Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Խոշոր վթար հանրապետության էներգահամակարգում

Պատճառները կհստակեցվեն ուսումնասիրություններից հետո

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկ օրվա երկրորդ կեսից գրեթե ամբողջ հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված խնդիր առաջացավ՝ խաթարելով երկրի բնականոն կյանքը։ Պարզվեց՝ էներգահամակարգում վթար է եղել։ Էլէներգիայի տատանումների պատճառով մետրոյի թունելներում գնացքներ մնացին, հետո գնացքները դուրս բերվեցին, ուղեւորները տարհանվեցին։ էլեկտրամատակարարման համակարգում վթարի պատճառով դադարեցվեց «Վեոլիա ջրի» պոմպակայանների աշխատանքը։ Բջջային կապի ու ինտերնետի աշխատանքը ժամանակավորապես խաթարվեց։ Ոլորտներ եղան, որ չտուժեցին։ Բանկերը բնականոն շարունակեցին իրենց աշխատանքը, «Զվարթնոց» օդանավակայանը՝ նույնպես։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետեւանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ—ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Ժամը 15։40—ի դրությամբ համակարգում հաճախականության տատանումներ արդեն չկային, կայունությունը վերականգնված էր։ Տարվում էին վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում էր։
Տեղեկացվեց նաեւ, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։
Որպեսզի հանրության շրջանում ասեկոսեներ ու թյուրըմբռնումներ չլինեն, պարզաբանում հնչեց Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարության կողմից։ Այն է՝ ՀԱԷԿ—ի ներքին անվտանգությունն ապահովվել է կայանի գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով, խնդիրներ չեն ծագել։ Ի դեպ, հիշեցնենք, որ հունիսի 1—ից ՀԱԷԿ—ը չի աշխատում, վերանորոգման եւ վերաբեռնավորման գործընթաց է սկսվել։
Այնուամենայնիվ, ո՞րն էր մեր էներգահամակարգում վթարի պատճառը թեկուզ նախնական վարկածով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների թեմայով հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ շեշտեց. անհանգստանալու որեւէ բան չկա, որեւէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ կարող ունենալ։ Վթարն ուղղակի խոշոր է եղել, ամենախոշորը 2013 թվականից սկսած։ Տատանումները մեծ են եղել, դա ամբողջ էներգահամակարգի վրա ազդել է։ Ժամը 13։46 րոպեին հաճախականության տատանում է եղել ամբողջ համակարգում։ Այդ համակարգը «սինքրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ», եւ ՀՀ—ում ցանկացած տատանում զգացվում է Իրանում, եւ հակառակը։ Ու, ըստ այդմ էլ, վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։ Հայկական կողմը իրանցի գործընկների հետ կապի մեջ է եղել, նույն ժամանակահատվածում իրենց մոտ էլ են տեղի ունեցել տատանումներ։ Բայց ասել, որ վթարի պատճառը 100 տոկոսով եկել է իրանական էներգահամակարգից, չեն կարող։ Պատճառները կհստակեցվեն ուսումնասիրություններից հետո։
Դեռ մինչեւ ժամը 17։00—ն Լոռու եւ Տավուշի մարզի մի մասը անջատել են ՀՀ—ի էներգահամակարգից եւ միացրել վրացական էներգահամակարգին. մարզերի մատակարարումը վերականգնված էր։ Վրաստանից այդ պահի դրությամբ արդեն ներմուծվել էր 28 ՄՎտ էլէներգիա, 42 ՄՎտ էլ՝ Իրանից։ Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ օրվա այդ ժամերին մեր երկրում էլէներգիայի սպառման պահանջարկը լինում է 800—850, առավելագույնը՝ 900 մեգավատ։ Մինչեւ 17։00—ն 600 ՄՎտ—ն արդեն ապահովվում էր։ Սեւան—հրազդանյան կասկադը ամբողջ հնարավորությամբ (գործող ջրի քանակով) համակարգում էր։ Այդ ժամանակ մնացել էր Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը եւ Երեւանի ՋԷԿ—ը, որտեղ զննության աշխատանքներ էին տարվում։
Փոխնախարարան արդեն ժամը 17։00—ի կողմերին ասաց, որ եթե նոր տատանումներ չլինեն, մոտավորապես 1 ժամվա ընթացքում հնարավոր է ամբողջ հանրապետությունում էներգամատակարարումը վերականգնվի, եւ վթարի հետեւանքները որեւէ մեկը էլ չի զգա։
Մամուլի շենքում տեղեկայված մամուլի միջոցների աշխատակիցներս դրանից հետո աչքներս ժամացույցներին հառած մնացինք։ Էլէներգիայի միացումը մեզ ուրախացրեց, սակայն, ոչ թե 1, այլ՝ 1 ժամ 40 րոպեից։
Ժամը 19։00—ի կողմերը ամեն ինչ վերադարձավ բնականոն հուն։
Վթարի պատճառները պետք է մանրամասն ուսումնասիրվեն՝ կրկնություններից խուսափելու համար։ Եվ մենք հենց այսպիսի օրերին ենք շոշափելիորեն հիշում մեր էներգահամակարգի մասին, որի հուսալիությունն այնքան անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։

11-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO