Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ

Ինչպես են հարեւան երկրում խաղաղության պատրաստվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ադրբեջանը երկրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ միայն խրախուսում է պետական մակարդակով, այլեւ այդ ուղղությամբ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում։ Այս մասին բարձրաձայնում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Այս տարի Ադրբեջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ ավելի լայն թափ է ստացել ու շատ ավելի ընդգրկուն է դարձել։ 1994թ. սկսած այդպիսի բան տեղի չի ունեցել։ Տեղի են ունենում ռազմահայրենասիրական կրթության, դաստիարակության լայնամասշտաբ տարատեսակ միջոցառումներ՝ պետական աջակցությունը վայելող, պետության կողմից ֆինանսավորվող ու ռազմական գերատեսչության անմիջական հովանավորությամբ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց նա։
Նա տեղեկացնում է, որ Ադրբեջանում մեկնարկել է 18—25 տարեկանների բանակումը՝ ռազմահայրենասիրական մոտիվներով։ Եվ արդեն ազդարարվել է «Պատանի հեյդարներ» ռազմահայրենասիական ամառային ճամբարի բացումը։
Այն 10—16 տարեկան երեխաների համար է, որոնք ճամբարում լինելու են բացառապես զինվորական կարգ ու կանոնով։ Հովհաննիսյանը հատկանշական է համարում, որ մինչ ճամբար մեկնելը, երեխաների հետ հանդիպմանը ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչության անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական պատրաստության եւ դաստիարակության գլխավոր վարչության պետ, գեներալ—մայոր Ռասիմ Ալիեւը։
Փորձագետի դիտարկմամբ՝ Ռասիմ Ալիեւն իր խոսքով բացահայտ հակահայ եւ հայատյաց քարոզչություն է իրականացրել։ Մասնավորապես նշել է, որ «հաջորդ ռազմահայրենասիրական ճամբարը լինելու է թշնամու կողմից «օկուպացված» հայրենիքի լեռներում»։ Նաեւ խորհուրդ է տվել երկրի բոլոր գործարարներին՝ ստեղծել ռազմահայրենասիրական ճամբարներ՝ իրենց աշխատողների երեխաների համար։
Կարեն Հովհաննիսյանը պատմում է, որ մինչեւ «Պատանի հեյդարներ» ռազմահայրենասիրական ճամբարի ստեղծումը, ստեղծվել էր մեկ ուրիշը՝ դարձյալ ռազմահայրենասիրական ոգով։ Դա էլ նախատեսված է 18—25 տարեկանների համար։
«Այն, ինչ նրանք փորձում են մատուցել, ըստ իս, շատ վտանգավոր է։ Գաղտնիք չէ, որ տաքարյունությունը հենց այդտեղից է գալիս։ Նրանց բարձրաստիճան սպայական կազմը բացման խոսքում բազմաթիվ անգամ շեշտում է «թշնամիներ» բառը՝ նկատի ունենալով հայերին։ Մինչեւ անգամ ասում են, որ հաջորդ ճամբարը լինելու է թշնամիների կողմից «օկուպացված» տարածքներում՝ նկատի ունենալով Հայաստանը, Արցախի Հանրապետությունը»,–մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Ռազմահայրենասիրական նման դաստիարակության մեջ փորձագետը վտանգ տեսնում է, որովհետեւ այդ երեխաներին հիմա նախապատրաստում են որպես հետագայի մահապարտ ջոկատներ։ Ասում է՝ Ադրբեջանում երեխաների ուղեղը «լվանում» են՝ պատրաստելով մահապարտների ջոկատներ, որոնք բանակում կանգնելու են հենց մեր դիրքապահ զինվորի դիմաց։
Դիտարկմանը՝ դա դաստիարակությու՞ն է, թե՞ ավելի շատ նման է ագրեսիա սերմանելու՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ թե դաստիարակություն է, այլ ավելի շատ հանգեցնում է ագրեսիայի։ Այդ ոճով դաստիարակությունը, ի վերջո, ավելի շատ տանում է դեպի մարդասպանության, քան հայրենիքի պաշտպանության»։
Հովհաննիսյանը կարծում է, որ մենք եւս պետք է մեր ռազմահայրենասիրական կրթությունը, դաստիարակությունը բալանսավորենք եւ ուշադրություն դարձնենք դրան. «Պարտավոր ենք պարզապես մեր երեխաներին ռազմահայրենասիրության ոգով դաստիարակել, բայց ոչ թե նրանց ոճով, այլ պարզապես հայրենիքի նկատմամբ սերը, հարգանքը երեխաների ներսում ամրապնդենք»։

Պատերազմ... ներքին քաղաքական կյանքը վերահսկողության տակ պահելու համար


Հարցին՝ պատերազմ սկսող կողմը մյուս կողմին հանկարծակիի բերելու փոխարեն շարունակ կբարձրաձայնի՞ այդ մասին, թե՞ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները միտված են ընդամենը վախի մթնոլորտ ստեղծելուն՝ ռազմական փորձագետը պատասխանեց, որ Ադրբեջանը մեկ գնդակով փորձում է երկու նապաստակ խփել։ Ըստ նրա՝ առաջինն ազդում է իր հասարակության վրա, անընդհատ թարմ է պահում պատերազմը վերսկսելու վտանգի զգացումը, այն, որ եկել են «ազատագրելու» տարածքները, հողերը եւ այլն։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ այդպես Ալիեւը փորձում է իր իշխանության ժամկետն ավելի երկարացնել։
«Եվ երկրորդ՝ վերջ ի վերջո, երբ Ադրբեջանի հասարակությունը գիտակցի, որ այլեւս այդ ամենն իրեն պարզապես շեղելու միջոց է, որ պատերազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարությունները սին են եւ դատարկ, նրանք անցնելու են կոնկրետ գործողությունների, որպեսզի իրենց հասարակությանը կարողանան պահել պատերազմական վիճակում, որ ներքին քաղաքականությունը չսրվի։ Գաղտնիք չէ, որ բռնապետական երկրում Ալիեւը բռնապետ է եւ ամեն կերպ փորձում է իր իշխանությունը, կլանը պահպանել»,—նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ պատերազմը ոչ թե սկսելու են, որ հողեր «ազատագրեն», այլ որ երկրում ներքին քաղաքական կյանքը մնա վերահսկողության տակ։

17-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO