Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Սինգապուրյան խոլորձի» հայկական անվանակոչությունը

Ավարտվել է վարչապետի պաշտոնական այցը Սինգապուրի Հանրապետություն

Երեկ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուրի Հանրապետություն, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան—Ջինի հետ։ Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։
«Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ։ Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար։ Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,–նշել է Թան Չուան—Ջինը։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Սինգապուր այցը եւ նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում։ «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,–ասել է վարչապետը՝ ընդգծելով հատկապես գործարարների միջեւ համագործակցության խթանման անհրաժեշտությունը։ Այդ առումով, կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը։ Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին եւ Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին՝ նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարեւորությունը։
Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջեւ համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար։
Նիկոլ Փաշինյանը Թան Չուան—Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է։ Զրուցակիցները նաեւ ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձեւավորման, ինչպես նաեւ խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաեւ տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի։
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ։
Վերջինս առեւտրի եւ արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ՝ նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար եւ ներդրումային կենտրոն։ Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների եւ ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու եւ ներկայացնելու գործում՝ դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը։
Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարեւան պետությունների հետ համագործակցության արդյունքները։
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին՝ հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին։
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի։ Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի՝ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը։ Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի եւ անվանի գործիչների։
Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ եւս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաեւ որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), որը հայտնաբերել է այս ծաղկատեսակը։ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7—ին Սինգապուրում՝ Բարսեղ եւ Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում։
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում։ Այնուհետեւ վարչապետը եւ տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով։
Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի եւ Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձեւաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի «Channel News Asia» հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին եւ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին։

10-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO