Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի

Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար անհրաժեշտ են օրենսդրական բազայի հստակ կարգավորումներ։ Այս եւ զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերը լինելու են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից նորաստեղծ զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի օրակարգում։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ընտրել են ոչ թե ենթահանձնաժողովի, այլ աշխատանքային խմբի ձեւաչափը, որպեսզի այն ավելի ճկուն լինի։ Դա հնարավորություն կընձեռի օրինաստեղծ գործունեության մեջ ներգրավելու բոլոր այն պատգամավորներին, որոնք հետաքրքրված են զբոսաշրջային խնդիրներով եւ ունեն որոշակի փորձ եւ գիտելիքներ։ «Աշնանային նստաշրջանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկենք հարցը, որից հետո խումբը պաշտոնապես կձեւավորվի։ Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունից ունենք 13 պատգամավոր, որոնք հետաքրքրված են այս ոլորտով։ Վստահ եմ, որ մյուս երկու խմբակցություններից եւս կունենանք պատգամավորներ»,–ասաց Գրիգորյանը։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահի կարծիքով, ներկայումս գործող «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը բավականին հնացած է, եւ նորը գրելու կարիք կա։ «Առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել եւ կանոնակարգել դաշտը։ Խոսքը բնավ այնպիսի խիստ սահմանափակումների կամ կարգավորումների մասին չէ, որոնց դեպքում այլեւս հնարավոր չլինի աշխատել, ընդհակառակը՝ պետք է հնարավորինս ազատ թողնվի ոլորտը։ Ստանդարտներին համապատասխանեցումը թույլ կտա պետությանը խրախուսել տնտեսավարող սուբյեկտներին, խթանել նրանց գործուենությունը՝ դարձնելով ավելի մրցունակ»,–ասաց պատգամավորը։
Ներկայումս նկատվում է զբոսաշրջիկների քանակական աճ։ Դրա հետ մեկտեղ խնդիր ունենք մատուցելու այնպիսի ծառայություններ եւ այնպիսի որակով, որի արդյունքում զբոսաշրջիկը բավարարված կհեռանա մեր երկրից։ Հանրաճանաչ ճշմարտություն է, որ գոհ եւ բավարարված զբոսաշրջիկը դառնում է տվյալ երկրի դեսպանը եւ լավագույն գովազդը։
Հայաստանում հաճախ «գին—որակ» հարաբերակցությունն այնքան էլ չի համապատասխանում իրար։ Թեեւ գնագոյացման հարցում պետությունը չի միջամտում, սակայն կարող է եւ պետք է տնտեսավարողի համար օրենքով սահմանի կարգավորումներ՝ որակավորում, սերտիֆիկացիա եւ այլն։ Ստանդարտների եւ չափանիշների սահմանումը թեեւ որոշ դեպքերում կարող է տուրպրոդուկտի գինը բարձրացնել, սակայն զբոսաշրջիկը վստահ կլինի, որ կստանա որակյալ ծառայություն։ Մյուս կողմից, բոլոր նրանք, որոնք չեն ունենա սերտիֆիկատ կամ որակավորման այլ փաստաթղթեր, չեն զրկվի գործունեություն ծավալելու հնարավորությունից, սակայն այստեղ կգործի արդեն շուկայի ինքնակարգավորման հանգամանքը։ «Մեր տեսլականը չէ սահմանափակումների միջոցով արգելել մյուս տնտեսավարողների գործունեությունը, սակայն այս դեպքում արդեն զբոսաշրջիկն ինքը կորոշի, թե ինչպիսի ծառայություններից է ուզում օգտվել՝ առանց որակավորման եւ միգուցե էժա՞ն, որտեղ ռիսկերը ավելի բարձր կարող են լինել, թե՞ թանկ, բայց ապահովագրված։ Սա վերաբերում է կեցության վայրերին՝ հյուրանոցներ, հյուրատուն եւ այլն, սննդի սպասարկման կետերին՝ անկախ տեսակից»,– մանրամասնեց զրուցակիցս։ Առավել խիստ վերահսկողություն պետք է սահմանվի զբոսաշրջիկներին սպասարկող տրանսպորտի անվտանգության հարցում, քանի որ դա անմիջականորեն առնչվում է մարդու կյանքին եւ առողջությանը։ «Որոշակի պարբերականությամբ իրականացվող տեխզննումը պետք է լինի իրական եւ խիստ վերահսկելի»,–շեշտեց պատգամավորը։
Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ են կապիտալ ծախսեր ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաեւ տուրիստական արտադրանքի դիվերսիֆիկացիա, մարդկային ռեսուրսի զարգացում եւ երկրի գովազդ։ Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է զբոսաշրջության խթանման նպատակով, մասնավորապես պետության սահմաններից դուրս երկրի գովազդի եւ մարկետինգի համար ֆոնդի ստեղծմանը։ Ֆոնդի առկայությունը հնարավորություն կտա կառավարության հատկացումներին զուգահեռ ունենալու լրացուցիչ գումար։ Նմանատիպ ֆոնդեր կան բազմաթիվ երկրներում, որտեղ զբոսաշրջությունը տնտեսության առաջնային ճյուղերից է։
Գրիգորյանի խոսքով, ֆոնդի համալրումը լինելու է անուղղակի հարկի միջոցով, որը շատ փոքր թիվ է կազմելու եւ էական ազդեցություն չի ունենա վերջնական սպառողի՝ տվյալ պարագայում զբոսաշրջիկի բյուջեի վրա։ «Ենթադրենք զբոսաշրջիկն իր ութօրյա հանգստի վրա նախատեսում է ծախսել 800 դոլար, իսկ մեր առաջարկած մեխանիզմի շնորհիվ նա կվճարի 808 դոլար։ Այդ գումարը ոչ մի նշանակություն չի ունենալու զբոսաշրջիկի համար երկրի ընտրության հարցում որոշում կայացնելիս։ Դրա փոխարեն այն թվաքանակի հաշվին, որ լրացուցիչ կվճարեն՝ օրինակ՝ մեկական դոլար, կկուտակվի շոշափելի գումար, որն անմիջականորեն կուղղվի զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես՝ երկրի գովազդին եւ մարկետինիգին։ Իհարկե, այս թվերը պայմանական են։ Վստահ եմ, որ այս գումարի շնորհիվ ամեն տարի կկարողանանք Հայաստանը շատ ավելի թիրախային եւ մասշտաբային դիրքավորել աշխարհում»,–ընդգծեց պատգամավորը։ Նշենք, որ զբոսաշրջությունից գոյանում են բավականին մեծ եկամուտներ, օրինակ՝ 2018—ին հրապարակված զեկույցի համաձայն՝ 2017 թվականի վերջին ՀՆԱ—ի մեջ 1.7 մլրդ դոլար էին կազմում հյուրընկալության ինդուստրիայի անուղղակի եկամուտները։
Այս թեմայով քննարկումները դեռեւս շարունակվում են, իսկ սեպտեմբերին դրանք ավելի ինտենսիվ կլինեն թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրի հետ, մասնավորապես տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության։

Զբոսաշրջային կոմիտեի ընդլայնում դեպի մարզեր

Մեկ այլ կարեւոր հարց է զբոսաշրջության պետական մարմինների կառուցվածքի ընդլայնումը։ Քանի որ բազմաթիվ կարեւոր նախաձեռնություններ են առաջ գալիս, ուստի անհրաժեշտություն է առաջանում ամբողջ երկրի տարածքում համակարգելու այդ ամենը։ Դրա համար պետք են տարածքային կառույցներ, որոնք մարզերում կզբաղվեն զբոսաշրջության զարգացմամբ։ «Մենք պետք է ստեղծենք ավելի համակարգված եւ կազմակերպված ցանցային կառույց։ Այսօր մարզերում կան ինֆո կենտրոններ, ինչպես նաեւ տարբեր դոնորական ծրագրերի արդյունքում ստեղծված տուրիզմի եւ հետազոտական կենտրոններ, այդ թվում՝ ՄԱԿ—ի զարգացման գրասենյակի ծրագրով։ Դրանք կարող են լինել այն հիմքը, որի շուրջ կստեղծվեն մարզային տուրիստական կառույցները, որոնք տեղերում կաշխատեն մասնավորի հետ։ Սա ամբողջ աշխարհում ընդունված մոդել է եւ կոչվում է Տարածքային կառավարման կենտրոն։ Հայաստանում եւս պետք է ներդնենք այս մոդելը»,–ասաց Գրիգորյանը։
Հայաստանում ունենք փոքր քաղաքներ, որոնք ունեն զբոսաշրջային կենտրոն դառնալու ամբողջ ներուժը, սակայն ենթակառուցվածքների, բարեկարգ ճանապարհների, մայթեզրերի, լուսավորության հետ կապված խնդիրները չեն նպաստում դրան։ Պատգամավորը նշեց, որ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել եւ առաջնահերթությունների ցանկում ընդգրկել այն տեսարժան վայրերը, որոնք շատն են այցելում, եւ քայլեր ձեռնարկել այդ վայրերի շուրջ ենթակառուցվածքները զարգացնելու։
Ենթակառուցվածքները միայն զբոսաշրջության համար չեն. ունենալ բարեկեցիկ երկիր քաղաքացու համար, նույնն է՝ ինչ ունենալ գրավիչ երկիր տուրիստի համար։ «Եթե դու ապրում ես մի երկրում, որտեղ մայթերը սարքին են, ճանապարհները՝ բարեկարգ եւ լուսավորված, եթե կան հանրային զուգարաններ, ապա այդ ամենի առաջնային հասցեատերը ՀՀ քաղաքացին է, իսկ զբոսաշրջիկը՝ հարակից շահառու»,–շեշտեց պատգամավորը։

Միջազգային համագործակցություն

Նախորդ ամիս Հայաստան էր այցելել Գերմանիայի զբոսաշրջային ասոցիացիայի պատվիրակությունը։ Այս կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ։ Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ինչպես գործադիրի, այնպես էլ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ քննարկվել են զբոսաշրջության օրենսդրությանը, երկրի հասանելիությանը, ենթակառուցվածքներին ու զբոսաշրջային արդյունքին առնչվող հարցեր։
Գրիգորյանը կարեւորեց այն, որ հյուրերը հանդիպել են նաեւ մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, կնքվել են, եւ առաջիկայում եւս նախատեսվում է կնքել պայմանագրեր։ «Ձեռք բերված պայմանավորվածությունները շատ արդյունավետ էին այն առումով, որ հստակ քայլեր նախանշվեցին հետագա համագործակցության մասով։ Նրանց ներկայացվեց մեր ամբողջ զբոսաշրջային պրոդուկտը եւ ներուժը։ Սրա արդյունքն այն կլինի, որ Գերմանիայի զբոսաշրջային ասոցիացիան իր բոլոր անդամներին կներկայացնի Հայաստանը որպես նոր, հետաքրքիր, գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Գերմանիայի զբոսաշրջային ասոցիացիան, ստանալով ամբողջական ինֆորմացիա, հաշվի առնելով դրական եւ բացասական կողմերը, կառաջարկի իր անդամներին դեպի Հայաստան տուրփաթեթներ վաճառել»,–բացատրեց պատգամավորը։
Գերմանիայից բացի նմանատիպ հանդիպումներ կլինեն նաեւ Շվեյցարիայի եւ Շվեդիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Գրիգորյանը Հայաստան— Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահն է եւ նախատեսում է օգտագործել շվեդական փորձը։ Թեեւ շատ տարբեր են Հայաստանի եւ Շվեդիայի տուրպրոդուկտները, բայց օգտակար կարող է լինել նրանց փորձը։ Հատկապես զբոսաշրջության տարածքային կառավարման կենտրոնների առումով նրանք ունեն բավականին զարգացած ցանց, եւ այդ փորձն է, որ պատգամավորը ցանկանում է ներմուծել մեր երկիր։

19-07-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO