Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


Իրան-5+1 համաձայնությունը հայտնվել է փլուզման եզրին

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Նախօրեին ավարտվել է Իրան-4+1-ի եւ, մասնավորապես, Եվրամիությանն Իրանի ներկայացրած 60—օրյա վերջնագրային ժամկետը, որով այդ երկիրը պահանջել էր իրականացնել Իրան-5+1-ով ստանձնած պարտավորությունները՝ սպառնալով վերսկսել կասեցված միջուկային ծրագրերը։ Եվ, ահա, Թեհրանը հայտարարել է, որ ի նշան ԱՄՆ—ի կողմից JCPOA—ի խախտման եւ Իրանի դեմ խիստ սահմանափակումներ իրականացնելու բողոքի, այդ երկիրը խախտելու է իր ստանձնած պարտավորություններից մեկը։ Նախագահ Ռոհանին, որը դեռեւս հուլիսի 3–ին էր հայտարարել, թե այսուհետ Իրանը որքան ցանկանա, այդքան էլ կբարձրացնի ուրանի հարստացման տոկոսը եւ քայլեր կձեռնարկի վերագործարկելու Արաքի «ծանր ջրի» ռեակտորը։ Հուլիսի 7—ին նա շեշտել է, որ իրականացվելու են նշյալ քայլերը, իսկ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի ֆը նշել է, որ Թեհրանը Եվրոպայի քայլերից կախված է հավատարիմ մնալու համաձայնությանը։ Բացի այդ, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության խոսնակ Քյամալվանդին, խոսել է ուրանի հարստացման աստիճանի բարձրացման մասին, սակայն, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ—ները, Արաքի ռեակտորի առնչությամբ հստակ քայլերի մասին տեղեկություն չի ներկայացրել, ինչը մեկնաբանվելու է որպես անորոշություն այդ հարցում։ Այսուհանդերձ, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, JCPOA—ի հիմնասյուները ԱՄՆ—ն ու Իրանն են, հետեւաբար մեկի հեռանալով խարխլվելու է նաեւ մյուսը։ Թեեւ Վաշինգտոնը հեռացել է JCPOA—ից, սակայն պահանջում է, որ Իրանը հավատարիմ մնա ստանձնած պարտավորություններին։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 8—ին այդ առնչությամբ հայտարարել է, որ եթե Իրանը հավատարիմ չմնա համաձայնությանը, ապա ավելի խիստ սահմանափակումներ կլինեն։ Միաժամանակ նա բոլոր երկրներին կոչ է արել վերադառնալ Իրանի դեմ նախկին՝ ուրանի հարստացումն արգելող քաղաքականությանը, ընդգծելով, որ միջուկային զենք տնօրինող Իրանը շատ մեծ վտանգ է լինելու ողջ աշխարհի համար։ Իսկ նախագահ Թրամփը շեշտել է. «Լավ կլինի՝ այդ երկիրը զգույշ լինի»։
Մյուս կողմից՝ ԵՄ—ն խիստ մտահոգություն է հայտնել Իրանի որոշման առնչությամբ, մասնավորապես INSTEX—ի անդամ երկրները պահանջել են, որ Թեհրանը հավատարիմ մնա JCPOA—ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակը, խիստ մտահոգություն հայտնելով, նշել է, որ այդ երկիրն Իրանի հարցում հաջորդ քայլի առնչությամբ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 6—ին վերջին ամսվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել նախագահ Ռուհանիի հետ, որը շուրջ մեկ ժամ է տվել։ Ըստ Ելիսեյան պալատի հրապարակած հայտարարության՝ կողմերը համաձայնել են միչեւ հուլիսի 15—ը ուսումնասիրել բոլոր կողմերի միջեւ բանակցությունները վերսկսելու պայմանները։ Բացի այդ, վերլուծաբանները ենթադրում են, որ կողմերը համաձայնության են եկել նաեւ Արաքի ռեակտորի գործարկման հարցը հետաձգելու շուրջ։ Թերեւս դա է վկայում նաեւ Քյամալվանդիի՝ այս հարցում հստակ կողմնորոշում չհայտնելը։ Հատկանշական է նաեւ, որ Մակրոնը ստանձնելով խիստ դժվարին միջնորդության առաքելություն՝ կայցելի Թեհրան՝ ստեղծված փակուղուց դուրս գալու նպատակով, որը կլինի 1976—ից ի վեր Ֆրանսիայի նախագահի առաջին այցն Իրան։ Սակայն դա խիստ բարդ հարց է՝ հաշվի առնելով Վաշինգտոնի հակազդեցությունը Թեհրանի որոշման առնչությամբ։ Մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ բանակցությունների սեղանի շուրջ կվերադառնա մեկ պայմանով՝ եթե ԱՄՆ—ը չեղարկի սահմանափակումները։ Ավելին, հունիսի 7—ին իր ելույթում խնդրո առարկայի վերաբերյալ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչիին, ըստ երեւույթին, հենց Մակրոնի հնարավոր այցն է նկատի ունեցել՝ նշելով, որ Թեհրանը ցանկություն չունի ցուցադրական այցերի հյուրընկալը լինել։ Նա նաեւ շեշտել է, որ 5+1—ը այլեւս գոյություն չունի, բայց ԱՄՆ—ը կարող է մասնակցել Իրան—4+1—ի բանակցություններին՝ սահմանափակումների չեղարկման պայմանով։ Մինչդեռ Ֆրանսիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություններում խոսվել է 5+1—ի մասին։
Նշենք, որ Իրանի ԱԳ փոխնախարարը եւս հաստատել է, որ հուլիսին տեղի է ունենալու Իրան—4+1—ի ԱԳ նախարարների համաժողով։ Էրաղչին որպես ԱՄՆ—ի բանակցություններին մասնակցելու նախապայման, հստակեցրել է, որ Իրանն առաջին հերթին պահանջում է նավթի եւ բանկային գործունեության սահմանափակման չեղարկումը։ Իրանի այդօրինակ դիրքորոշումը վերլուծաբանների կարծիքով նշանակում է, որ այդ երկիրը այլեւս բանակցությունների որեւէ հույս չի տածում եւ ձգտում է այդպիսով ճնշում գործադրել Եվրոպայի վրա ու պահանջել իրականացնել ստաձնած պարտավորությունները։ Մյուս կողմից, թեեւ ԵՄ—ն մինչեւ հուլիսի 15—ը ջանք չի խնայելու համաձայնությունը փրկելու ուղղությամբ, սակայն, ինչպես նշվեց, Եվրոպայի հնարավորություններն առաջացած փակուղուց դուրս գալու հարցում սահմանափակ են։ Հետեւաբար, բացառված չէ, որ իրավիճակն էլ ավելի կբարդանա թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային մակարդակով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հնարավոր բախումները հակասում են համաձայնության շահերին, չի բացառվում, որ Մակրոնի միջնորդության առաքելությունը լինի արդյունավետ, եւ կողմերը զիջումների գնան բանակցությունները վերսկսելու նպատակով։

10-07-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO