Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թուրքական «Միգամածը» ֆիլմը երեւանյան մեծ էկրանին էր

Ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» օր 4-րդ։ «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկված հերթական ֆիլմը ներկայացված է Թուրքիայից։ Յոթնամյա Հայը բաց դաշտում շրջելիս մեռած ձի է գտել եւ ուշիուշով հետեւել է, թե ինչպես են հայրն ու մյուս մեծահասակները փորձում ազատվել անշունչ կենդանուց։ Տարիներ են անցնում, սակայն այս պատկերը աղոտ կերպով մնում է «դաջված» արդեն դեռահաս տղայի մտքում։ Երբ զոհաբերության ծեսի ժամանակ վնասում է իրեն, ամեն ինչ հանկարծ առավել հստակ պատկերվում է հիշողության մեջ։ Մանկության տարիների այս տխուր պատկերը կարծես նոր «շունչ» է ստանում։ Քայլ առ քայլ Հայն անցնում է անխուսափելի հոգեւոր ճանապարհը, որի ընթացքում առերեսվում է բնություն—մարդ փոխհարաբերության, նյութի եւ կյանքի միասնության հետ։
Ռեժիսոր Թարիք Աքթաշի «Միգամածը» ֆիլմն է։ Փառատոնին ներկայացնելու համար Հայաստան էր եկել ֆիլմի ստեղծագործական անձնակազմից միայն մոնտաժի հեղինակը՝ Օսման Բայրաքթարօղլուն։ Խոսելով կինոյի առանձնահատկությունից, շեշտեց՝ «Միգամածը» սովորական ֆիլմերից տարբերվում է անսովոր կառուցվածքով։ «Այստեղ խոսվում է բնության եւ մարդու ներդաշնակության մասին։ Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ Առաջին հատվածում փոքրիկ Հայը դաշտում գտնում է մեռած ձի եւ ազդված՝ մինչեւ վերջ հետեւում է դեպքերի ընթացքին։ Ֆիլմի կենտրոնական մասում արդեն հասուն տարիքում է։ Տեսնում ենք, թե ինչպես է դիտարկում բնությունը, ինչպես է փորձում նրա հետ հարաբերվել»,–մանրամասնեց Բայրաքթարօղլուն։
Թուրք արվեստագետը անդրադարձավ նաեւ մեր ժամանակների թուրքական կինեմատոգրաֆի խնդիրներին։ Նախ նշեց, որ թուրքական արտադրության ֆիլմերը բավականին շատ են եվրոպական կինոփառատոներում։ «Հետաքրքիր ֆիլմեր շատ կան, որոնցում արծարծվում են ե՛ւ ազգային, ե՛ւ համաշխարհային թեմաներ։ Դիտելիս հաճախ այնպիսի զգացողություններ եմ ունենում, ասես ֆիլմը նայում է բոլորովին այլ մարդ՝ աշխարհի մյուս ծայրում։ Տարվա մեջ մոտավորապես 40—50 անկախ ֆիլմ է նկարահանվում Թուրքիայում։ Անկախ ասելով նկատի ունեմ, որ ռեժիսորը գումար է փորձում հայթայթել»,–ասաց նա։ Թուրքիայում ֆիլմերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը մշակույթի նախարարությունն է։ Ասում է՝ իրենց մոտ գործընթացն այսպես է՝ եթե ստեղծագործական թիմը պետության ներսում ֆինանսավորում չի կարողանում գտնել, չի կարող նաեւ եվրոպական երկրներից հայթայթած գումարով ֆիլմ նկարել. «Այդ է պատճառը, որ ստիպված են նաեւ ներսից գումար գտնել։ Հուսով եմ այս իրադրությունը մոտ ապագայում մի փոքր կփոխվի»։
Հարցին՝ թե ինչո՞ւ է ստեղծագործական խմբից միայն ինքը Հայաստան եկել, եւ ի՞նչ սկզբունքով է «Ոսկե ծիրանին» ներկայացրել հենց այս ֆիլմը, ասաց. «Որքան գիտեմ, ստեղծագործական խմբից միայն մի հոգի կարող էր ներկայանալ, իսկ թե ինչու հենց այս ֆիլմը ընտրվեց, որովհետեւ ես կարծում եմ, որ դեբյուտային ֆիլմերի մեջ հետաքրքիր բան կա, որը այլ ֆիլմերում սովորաբար չի լինում։ Ռեժիսորն արդեն մի մոնտաժող ուներ եւ դժգոհ էր նրանից։ Դիմեց ինձ, ցույց տվեց 10 րոպեանոց այն մոնտաժը, որը չէր հավանում։ Նայեցի «հում» նյութը, սկսեցինք խոսել գրքերից, փիլիսոփայությունից, հասկացանք, որ ընդհանուր բաներ ունենք ու այսպես սկսեցինք համագործակցել»։

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO