Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Եղիցի լույսը» հանձնվեց Ալեքսանդր Մինդաձեին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ մրցանակի հանձնման արարողությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա լիամետրաժ ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեն երեկ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսավոր արարողությամբ ստացավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակը։ Կինոռեժիսորին մրցանակը հանձնեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր—տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Նա շնորհակալություն հայտնեց վեհափառ հայրապետին՝ մշակույթի եւ արվեստի տարածման գործին մշտապես օժանդակելու համար։ «Պարոն Մինդաձեն հարգված եւ սիրված արվեստագետ է ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ այլ երկրներում։ Ի դեպ, նա առաջին անգամ է այցելել Հայաստան, առաջին անգամ նաեւ Մայր Աթոռ։ Մրցանակը շնորհելիս նկատի ունեցանք նրա ստեղծած ողջ արվեստը՝ հոգեւոր, մշակութային, համամարդկային արժեքների վրա հենված, եւ նրա վերջին տասը տարիների «վերակենդանացումը» որպես կինոռեժիսոր։ Արվեստագետ մարդու համար շատ կարեւոր է, թե ինչպիսի պատգամներ կթողնի իրենից հետո։ Նա ամենամնայուն եւ մարդկային ամենակարեւոր արժեքները կրող արվեստագետներից մեկն է։ Այդ է պատճառը, որ մեր եւ եկեղեցական խորհրդի կողմից որպես մրցանակակիր ընտրվեց հենց նա»,–ասաց Հարություն Խաչատրյանը։
Նաթան սրբազանը բարձր գնահատեց ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգեւոր արժեքների արտացոլման գործում։ Սրբազանն ընդգծեց՝ Մինդաձեի արվեստում երեւում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի, եւ նրա ֆիլմերում թեեւ կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգեւին։ «Հայ եկեղեցին գնահատելով Աստծո բարձրագույն պարգեւի ջատագովին՝ նրան տվեց «Եղիցի լույս» մրցանակը։ Եղիցի լույս, որ արարչության առաջին իսկ խոսքը եղավ։ Պարգեւը շատ խորհրդանշական է։ Վերասլաց ձուկ։ Ձուկը քրիստոնեության առաջին իսկ օրերից որպես խորհրդանիշ, որպես Քրիստոսի անվան ծածկագիր է ծառայել։ Կենտրոնում ապակե գունդ է։ Այդ այն գունդն է, որի միջով աստվածային սերը անցնում է, լուսավորում է, եւ ջերմացնում մարդկային հոգիները»,—մեկնաբանեց Նաթան սրբազանը։
Այնուհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի վեհափառ հայրապետի հաստատագիրը։ «Հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» փառատոնի առիթով շնորհում ենք կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին»,—նշված էր հաստատագրում։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մինդաձեն։ Նա նշեց, որ այս մրցանակն իր համար մեծ նվեր է, եւ որ այն խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն «լույսի» եւ հանուն մարդու։ Ռեժիսորի համար կարեւոր հանգամանք էր նաեւ, որ մրցանակը հաստատումն էր այն գաղափարների, որոնց նա ձգտել էր ամբողջ կյանքում։
Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը, որից հետո կինոռեժիսորին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը։ Զրույցի ընթացքում վեհափառ հայրապետը նկատեց, որ ներկա ժամանակաշրջանում կինոարվեստը շարունակում է մնալ արժեքների քարոզչության հիմնական աղբյուրը։ Այդ իմաստով շատ կարեւոր է ռեժիսորի դերը մարդկային կյանքը բարի, ճշմարիտ, հոգեւոր, բարոյական արժեքներով լցնելու գործում։ Վեհափառ հայրապետը բարձր գնահատեց Մինդաձեի վաստակը կինոարվեստի միջոցով հոգեւոր արժեքների քարոզչության եւ խթանման գործում եւ ցանկացավ, որ այս մրցանակը ոգեւորիչ ու խթանիչ լինի ռեժիսորի հետագա աշխատանքներում եւ կյանքում։

10-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO