Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ընդունելության արդյունքները

Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են առկա թափուր տեղեր

Հայաստանյան առաջատար մի շարք բուհերում 2019-2020 ուսումնական տարվա համար առկա ուսուցման բակալավրիատի համար մի շարք մասնագիտությունների գծով մնացել են թափուր տեղեր։ Բուհերի ներկայացուցիչները դա հիմնավորում են ինչպես դիմորդների՝ անցողիկ շեմը չհաղթահարելով, այնպես էլ դիմելիության ընդհանուր թվի պակասով։
Մասնավորապես առկա ուսուցման բակալավրիատի համար մայր բուհում մնացել է 713 թափուր տեղ (ներառյալ Իջեւանի մասնաճյուղում առկա թափուր 233 թափուր տեղը)։ 2018—ին ԵՊՀ—ում եղել է 1749 թափուր տեղ (պայմանավորված դիմորդների թվի սակավությամբ), իսկ 2017—ին՝ 902 թափուր տեղ։ Երեւանի պետական համալսարանում այս տարի տեղեր են առկա մասնավորապես ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, սոցիոլոգիայի, հայոց լեզվի եւ գրականության, ռուսաց լեզվի եւ գրականության, անգլերեն լեզու, գերմաներեն լեզու եւ հաղորդակցության, անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու եւ հաղորդակցության, աստվածաբանության, կրոնագիտության եւ մի շարք այլ բաժիններում։
ԵՊՀ—ից տեղեկացրին, որ թափուր տեղերի առկայությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դիմորդները չեն հաղթահարել անցողիկ շեմը։
2019—2020 ուսումնական տարվա համար Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի 1176 տեղի համար դիմել է ընդամենը 921 դիմորդ, որից 25 տոկոսը չի հավաքել անցողիկ շեմը։ Բուհ է ընդունվել 676 անձ, առկա է 514 թափուր տեղ։
Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ թափուր տեղերի հնարավոր պատճառներին։ «Առաջին գործոնը դիմորդների քանակն է։ Երկրորդ գործոնն այն է, որ այս տարի անցողիկ շեմն ավելի շատ դիմորդներ չեն հաղթահարել»,—ասաց նա ու նկատեց, որ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ինչը միջազգային միտում է։
Մովսիսյանն անդրադարձավ նաեւ դիմորդների կրթվածության մակարդակին։ Նրա խոսքով՝ նույնիսկ շատ դեպքերում դիմում—հայտը տառասխալներով են լրացնում։
Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղեր են առկա տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում եւ հարկում, բնապահպանություն եւ բնօգտագործում, վիճակագրություն, զբոսաշրջություն եւ մի շարք այլ բաժիններում։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այս տարի առկա է 669 թափուր տեղ։ Թափուր տեղեր են առկա մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հայոց լեզվի եւ գրականության, ռուսաց լեզվի եւ գրականության, հոգեբանության, լոգոպեդիայի եւ մի շարք այլ մասնագիտությունների գծով։
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում թափուր է մնացել 454 տեղ՝ քաղաքագիտության, լրագրության, ռուսերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով թարգմանչական գործի, ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով թարգմանչական գործի, անգլերեն լեզվի, լեզվաբանության եւ այլ մասնագիտությունների գծով։
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առկա է 694 թափուր տեղ՝ անշարժ գույքի փորձաքննության, շենքերի նախագծման, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման եւ հարկման մասնագիտությունների գծով։
Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա է 952 թափուր տեղ՝ անասնաբուժության, դեղագիտության, ապահովագրական գործի եւ այլ մասնագիտությունների գծով։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը արդեն հայտարարել է, որ բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

17-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO