Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որ գոհ լինի ե՛ւ ջրամատակարարը, ե՛ւ ջրօգտագործողը

Ինչո՞ւ են անհրաժեշտ համակարգային փոփոխությունները

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


2019 թ. ոռոգման շրջանը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես արդեն նշել էինք, կառավարությունը որոշում էր ընդունել դեռ գարնանը։ Ըստ հիմնավորման՝ ջրօգտագործողների ընկերությունները դեռեւս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր՝ մասնավորապես անբարենպաստ եղանակով պայմանավորված։ Այս տարվա ոռոգման շրջանը վաղուց սկսվել է, սակայն այն պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ—ները կանգնել են մեծ դժվարությունների եւ խոչընդոտների առաջ։
Հունիսի 10—ի դրությամբ ՋՕԸ—երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը 873,0 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ եւ այլն։ Սակայն, ինչպես նշվել էր նախորդ հոդվածում, կմարվեն ՋՕԸ—ների կուտակված բոլոր պարտքերը։ Խնդիրը մնում է ոլորտի բարեփոխմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Արդյունավետ կառավարումը, սակայն, ջրօգտագործող ընկերությունները ստեղծված խնդիրների համատեքստում հիմնարար պատճառ չեն համարում։
Թալինի տարածաշրջանում բնակիչները դժգոհ են, հողերի մեծ մասն անմշակ են։ Օրինակ՝ Արագածավանը 4 հազար հա հող ունի, որից մշակվում է 2 հազարը։ Գյուղ կա՝ ջուր չունի, իսկ արտեզյան ջրերն էլ խմելու համար պիտանի չեն։ Բնակիչները խմելու ջուրը գնում են ցիստեռներով։ Ոռոգման սեզոնին խնդիրներն անպակաս են, կորուստներն էլ մոտ 60 տոկոս։ Այնպես է ստացվում, որ ե՛ւ ջրօգտագործողն է դժգոհ, ե՛ւ ջուր մատակարարողը։
«Թալին» ջրօգտագործող ընկերության համար մեկ խնդիրը ներտնային ցանցերի անմխիթար վիճակն է, ինչի արդյունքում ջուր կա, սակայն այն չեն կարողանում առանց մեծ կորուստների տեղ հասցնել։ Ընկերությունը տարածաշրջանի 24 համայնքներին սպասարկելու համար 22 էլեկտրական պոմպ է օգտագործում, որոնք դարձյալ ժառանգություն են ստացել խորհրդային ժամանակներից։ Հարկավոր է վերանորոգել սելավատարները, փոխել քայքայված ջրագծերը, որպեսզի ջուրը հնարավորինս առանց կորուստների հասնի սպառողին։ Բացի այդ, կարեւորում են նաեւ հողերի խոշորացումը։ Մասնատված հողակտորների վրա հնարավոր չէ իրականացնել արդյունավետ ոռոգում։ Խնդիրները չեն նվազում, բայց ընկերության աշխատողները դեռ մարտի սկզբից անցել են իրենց պարտականություններին, մաքրում են ջրօգտագործողների հողատարածքների բաժանարար հատվածները։ Աշխատանքները ավարտում են մայիսի վերջին։
«Արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր է նվազեցնել ջրի կորուստը»,–այս կածիքին է «Երեւան» ՋՕԸ ղեկավար Մերուժան Ասատրյանը։
Որքան էլ ջրային տնտեսության կառուցվածքային վերակազմավորման փուլում նաեւ իրենք են, դա չի խոչընդոտում ընկերության բնականոն աշխատանքին։ Ժամանակին իրականացվել են ոռոգման սեզոնի գարնան նախապատրաստական աշխատանքները, վերանորոգվել են ոռոգման համակարգերը, ավտոտրանսպորտը եւ տեխնիկական միջոցները, մաքրվել են ջրանցքները եւ ջրատարները, վերանորոգվել են խորքային պոմպերը եւ պոմպակայանները։ Նոր հողօգտագործողների հետ կնքվել են ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր, վերակնքվել են հավելվածները։ Մերուժան Ասատրյանը չլուծված խնդիրներից մատնանշում է ոռոգման ջրի աղտոտման հարցը, ինչի պատճառը ազգաբնակչության կողմից կենցաղային եւ շինարարական աղբի կուտակումն է, ինչպես նաեւ կոյուղաջրերի ներթափանցումը ոռոգման համակարգ։
«Երեւան քաղաքում ոռոգման համակարգերը անցնում են խիտ բնակեցված թաղամասերով, որտեղ բնակիչները մշտապես կենցաղային աղբը եւ այլ թափոններ լցնում են ջրանցքները, ինչը խցանումների եւ ջրի աղտոտման պատճառ է դառնում՝ ստեղծելով վթարային վիճակ։ Ընկերությունը հարկադրաբար կատարում է չնախատեսված, լրացուցիչ ծախսեր՝ մշտապես մաքրելով ջրանցքները»,–նշեց «Երեւան» ՋՕԸ–ի ղեկավարը՝ մեկ այլ խնդիր էլ առաջ բերելով։ Երեւան քաղաքի որոշ վարչական շրջաններում բնակիչների կողմից ինքնակամ եւ ապօրինի շինություններ են կառուցվել ոռոգման համակարգերի վրա։ Դրանց վերացման պահանջով դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Քաղաքապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային հանձնախումբ տեղերում ուսումնասիրելու եւ խնդիրները լուծելու համար։
Առաջիկա սերունդները ջրային ի՞նչ պաշար են ժառանգելու, Ասատրյանը մտահոգվեց, քանի որ հարց հնչեց Սեւանա լճի անխնա օգտագործման մասին։
«Հանրապետությունում առկա 7,5 մլրդ խմ մակերեսային հոսքի ջրերից օգտագործվում է մոտ 40%—ը, մնացած քանակությունը անարգել հոսում է հանրապետության սահմաններից դուրս։ Ճիշտ ռազմավարություն է ջրամբարներում ջրերի ամբարումը, որի համար ներկայումս նախագծվում եւ կառուցվում է 4 ջրամբար։
Արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր է նվազեցնել ջրի կորուստները, որոնց հաշվին կավելանան ոռոգելի հողատարածքները, կխնայվի Սեւանա լճի ջուրը, ինչպես նաեւ կբարձրանա լճի մակարդակը»,–խոսքն ամփոփեց «Երեւան» ՋՕԸ—ի ղեկավարը։
Ջրօգտագործման համակարգն ինքնին խնդրահարույց է, ջրօգտագործող ընկերությունները բազմիցս հանդես են եկել ջրային կորուստների, ոչ արդյունավետ կառավարման եւ սպառման ամենատարբեր խնդիրներ բարձրաձայնելով։ Ջուր կա, սակայն համակարգային լուծում է պետք, որպեսզի ջուրը սպառողին հնարավորինս առանց կուրուստների հասնի, արդյունքում գոհ մնա թե՛ ջուրօգտագործողը, թե՛ մատակարարը։
Ի դեպ, կառավարության վերջին նիստին հարց է բարձրացվել ջրօգտագործման ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու եւ գործընթացների վերաբերյալ հարցերը քննարկելու մինչեւ սեպտեմբեր։

11-07-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO