Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Իսկ ինչո՞ւ է այդպես

Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի համար։ Երկու օրում նրանք միջազգային մրցումներում երեք պարտություն կրեցին 1։12 ընդհանուր հաշվով։ Իսկ դա, համաձայնեք, մի 7—8 գոլով շատ է ֆուտբոլային ածականին հավակնող երկրի համար։ Ընդ որում՝ այդ անհաջողություններն առանձնակի որակական տարբերություններ չունեն, քանզի պայմանավորված են ամբողջ հանդիպման, իսկ «Արարատ Արմենիայի» դեպքում՝ խաղի որոշակի հատվածի ձախողմամբ։ Այդ կապակցությամբ օդում թեւածում է միայն մեկ հարց՝ ինչո՞ւ։ Պատասխանը կփորձենք քաղել մեր թիմերի մարզիչների՝ խաղերին հաջորդած մեկնաբանություններից եւ սկզբունքորեն զերծ կմնանք ավանդական լրագրողական վերլուծությունից, քանզի խոշոր հաշվով կողմնակի դիտորդի կարգավիճակով գրավոր դատողությունները վերածվում են հեղինակի մասնավոր դիտարկումների շարադրման։ Անգամ, եթե դրանք արտացոլում են իրականությունը, միեւնույն է, ցանկալի է հիմնական պատասխանատուներից լսել իրադարձության մեկնաբանությունը։ Ըստ այդմ՝ նախ ներկայացնենք, թե ինչով են պայմանավորում այդ պարտությունները գլխավոր մարզիչները։ Միանգամից ասենք, որ սահմանափակվելու ենք մեր երկրի չեմպիոնի եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղի «ճարտարապետների» մեկնաբանությամբ, իսկ «Բանանցին» հանգիստ կթողնենք, որովհետեւ երկու խաղում 0։8 ընդհանուր հաշվով պարտվելու պարագայում խոսքերը պարզապես ավելորդ են։
Սկսենք, թերեւս, Արթուր Ոսկանյանից, որի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը Երեւանում ընթացող մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարի երկրորդ խաղում 0։4 հաշվով պարտվեց իտալացիներին՝ թողնելով ավելի վատ տպավորություն, քան դրան նախորդած իսպանացիների հետ խաղում (1։4)։ Նա գտնում է, որ պարտությունները պայմանավորված են իր սաների փորձի պակասով եւ հոգեբանական պատրաստականությամբ. «Տղաներին միշտ ասել եմ, որ իրենցից շատ եմ հավատում իրենց։ Նրանք կարողանում են խաղալ, բայց երբեմն ծիծաղելի սխալներ են թույլ տալիս։ Գիտեի, որ նրանց համար հոգեբանորեն դժվար է լինելու նման ահեղ մրցակիցների հետ խաղալը։ Հոգեբանական ճնշման պատճառով ուշ են վերականգնվում սխալներից հետո, ինչը հանգեցնում է նոր վրիպումների։ Այսօր մեր տղաների մոտ առաջընթաց կար. նրանք փորձում էին ֆուտբոլ խաղալ եւ սա է ամենակարեւորը»։
Այստեղ, թերեւս, ընդհատենք մարզչին, որովհետեւ նրա հետագա դատողությունները վերաբերում են մեր ֆուտբոլի ընդհանուր վիճակին։ Բայց ինձ մոտ, օրինակ, այսքանից էլ արդեն երկու հարց ծագեց։ Նախ՝ ի՞նչ ասել է փորձում էին ֆուտբոլ խաղալ։ Վերջիվերջո, ինչո՞ւ են փորձում, այլ ոչ թե խաղում։ Եվ ինչու ե՞ն նոր փորձում։ Երկրորդ՝ ինչո՞ւ են կաշկանդված։ Չէ՞ որ ֆուտբոլիստներին հոգեբանորեն պատրաստելը մարզիչների հիմնական գործառույթներից է։ Եվ հետո՝ վերջին շրջանում շատ էր խոսվում Իսպանիայից համապատասխան մասնագետների ներգրավելու մասին։ Այդ դեպքում ո՞ւր է նրանց աշխատանքը՝ ինչո՞ւ չի երեւում։ Ասում ենք փորձի պակասի մասին, բայց այս թիմը նախապատրաստական փուլում զրկված չի եղել միջազգային ստուգողական հանդիպումներից՝ այդ թվում Պորտուգալիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի պատանեկան հավաքականների հետ։ Եվ ուրեմն՝ ի՞նչ մրցափորձի պակասի մասին է խոսքը։
Անցնենք «Արարատ Արմենիային», որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արտագնա պատասխան խաղում 1։3 հաշվով պարտվելով շվեդական ԱԻԿ—ին՝ դուրս մնաց այդ մրցաշարից, քանզի երկու հանդիպումների ընդհանուր հաշվով զիջեց 3։4 արդյունքով։ Որոշիչ էր երկրորդ խաղակեսի սկզբնամասը, երբ մեր ակումբը 15 րոպեում 3 գոլ բաց թողեց։ Ճիշտ է, կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը եւ, նույնիսկ, վերջին րոպեներին պաշարել մրցակցի տուգանային հրապարակը, բայց դրանից հեռու գործը չգնաց։ Տեսնենք, թե ինչ է ասել Վարդան Մինասյանը։ «Գոհ եմ մեր թիմի խաղից։ Առաջին խաղակեսում պաշտպանությունում լավ գործեցինք։ Միակ բանը, որ չստացվեց՝ հակագրոհներն էին։ Չէինք կարողանում դրանք կազմակերպել որակով եւ արագ։ Երկրորդ խաղակեսի սկզբում կոնցենտրացիայի պակաս նկատվեց, ինչն էլ հանգեցրեց այս արդյունքին։ Ամեն դեպքում՝ դեռ աճելու տեղ ունենք»,–նշել է նա։
Եվ վերստին՝ ընդամենը փաստերի արձանագրում։ Իսկ կարեւորն այն է, թե ինչու որակով եւ արագ չէին ստացվում հակագրոհները։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO