, զանգվածային ոչնչացման զենքը։ Հիմա արդեն հայտնի է, որ 1990—ական թվականներին հաջողվեց իրագործել շատ լուրջ ծրագիր կենսաբանական զենքի ստեղծման ոլորտում։ Հատկապես ապշեցնում է այն փաստը, որ գիտական տեղեկատվությունը եւ ուսումնական նյութերը, որոնք հայտնաբերվեցին Քաբուլում՝ «Ալ—Քաիդայի» գաղտնարաններում, պետական լաբորատորիաներից գողացված գաղտնիքներ չէին։ Դրանք փաստաթղթեր էին, որոնք ձեռք էին բերվել ինտերնետի միջոցով։ Եթե դուք այսօր ցանկանում եք գտնել սիբիրյան խոցի, թունավոր նյութերի դեղատոմսեր կամ սովորական քիմիկատների ռազմական օգտագործման եղանակների մասին տվյալներ, պարզապես անհրաժեշտ է լավագույն որոնման համակարգ։
Դժբախտաբար, տեղեկատվական աղբյուրների բաց լինելու հանգամանքը շուտով որեւէ մեկին կօգնի ստեղծելու «կեղտոտ ռումբ», քանի որ ներկայումս դրա բաղադրիչները ավելի հեշտ է ստանալ, քան առաջներում։ Դրա համար հիմնականում պահանջվում են որոշ մասնագիտական գիտելիքներ, որոնք վերջին տարիներս լայն տարածում ունեն։ Հեշտ հասանելի է անգամ միջուկային տեխնոլոգիան։ Չէ՞ որ դա հիսնամյա վաղեմության գիտելիք է՝ նման տատանման հաճախականությամբ գործող ռադիոհաղորդման եւ սեւ—սպիտակ հեռուստահաղորդման։ Այս ամենը կարելի է կոչել բռնության ժողովրդավարացում։
Սա կծելու համար չեմ ասում։ Բռնության ժողովրդավարացումը ժամանակակից աշխարհի հիմնական, ընդ որում՝ սարսափելի, գծերից մեկն է։ Հարյուրամյակներ շարունակ մարդկային հասարակություններում պետությունը միայն իրեն էր վերապահում ուժի գործադրման օրինականության մենաշնորհը։ Ուժերի նման անհավասարությունը պետության եւ քաղաքացիների միջեւ հաստատում էր որոշակի կարգ եւ կազմում ձեւավորված քաղաքակրթության կմախքը։
Սակայն վերջին տասնամյակներին պետության այս առավելությունը թուլացել է. այժմ մարդկանց մի փոքր խումբ ի վիճակի է կատարել սարսափազդու արարքներ։ Այն ժամանակ, երբ ահաբեկչությունը լրջագույն հարվածներ է հասցնում պետական իշխանությանը, կենտրոնական իշխանությունները գտնվում էին պաշարման մեջ նաեւ այլ ուղղություններում։ Կապիտալի շուկաները, մասնավոր ձեռներեցությունը, տեղական ինքնակառավարումը եւ ոչկառավարական կազմակերպությունները թափ են հավաքում, որոնք նեղացնում են պետական իշխանությունների իրավասությունները։ Դրա վկայությունն են ողջ աշխարհում մարդկանց անօրինական տեղաշարժերը, թմրանյութերի, փողի եւ զենքի հոսքը։ Իշխանության նման փոխներթափանցումը կշարունակվի, քանի որ դրան նպաստում են տեխնիկայի, հասարակության եւ տնտեսության մեջ կատարվող փոփոխությունները։ 2001 թվականի սեպտեմբերի 11—ից հետո պետությունը վերստին դարձավ դրության տերը՝ վերականգնելով իր իշխանությունը եւ օրինականությունը։ Այս միտումները կշարունակեն պահպանվել։ Այսպիսով, ահաբեկչության դարաշրջանը բնութագրվում է մի շարք գործոնների բախմամբ, որոնք մի կողմից նպաստում են իշխանության ժողովրդավարացմանը, մյուս կողմից՝ պետության ամրապնդմանը։ Նման հիմնախնդիրների քննությունը ինքնին չի նշանակում, թե ժողովրդավարությունը վատ բան է։
Դեպքերի ճնշող մեծամասնությամբ այն հրաշալի արդյունքներ է ցույց տվել։ Մեզանից ո՞վ է ցանկանում վերադառնալ այն ժամանակները, որտեղ քիչ ընտրություն, անհատական հնարավորություններ եւ ինքնուրույնություն կար։ Սակայն ինչպես ցանկացած խորքային փոխակերպություն, ժողովրդավարությունը նույնպես բացասական կողմեր ունի։ Իմիջիայլոց, մենք հազվադեպ ենք քննարկում նման հարցերը եւ արդյունքում չենք կարողանում դրանք ինչպես հարկն է գիտակցել։ Խոսել այդ թեմայի շուրջ՝ նշանակում է իսկույն քննադատության ենթարկվել. իբր ժամանակի հետ չենք ընթանում։ Ժողովրդավարության հակառակորդի խարան վաստակելու երկյուղը մեզ ստիպում է շրջանցել խնդիրներ, որոնք ուղեկցում են կյանքի ժողովրդավարացման վերելքին։ Ամեն ինչ գալիս է այն դրվածքից, թե, իբր, ժողովրդավարությունը սկզբունքորեն չի կարող հիմնախնդիրներ առաջ բերել։
Այդ պատճառով սոցիալական, քաղաքական եւ տնտեսական դժվարությունների մեղքը գցում ենք ցանկացած բանի վրա, միայն թե չցանկանան տեսնել իրականությունը եւ խուսափեն անհաճո պատասխաններից։ Դրանով իսկ մենք քննությունից դուրս ենք թողնում այն մեծագույն փոխակերպությունները, որոնք գտնվում են քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի կիզակետում։
Թարգմ. անգլ.՝
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

10-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO