Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խորհրդարանական դիվանագիտությունը հաջողում է

Պետական օրակարգը երկրորդ պլան է մղում իշխանություն-ընդդիմություն հակասությունները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Այսօր Երեւան է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջանային այցով երեկ գտնվում էր Բաքվում, իսկ վաղը մեկնելու է Բաթում, որտեղ մասնակցելու է ԵՄ Արեւելյան գործընկերության 10—ամյակին նվիրված համաժողովին։ Ի դեպ, այս աշնանը ավարտվում է Տուսկի պաշտոնավարումը, որին կփոխարինի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով, Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցն ուղղված է նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին եւս մեկ անգամ հավատարմություն հայտնելու եւ հետագայում անձերով պայմանավորված փոփոխությունն ավելի հեշտ ապահովելու տեսանկյունից, որպեսզի պայմանավորվածությունները եւ բարեփոխումները, որոնցում Եվրոպան իր ներդրումն ունի, շարունակական բնույթ կրեն։ «Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայի կողմից ողջունվում են Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները։ Բնականաբար, ցանկացած հարաբերություններում մարդկային գործոնը, անձնական համակրանքները դրական ազդեցություն ունենում են։ Անձնական համակրանքը կարող է նպաստել որոշ խնդիրների լուծումը հեշտացնելուն, բայց ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացներում դերակատարում ունեն հենց ինստիտուտները, որոնց ստանձնած պարտավորությունները միեւնույն է շարունակվելու են»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ հայկական կողմից ակտիվ քաղաքականության շնորհիվ որեւէ խնդիր չի առաջանալու։
Հայ խորհրդարանականները պատրաստվում են արագորեն կապեր հաստատել նոր ձեւավորվող եվրախորհրդարանում, որտեղ ոմանց հետ արդեն ունեն շփումներ, քանի որ վերջիններս ներկայացված են ԵԽԽՎ —ում։ Հայրապետյանը վստահ է, որ նրանց հետ կկարողանան արդյունավետ աշխատել։ Մեր պատվիրակության անդամներն ընդգրկված լինելով գրեթե բոլոր քաղաքական խմբերում՝ անհրաժեշտության դեպքում փորձելու են ժամանակին արձագանքել Հայաստանին վերաբերող հարցերին հենց այդ խմբերի մակարդակում։ «Մեր քաղաքականության հիմքում ընկած է պետական շահը, իհարկե շատ կարեւոր է գաղափարը եւ սկզբունքները, որոնք դավանում ենք, այդուհանդերձ իզմերից ազատ լինելը հնարավորություն տվեց մեզ ներկայացված լինել տարբեր քաղաքական խմբերում։ Գաղտնիք չէ, որ մեր խմբակցությունում նույնպես տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ, եւ հենց այդ այլակարծությունն է օգնում շատ ավելի ուժեղ լինել։ Հաճախ քննադատությունը գալիս է հենց խմբակցության ներսից, ինչը ողջունելի է, քանի որ ուղղված է խնդիրների լուծմանը»,–շարունակեց պատգամավորը։
Համաեվրոպական օրակարգով հանդես գալու եւ ԵԽԽՎ—ն հայ—ադրբեջանական հակամարտության հարթակ չդարձնելու մասին հայտարարությունը միանշանակ չընդունվեց բոլոր նրանց կողմից, ովքեր միջազգային տարբեր հարթակներն ընկալում են միայն Ադրբեջանի հետ «մենամարտի» համատեքստում։ Զրուցակիցս նկատեց, որ բացի Ժնեւի կոնվենցիայի հետ կապված բանաձեւից, Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաեւ մեկ այլ գրավոր առաջարկ, որը վերաբերում է սպորտում ատելության դրսեւորումներին եւ մասնավորապես վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի դեպքին։ Շեշտվում է, որ սպորտը մարդկանց միջեւ կապերի զարգացումն է, տարբեր ծագում ունեցող մարդկանց ներգրավումը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականության խթանումը, հետեւաբար խտրական գաղափարները չպետք է տեղ գտնեն այդ ոլորտում։ Բանաձեւն ընդունվել է ի գիտություն՝ հետագայում հաշվի առնելու համար։ «Մենք առաջարկում ենք մոնիթորինգային կամ այլ տարբերակով վերահսկել, հետեւել եւ արգելել նման երեւույթները։ Մեր առաջարկն ըստ էության գոհունակության է արժանացել այլ երկրների պատվիրակների կողմից»,–նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով, խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին հարաբերությունների կարեւոր ճյուղն է, եւ համատեղ աշխատանքի, ռեսուրսները ճիշտ բաշխելու միջոցով կարելի է բարձրացնել արդյունավետության մակարդակը։ Այստեղ իշխանություն—ընդդիմություն հակասություն չկա, քանի որ բոլորը գործում են միասնաբար՝ հանուն մեր պետության։ «Կան դաշտեր, որտեղ քաղաքական հայացքները երկրորդ պլան են մղվում հանուր երկրի»,–ընդգծեց նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս բանաձեւն ազդեցություն ունենա Ադրբեջանին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունից զրկելու համար, պատգամավորը նշեց, որ բանաձեւերը պարտադիր բնույթ չունեն, այլ առաջարկությունների տեսքով են արվում։ Չնայած դրան՝ նմանատիպ փաստաթղթերը կարող են ճնշում գործադրել, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի անունը շարունակաբար շրջանառվում է կոռուպցիոն սկանդալների, լրագրողների սպանության կամ տարբեր այլ խնդրահարույց դեպքերի համատեքստում։ «Այդ ամենն ազդում է Ադրբեջանը ներկայացնող պատգամավորների խոսքի ազդեցության եւ արդյունավետության վրա։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Երբ կան նման խնդիրներ, ապա բնականաբար վերաբերմունքն էլ փոխվում է։ Եվրոպայում հստակ դիրքորոշում կա, որ թույլ չեն տալու խավիարային դիվանագիտության դրսեւորումները ԵԽԽՎ—ում։ Այս կառույցը շատ զգայուն է դարձել նման հարցերի առումով»,– շեշտեց զրուցակիցս։
Անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ—ում մեր պատվիրակության ձեռքբերումներին, Հայրապետյանն այդ հաջողությունները պայմանավորեց մեր համառությամբ, քանի որ երբեմն շատ կարեւոր է թեւաթափ չլինել առաջին իսկ անհաջողությունից կամ մերժումից։ «Մենք պետք է ապահովենք շարունակականությունը, որպեսզի մեզնից հետո եկող պատգամավորները լավ ժառանգություն ստանան եւ դրա վրա ավելի լավը կառուցեն։ Մենք համառության պակաս հաստատ չունենք, եւ վստահ եմ, որ նկատելի արդյունքները կշարունակվեն»,–շեշտեց նա՝ նշելով, որ ընդհանուր գործին իրենց անձնական եւ այլ կապերով լծվել էին բոլոր այն պատգամավորները, որոնք առնչություն ունեն արտաքին քաղաքականությանը։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հաջողություն գրանցվել։ Սա բացառիկ է եղել նաեւ այն առումով, որ երբ բանաձեւը գալիս է լիագումար նիստ, գրեթե անհնար է լինում փոխել, կանխել կամ չեզոքացնել այն։

10-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO