Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հռոմի պապը խոսում է ներգաղթից, սեռական կողմնորոշման թեմայից, հավատից...

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց գերմանական ծրագիրը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Ֆրանցիսկոս պապը պատասխանում է աշխարհի տարբեր կետերում ապրող մարդկանց տարատեսակ հարցերին։ Խոսում են ներգաղթի խնդիրներից, սոցիալական անհավասարության մասին, անդրադառնում ընտանիքի եւ սեռական կողմնորոշման թեմային, կապիտալիզմին ու հավատին։ Ֆիլմի ռեժիսորը՝ Վիմ Վենդերսը, ուղեկցում է Հռոմի պապին մի քանի ճամփորդությունների ընթացքում, այդ թվում նաեւ Երուսաղեմ եւ Նյու Յորքում ՄԱԿ—ի գրասենյակ։ Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության «Պապ Ֆրանցիսկոս՝ խոսքի տեր մարդը» վավերագրական ժանրի սույն ֆիլմի ցուցադրումով «Ոսկե ծիրան» 16—րդ միջազգային կինոփառատոնը բացեց «Ստեղծված է Գերմանիայում» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվելու է տարբեր ժանրերի հինգ ֆիլմ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում ներկայացվող ֆիլմերի թվում է նաեւ Յոահիմ Լանգի՝ հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին պատմող ֆիլմը։ «Վիմ Վենդերսի՝ Ֆրանցիսկոս պապին նվիրված ֆիլմը, միայն այն, որ նկարահանվել է Գերմանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ, ապացուցում է, որ Վենդերսն իսկապես լայն ճանաչում ունի, աշխարհում»,–լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց ՀՀ—ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդերբերգերը։ Նրա խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի մասին լավագույնս կարող է պատմել հենց ինքը՝ պապը, ով իրեն վերաբերող հետաքրքիր բացահայտումներ է անում ժապավենում ընդգրկված երկխոսությունների միջոցով։ Նա շեշտեց, որ ֆիլմը սիրով են ցուցադրում մի երկրում, որը քրիստոնեական քաղաքակրթության, մշակույթի վրա է խարսխված. «Հենց այդ հանգամանքն է միավորում կաթոլիկ ու հայ առաքելական եկեղեցիներին։ Դրա առհավատչյան էր գրեթե երեք տարի առաջ պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, որտեղ նրան մեծ խանդավառությամբ ընդունեցին»։ Վենդերբերգերը շեշտեց՝ գերմանական կողմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցում է երկար տարիներ ինչպես ֆիլմերի ցուցադրման, այնպես էլ կինոաշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում հյուրընկալելու հարցում՝ փորձելով ֆիլմերով ներկայացնել Գերմանիայի ոչ միայն լուսավոր, այլեւ մութ կողմերը։

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO