Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Եվրոպական միությունը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար

Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ «Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ։ Եվրոպական միությունը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար։ Մենք կարեւորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ—ԵՄ կապերի զարգացման գործում եւ շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար»,–նշել է ՀՀ վարչապետը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում եւ հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ։ «Պարոն վարչապետ, սա մեր առաջին հանդիպումն է Երեւանում։ Եվրոպական միությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ Ձեզ հետ սկսած արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված մեր փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը»,–ասել է ԵԽ նախագահը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը։ Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, եւ եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարեւորություն ունի մեր երկրի համար։ Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի եւ կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը եւ իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստան—Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում։ ԵԽ նախագահ Տուսկն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարեւորել դրա գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը։ Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019 թ. հունիսի 1—ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին։
Հայաստանի վարչապետը եւ Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը, եւ երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար։
Այնուհետեւ ՀՀ վարչապետի եւ ԵԽ նախագահի հանդիպումը շարունակվել է առանձնազրույցի ձեւաչափով, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը շրջել են Երեւանում, քայլել Հյուսիսային պողոտայում եւ այցելել Երեւանի Եվրոպայի հրապարակ։ Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը եւ Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում։

11-07-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO