Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Թափուր տեղեր՝ տնտեսագիտականում

Այս տարվա քննությունների զարմանք առաջացնող արդյունքները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Այս տարի հայաստանյան բուհեր է ընդունվել 8256 ուսանող։ Այդ տվյալը սակայն վերջնական չէ, քանի որ չի ներառում ներբուհական քննությունների արդյունքում ընդունվածների թիվը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի անվճար հիմունքներով ընդունվել է 1221 հոգի։ Նրա ներկայացրած տվյալներով, ավելի շատ ընդունվել են Երեւանի պետական համալսարան. «Մեծ թիվ են կազմել նաեւ պոլիտեխնիկ ընդունվողները՝ ավելի քան 990 հոգի է ընդունվել։ Մեզ բավականին զարմացրել է «Բրյուսովը»։ Հոսքը մեծ էր։ Այդտեղ շուրջ 680 հոգի ընդունվել է՝ ի տարբերություն մանկավարժականի, որն ընդունել է մոտավորապես 490 հոգի։ Իհարկե, մանկավարժականի ներբուհական հատվածի տվյալները մենք չունենք։ Շատ զարմացրեց տնտեսագիտականի քիչ դիմորդներ ունենալու հանգամանքը։ Ընդունվել է ընդամենը 667 հոգի։ Տեղերը բավականին շատ էին, եւ շատ թափուր տեղեր ունենք այդտեղ։ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունում մենք թափուր տեղեր ունենք։ Նախկինում երբեւէ չի եղել, որ տնտեսագիտականում այդքան թափուր տեղ լինի։ Տեսեք՝ «հաշվապահական հաշվառում եւ հարկում»՝ 98 թափուր տեղ կա, իսկ «տնտեսագիտություն» մասնագիտության մասով ունենք 138 թափուր տեղ»։
Նրա խոսքերով, պատճառն այն էր, որ տնտեսագիտական համալսարանը բոլոր՝ 3 առարկաներից միասնական քննություն էր դրել։
Այս տարվա ամենապահանջարկված մասնագիտությունները շարունակում են մնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունները։ Այդ մասով թափուր տեղեր չկան՝ ոչ մի բուհում։ Բժշկական համալսարանում էլ մրցույթն ուժեղ է եղել, եւ դիմածների մի մասը դուրս է մնացել։ Վեց թափուր տեղ է մնացել միայն «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունում։ «Նախկինում նման բան չէր լինում»,—արձանագրեց Նասիբյանը։

Որ դրական միավոր ստանալով չտեղավորվեն որեւէ բուհում

Այս տարի կարծես թե փակվեց նրանց ճանապարհը, ովքեր որեւէ դրական միավորով այս կամ այն բուհում կտեղավորվեին։ Նասիբյանն ասում է. «Նախկինում լրացուցիչ տեղեր էին հատկացվում եւ երեխաները՝ գրեթե բոլորը տեղավորվում էին որեւէ տեղ։ Այս տարի առաջին անգամ չտրվեցին լրացուցիչ տեղեր»։
ԳԹԿ փոխտնօրենը նկատեց, որ այս տարի պարզապես հավասար միավոր հավաքած դիմորդների դեպքում են լրացուցիչ տեղեր հատկացվել. «Ենթադրենք՝ 5 անվճար տեղ է, բայց 7 հոգի նույն միավորն են հավաքել. բոլորն էլ ընդունվել են։ Թիվը շատ չէ, ընդամենը 36 տեղ էր։ Այդուհանդերձ, առաջին անգամ թափուր մնացած 142 անվճար տեղ կար։ 36 օգտագործվեց հավասար միավորներ հավաքածներին տեղավորելու համար, մնացած անվճար տեղերը նորից մնացին չկիրառված»։
Ի դեպ՝ այս եւ նախորդ տարվա ցուցանիշների միջեւ Կարո Նասիբյանը համեմատական չանցկացրեց, որովհետեւ անցյալ տարի դիմորդների թիվը ընդամենը 4500 էր, այս տարի կրկնակիից ավելի էր։ Հետեւաբար, համեմատությունը տեղին չի լինի։

Ընդունելություն՝ առանց միասնական քննության. ո՞րն է այլընտրանքը

Բուհերում շատ են մասնագիտացումները։ Այդ հանգամանքի մասին բարձրաձայնելով, Կարո Նասիբյանը նշում է, որ նույն բնագավառի մի քանի մասնագիտացումներ են տալիս, եւ արդյունքը լինում են մեծ թվով թափուր տեղերը. «Ինչ—որ մի բան պետք է արվի, որպեսզի հենց սկզբից մասնագիտացում չլինի։ Առաջինը ընդհանուր լինի, երկրորդ կուրսից սկսեն ընտրել մասնագիտացումները։ Չի կարելի այդքան տեղ ունենալ ու դրան զուգահեռ այդքան քիչ դիմորդներ»։
Իսկ թե ինչ նոր էական փոփոխություններ են նախատեսվում մյուս տարվա ընդունելության քննությունների անցկացման ու կազմակերպման մասով, ԳԹԿ—ի ներկայացուցիչն ասաց, որ առայժմ չեն քննարկել։ Քննարկումները լինում են քննությունները վերլուծելուց հետո։
Հարցին էլ՝ փոփոխություններ ու բարեփոխումներ կատարելով հնարավո՞ր է հասնել առանց քննությունների, որեւէ այլ մեխանիզմով ընդունելության՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք 2 տարի առաջ առաջարկ արել էինք. միասնական քննություններին զուգահեռ, 10—րդ, 11—րդ եւ 12—րդ դասարաններում երեխաները կամավորության սկզբունքով արտաքին ընթացիկ գնահատման են ենթարկվում, եւ այդ գնահատականը միջինացվում է։ Երեխան կարող է 3 տարվա միջին գնահատականն օգտագործել միասնական քննության մրցույցին, կամ եթե իրեն դա չի բավարարում, նոր քննություն հանձնել։ Սա մենք առաջարկել էինք եւ աշնանը երեւի թե նորից անդրադառնանք դրան»։
Այդ առաջարկը հետեւյալ ուղերձն ունի՝ երեխան նշված դասարաններում ստացած իր գիտելիքների համար կարող է քննություն հանձնել ու միավոր ձեռք բերել, ոչ թե 10—րդում, 11—րդում ոչինչ չանել եւ 12—րդում գնալ կրկնուսույցի մոտ եւ միավորը ստանալ՝ անգիրի կամ մեկ այլ տարբերակով։
«Այդ կերպ ավագ դպրոցում կխթանվի կրթությունը»,—նկատեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը՝ ավելացնելով, որ 10—րդ դասարանից պարապուրդի չեն մատնվի, կսկսեն սովորել։ Նրա խոսքերով, դրանով փորձ է արվելու կրթության որակի բարելավման խնդիրը լուծել։ Նաեւ երեխաներին ինչ—որ ժամանակ կտրվի. միայն նշված դասարաններում քննություն տալով կընդունվեն։

16-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO