Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԼՂՀ


Հացահատիկի բերքահավաքը մոտենում է եզրագծին

Առջեւում եգիպտացորենի, հնդկացորենի, սիսեռի եւ կտավատի հունձն է

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հանրապետությունում ավարտին է մոտենում հացահատիկայինների հունձը, որն այս տարի սովորականից 20 օր էլ շուտ էր մեկնարկել։
Հողի սեփականատերերն ու վարձակալները, ոլորտի պատասխանատուները գո՞հ են արդյոք բերքահավաքի արդյունքներից, արդարացե՞լ են նրանց ակնկալիքները։ Այս մասին «չափավոր զգուշությամբ» են արտահայտվում ինչպես հացագործները, այնպես էլ գյուղատնտեսության մասնագետները, որոնք ցանքաշրջանառությունից մինչեւ բերքահավաք քաջատեղյակ են գործընթացին եւ տարվա կտրվածքով, բնականաբար, «ծանրութեթեւ են անում» կատարված աշխատանքը։ Ոմանք գոհ են բերքատվությունից, որոշները՝ դժգոհ։ Եվ, ինչպես ասում են, դրանք իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն ունեն։ Իսկ, ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք բնակլիմայական պայմանների հետեւանքով արձանագրված իրողությունները, ինչի մասին հատկապես բարձրաձայնում են մասնագետները, «հացագործները փորձություններն ու դժվարությունները հաղթահարելով՝ հաջողությամբ են քննություն բռնել»։
Գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի հավաստմամբ՝ մինչեւ հիմա շուրջ 60 հազար հեկտարի վրա հունձ է կատարվել, ու 104 հազար տոննա համախառն բերք է ամբարվել։ Նրա խոսքով՝ հեկտարի միջին բերքատվությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 ցենտներով (չնայած առանձին ցանքատարածքներից հեկտարի հաշվով մինչեւ 60 ցենտներ հացահատիկ է ստացվել)։ Եվ բերքատվության տեսանկյունից այդ գործընթացը փոխնախարարը «հիմնավորում է» անբարենպաստ եղանակով, մասնավորապես՝ սակավ տեղումներով եւ կարկտահարության hասցրած վնասներով։ Նա չի բացառում նաեւ որոշ սեփականատերերի կողմից մշակաբույսերի նկատմամբ պահանջվող ագրոկանոնների պահպանման, հատկապես մոլախոտերի դեմ ոչ արդյունավետ պայքարի իրականացման հանգամանքը, ինչը բացասաբար է անդրադարձել բերքատվության վրա։
Վ. Ավետիսյանի համոզմամբ՝ հացագործներն այդ ամենից անհրաժեշտ հետեւություններ պիտի անեն եւ այժմվանից բազմակողմանիորեն նախապատրաստվեն աշնանացանին։ «Այսօրվա դրությամբ ընդամենը 5 հազար հեկտար ցանքատարածք է մնում հնձելու, ինչը, ամենայն հավանականությամբ, վերջին մեկ շաբաթում ավարտին կհասցվի,–ասում է փոխնախարարը։–Դրան զուգահեռ հանրապետությունում սկսվել է նաեւ հնդկացորենի, սիսեռի եւ կտավատի բերքահավաքը։ Առաջին արդյունքները հուսադրող են։ Հատկապես առատ բերք է ակնկալվում եգիպտացորենի փարթամ դաշտերից, ինչին նպաստել են վերջին օրերին տեղացած անձրեւները։ Իսկ արդյունքների մասին կարող ենք խոսել աշնանը, երբ համախառն բերքը դաշտից անկորուստ տուն կտեղափոխվի»։

12-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO