Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի մրցույթում ներառված կինոռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» մեքսիկական արտադրության ֆիլմը պատմություն է սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջկա՝ Գիեդանիի մասին։ Դեպքերն այնպես են զարգանում, որ Գիեդանին մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում։ Աղջիկը չի համակերպվում իր կարգավիճակին, ընդդիմանում է տիրող կարգուկանոնին։ Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին։
Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Սալան նշեց՝ «Գիեդանիի պորտը» հաճախ են համեմատում օսկարակիր «Ռոմա» կինոնկարի հետ, քանի որ երկու ֆիլմում էլ անդրադարձ է կատարվում տեղացիների եւ բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններին, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին, ընկալումներին։ «Իմ ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ հերոսն ունի ընտրելու իրավունք։ Ինքն է որոշում՝ լինել հպատակ, թե ըմբոստանալ տիրող իրավիճակի դեմ։ Նա ընտրում է պայքարի ճանապարհը, ցանկանում է հաղթել։ Մենք ընդգծել ենք դասակարգային պայքարի խնդիրը։ Այս կինոնկարը դժվար թե սիրով դիտեն բարձր խավի ներկայացուցիչները, որովհետեւ, ես շեշտում եմ, մեղմ ասած, միշտ չէ, որ բնիկների եւ նրանց հարաբերությունները հարթ են»,–մանրամասնեց ռեժիսորը։
Խնդիրները, որ արծարծվում են «Գիեդանիի պորտը» կինոնկարում, ըստ նրա, միշտ էլ արդիական են։ Սապոտեկ ցեղի հետ, ասում է, հարազատություն է զգում, Կատալոնիայից է ու անցել է այն նույն ճանապարհը, որով անցել են նաեւ նրանք։ «Ավելի քան հինգ տարի ապրել եմ սապոտեկ ցեղի հետ։ Շատ լավ հասկանում եմ նրանց. ե՛ւ մենք, ե՛ւ նրանք ինքնության պահպանման խնդիր ունենք»,—շեշտեց Շավի Սալան։ Նա նաեւ ընդգծեց, որ ֆիլմի հիմքում թեեւ հորինված պատմություն է, բայց այն լիովին արտացոլում է իրականությունը։ Գլխավոր հերոսուհուն՝ Գիեդանիին, ասում է, փնտրել է ավելի քան երկու տարի։ Սցենարիստ, ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Շավի Սալան կատալոնախոս Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է, Մեքսիկայի քաղաքացիություն ունի։ Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի։ Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոների են մասնակցել՝ ավելի քան 80 մրցանակ շահելով եւ միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին։ Կինոդրամատուրգի իր փորձը Սալան փոխանցել է Լատինական Ամերիկայի, Իսպանիայի, Աֆրիկայի միջազգային կինոսեմինարներում։ «Գիեդանիի պորտը» նրա խաղարկային առաջին լիամետրած ռեժիսորական աշխատանքն է։

13-07-2019





20-10-2020
Թշնամին մեկն է, եւ մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի
Թուրքիայի կողմից Ադրբեջանի «գաղութացման» գործընթացը կշարունակվի

Մենք առիթով ...


20-10-2020
Թիկունք հայոց բանակին
«Մի տեղ պատրաստվում էին թաղել եկեղեցում մեռած երիտասարդին։ Նրա ...


20-10-2020
Իսրայելա-թուրքական սպառնալիք Արցախում՝ ընդդեմ Իրանի
Թեհրանն արդեն զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ...


20-10-2020
ՊԲ-ն ռազմի բոլոր կանոններով հաջող ռազմագործողություններ է վարում ագրեսոր եռյակի դեմ
Պետք է միշտ հիշել, որ մեր դիմաց քաղաքակրթությունից 100 ...


20-10-2020
Անվտանգային հարցն այս պահին տնտեսականից առաջնահերթ է
Կանխարգելվում է թշնամական երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով ...


20-10-2020
Էրդողանի մյուս երեսը
Գիրք, որը բացահայտում է ճշմարտությունը ձմերուկ վաճառողի մասին



20-10-2020
Գազանը պատերազմ է վարելու սրբերի դեմ
Հայտնության գրքի տասներեքերորդ գլխում գրված է, որ «գազանը» համաշխարհային ...



20-10-2020
Առաջինը Թուրքիան է խոչընդոտում հումանիտար զինադադարի հաստատմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ առաջինը ...

20-10-2020
Հյուրընկալվել է Տավուշի թեմի առաջնորդը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

20-10-2020
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

20-10-2020
Մխիթարյանի հարվածային խաղը
«Իմ երկիրն իմ սրտում է». սոցիալական ցանցում այդպիսի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO