Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ԱՇԽԱՐՀ


«Նավթատարների պատերազմ» Պարսից ծոցում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հուլիսի 11-ին ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի թեկնածու, գեներալ Մարկ Մայլսը Սենատի զինված ուժերի կոմիտեում հայտարարել է, որ Պարսից ծոցում բեռնատար նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեւավորվելու է կոալիցիոն ուղեկցող ուժ։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցում նավագնացության ազատության հարցում վճռորոշ դեր ունի։
Ավելի վաղ՝ հուլիսի 9—ին, նման տեսակետ էր հատնել նաեւ ներկայիս գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը, ընդգծելով, թե հույս ունի, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ—ն, իր դաշնակիցների աջակցությամբ, Պարսից ծոցում ձեւավորելու է ուղեկցող ռազմական ուժ։ Այս առնչությամբ, հատկանշական է, որ հուլիսի 10—ին Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել էր այդ երկրի նավթատար նավը կանգնեցնելու փորձի համար, ինչը չի հաջողվել, քանի որ միջամտել է բրիտանական «H.M.S Մոնթ Ռոզ» ռազմանավը։ Մինչդեռ Հեղափոխության պահապան գվարդիան, անմիջապես հանդես գալով հայտարարությամբ, հերքել է այդ տեղեկությունը։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն այն գնահատել է որպես տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն ուղղված քայլ։ Բայցեւայնպես միջազգային ԶԼՄ—ները հակված են ընդունել բրիտանական կողմի հայտնած տեղեկությունները եւ նշել են, որ Հորմուզի նեղուցում բրիտանական նավթատարի հետ տեղի ունեցածը եղել է պատասխան քայլ՝ Ջիբրալթարի ջրային տարածքներում բրիտանական ռազմածովային ուժերի կողմից Պանամայի դրոշի ներքո «Գրիս—1» հսկա նավթատարի կալանավորմանը, որն իրանական նավթ էր տեղափոխում։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4—ին, պատճառաբանությամբ, թե նավթատարը խախտել է դեռեւս 2011—ից Բաշար Ասադի կառավարության դեմ կիրառված Եվրամիության սահմանափակումները՝ նավթ մատակարարելով Սիրիային։ Իսկ Իրանը դա գնահատել է որպես ապօրինի գործողություն եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նավը։ Այս առնչությամբ քանիցս ԱԳ նախարարություն է հրավիրվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչին հայտնել է, որ նավթը Սիրիայի համար չէր։ Այսուհանդերձ Լոնդոնը հայտարարել է, որ նպատակ չունի լարվածությունը մեծացնել տարածաշրջանում։
Պարսից եւ Օմանի ծոցերը եւ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակության այն երթուղին է, որտեղով անցնում է նավթի միջազգային շուկայի պահանջարկի շուրջ 1/3—ը։ Թեեւ Իրանը տարբեր առիթներով սպառնացել է, որ եթե իրանական նավթը չանցնի այդ երթուղով, կդժվարանա նաեւ այլ երկրների նավթի արտահանումը։ Սակայն Թեհրանը կտրականապես հերքում է վերջին ամիսներին այստեղ տեղի ունեցած դեպքերի հետ այդ երկրի որեւէ առնչությունը՝ բացառությամբ մեկի։
Նավթատարների «պատերազմը» Պարսից ծոցում փաստորեն սկսվել է ընթացիկ տարվա մայիսի 11—ից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արեւելքում գտնվող Ֆուջեյրա նավահանգստում նավթատար 4 նավի վրա կատարված հարձակումով եւ դրանք պայթեցնելով։ Հաշվի առնելով, որ դեպքը տեղի էր ունեցել ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների խիստ լարվածության, Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայության աննախադեպ մեծացման պայմաններում, խիստ մտահոգել էր միջազգային հանրությանը, մանավանդ որ դրան հաջորդեց ԱՄՆ անօդաչու օդանավի խոցումը Հեղափոխության պահապան գվարդիայի ուժերի կողմից, ինչը Իրանը խոստովանել է։
Ստեղծված պայմաններում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում ԱՄՆ գլխավորությամբ նավթատարների անվտանգությունն ապահովող կոալիցիոն ուժերի ձեւավորումը հիմք է ծառայել վերլուծաբանների համար «նավթատարների երկրորդ պատերազմի» մասին ենթադրություններ անելու, այն չբացառելու։ «Նավթատարների երկրորդ պատերազմ» ասելով վերլուծաբանները նկատի ունեն զարգացումների բախումնային սցենար, ինչի հավանականությունը թերեւս մեծ չէ՝ հաշվի առնելով ստեղծված պայմանների տարբերությունները առաջինից։

16-07-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO