Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններ

ԱԱԾ-ն ու տարածքային կառավարման նախարարությունը կպարզեն վթարի պատճառները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ առավոտյան՝ Բելառուս աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով։
Կառավարության երեկվա նիստում ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ հանձնարարել է նյութեր նախապատրաստել էլեկտրաէներգիայի տատանումների եւ անջատումների մասով, որպեսզի պարզեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները։ «Թեեւ նախնական տվյալներ կան,–ասաց նա,–բայց կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ»։
ԱԱԾ տնօրենը կզեկուցի ուսումնասիրության արդյունքի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց Իրանի ու Վրաստանի գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, եւ հնարավոր եղավ խուսափել հետեւանքներից (էներգետիկ համակարգը կոլապսի առաջ կկանգներ)։ «Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են։ Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,–ընդգծեց գործադիր իշխանության ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ մի քանի օրվա ընթացքում իրական պատճառները պարզ կդառնան։

10 տոկոսով ավելացման համար՝ 25 մլրդ դրամ

Հուլիսի 10-ի երեկոյան կառավարությունը արտահերթ նիստով հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ. ծրագիրը։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, թե որոշում է կայացվել, որ 2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանա կենսաթոշակի չափը։
Գործադիրի նիստից հետո լրագրողներս ցանկացանք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից պարզաբանում ստանալ՝ կենսաթոշակների 10 տոկոսով ավելացումը ինչքա՞ն է արժենալու պետբյուջեին, եւ ի՞նչ միջոցներից է դա տրամադրվելու։
Ի պատասխան՝ նախարարը տեղեկացրեց, որ կենսաթոշակի ավելացման համար գնահատված չափը մոտավորապես 25 մլրդ դրամ է, եւ բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավվող պարտքն են, չունի։ Իրենք պարբերաբար հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ են ակնկալում. «Այս տարին չհաշված, որովհետեւ մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4—0.5 տոկոս միջակայքում։ Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները։ Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետեւ, հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի շատ հարկեր ունենալու, եւ հակառակը՝ թուլացնել վարչարարությունը։ Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետեւանքը»։
Ի դեպ, նիստում վարչապետը նկատեց, որ սեպտեմբերի 1—ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։
Նաեւ փորձ կարվի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծելու 1988թ. երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են։ Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ։ «Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք նաեւ հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»,–եզրափակեց վարչապետը։

12-07-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO