Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծումներն ուրվագծվում են

Այս նպատակով կառավարության առաջին քայլերից է միջնաժամկետ ծախսային ծրագրով 3 մլրդ դրամ հատկացնելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7—ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները։ «Գիտենք, որ ցավոք այսօր դեռեւս բազմաթիվ մարդիկ ապրում են տնակներում, եւ մենք խնդիր ենք դրել հստակ արձանագրել, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը եւ ճշտել հարցի գինը, այսինքն, թե ի՞նչ ծավալի ֆինանսավորում է անհրաժեշտ դրա համար։ Կա նաեւ երկրորդ խնդիրը՝ վերացնել ոչ միայն աղետի գոտին զուտ տնակ կամ բնակարան տրամաբանության մեջ, այլ հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի եւ տրամաբանության մեջ։ Եթե ուղղակի մենք պրոցեսը դիտարկենք միայն տրամաբանության մեջ՝ մարդիկ տնակներում են ապրում, թե՝ ոչ, շատ հնարավոր է, որ մենք այդ մոտեցման արդյունքում ունենանք իրավիճակ, որ մարդիկ տնակներում չեն ապրում, այլ ապրում են բնակարաններում կամ տներում, բայց դրանից Գյումրին, Վանաձորը կամ աղետյալ մյուս բնակավայրերը չեն դադարել աղետի գոտի լինելուց, որովհետեւ դրանով սահմանափակվել է նրանց քաղաքաշինական զարգացման հնարավորությունը։
Իսկ ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում կարծես թե այդքան էլ ընկալված չէ, բայց քաղաքաշինությունն ունի շատ խորը բովանդակային նշանակություն, որովհետեւ, իմ համոզմամբ, քաղաքաշինությունն այն կարեւոր կառուցակարգերից է, որ ի վերջո ստեղծում է հանրային մտածողության ձեւերը, մոդելները։ Օրինակ, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդր Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է ոչ միայն ուղղակի շենքեր կառուցելու որոշակի տրամաբանություն, այլ քաղաքակրթական որոշակի վեկտոր եւ այդ քաղաքակրթական վեկտորն է դրված մեր այսօրվա իրականության հիմքում։ Պատահական չեմ համարում նաեւ, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը, եւ սա ասում եմ առանց չափազանության»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է։ «Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում, եւ մենք միջոցները հատկացնում ենք, որպեսզի այդ թեման փակենք մեկընդմիշտ։ Իհարկե, այստեղ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է մինչեւ վերջին դետալը, որովհետեւ ծագում է երկրորդը հարցը՝ այդ 3 մլրդ դրամն ինչպե՞ս պետք է մարդու համար դառնա կոնկրետ գործնական արդյունք։ Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ։ Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով։ Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները, եւ մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց։ Իհարկե, ԲԳՎ—ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք, եւ քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն։ Բայց կան նաեւ այլ տեսակետներ, որոնք նույնպես հնարավորինս արագ պետք է քննարկենք։ Մեր այսօրվա ընթացիկ անելիքը հետեւյալն է. հստակ պատկերացնել աշխատանքի, խնդրի ծավալը, արձանագրել լուծման ուղիները եւ հարցը լուծել այնպես, որպեսզի մասնավորապես Գյումրին եւ այն մյուս բնակավայրերը, որոնք նմանատիպ իրավիճակ ունեն, քաղաքաշինական փակուղուց դուրս գան, որովհետեւ կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ Գյումրիում, խնդիրը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները բնակվում են ոչ պատշաճ պայմաններում, այլեւ Գյումրին ինչ որ առումով հայտնվել է քաղաքաշինական փակուղում։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այդ փակուղին հաղթահարելու համար»,–ընդգծել է վարչապետը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշել է, որ թեեւ տվյալների համադրման, ճշտման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է, կոմիտեի կողմից 2019—ի հունիսի վերջին ամփոփվել եւ հավաքագրվել են ստացված տեղեկատվությունները։ Մասնավորապես, հունիսի 28—ի դրությամբ հավաքագրվել է Շիրակի, Լոռիի եւ Արագածոտնի մարզերի 7 հազար 219 ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Դրանցից 3 հազար 530—ը գտնվում են Շիրակի, 3531—ը՝ Լոռու, 158—ը՝ Արագածոտնի մարզերում։ Ոչ հիմնական շինությունների հիմնական մասը՝ 4 հազար 940—ը, բաշխված են քաղաքային, իսկ 2 հազար 279—ը՝ գյուղական բնակավայրերում։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա տեղադրված ոչ հիմնական շինությունների թիվը 4 հազար 457 է, քաղաքացիների սեփական հողերի վրա տեղադրվածները՝ 2 հազար 762։ Հավաքագրված տվյալների համաձայն՝ փաստագրված տնակներում բնակվող ընտանիքների թիվը կազմում է 7 հազար 82։ Մնացած տնակները, ըստ Վահագն Վերմիշյանի, օգտագործվում են այլ նպատակներով։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ամփոփված տվյալների հիման վրա մշակված համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու եւ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ։ Տեղի է ունեցել առաջարկությունների փաթեթի համապարփակ քննարկում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ կարծիքներ։ Առաջարկվել է հավաքագրված տվյալներն ամփոփել էլեկտրոնային հարթակում եւ մոդուլավորել՝ ըստ բնակավայրերի, ընտանիքների խնդիրների, տեղանքի եւ այլ չափորոշիչների։
Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերջնական տեսքի բերել առաջարկությունների փաթեթն ու ներկայացնել կառավարություն՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։

17-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO