Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը

Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական հարաբերությունների վատթարացումից եւ ռուսական կողմի՝ դեպի Վրաստան օդային փոխադրումների արգելքից հետո զբոսաշրջության մասով Հայաստանն ի՞նչ անելիք ունի, եւ, այսպես ասած, առիթից օգտվելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։
Ի պատասխան հարցերի՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ առիթից օգտվելու խնդիր չունենք։ Նրա խոսքերով՝ ռուսական շուկայի համար մենք արդեն տարիներ շարունակ բավականին հետաքրքիր ենք, եւ հետաքրքրությունը մեծանում է։ Հետեւաբար, այցելությունների թիվն էլ ավելանում է։ Ինչպես Ապրեսյանն է նշում, գալիս են ոչ միայն Ռուսաստանից. աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։ «Բայց քանի որ այնպիսի վիճակ է, որ լրացուցիչ այցելություններ պետք է լինեն Ռուսաստանից, պետք է շարունակենք լավ ընդունել մեր բոլոր զբոսաշրջիկներին, որպեսզի ոչ միայն գոհ վերադառնան, այլեւ, ինչպես միշտ, տպավորությունները գերազանցված վերադառնան»,– նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ընդգծելով, որ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գալուստը չպետք է առիթ տա գները անհարկի բարձրացնելու, որակը հետին պլան մղելու։ Ասում է՝ հարկավոր է գիտակցել, որ այդ դեպքում կունենանք հիասթափված զբոսաշրջիկ։ Եվ դա կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ մեզ համար։
«Ցանկացած ժամանակ, այդ թվում նաեւ այս իրավիճակում, մեր առաջին ու կարեւոր քայլը պետք է լինի որակի պահպանումն ու լավ ընդունելությունը շարունակելը, մեր ինքնությունը պահպանելը»,– նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ ընդգծելով, որ լավ ընդունելության դեպքում մեզանից գոհ կվերադառնան։ Դա նշանակում է՝ այդ հոսքերն ավելի կկայունանան, նրանք ավելի մեծ ճանաչելիություն կբերեն մեզ։
Իսկ հուլիսի 8—ին հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքից հետո, զբոսաշրջիկների ներհոսքի ի՞նչ ցուցանիշներ կան՝ Ապրեսյանը դեռ վաղ համարեց այդ մասին խոսելը։ Ասաց՝ հետո կերեւա։
«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանն էլ նկատեց. «Ինձ վախեցնում է եւ բավականին տհաճ է վերջերս հաճախ կիրառվող մոտեցումը՝ ինչպես կարող է զարգանալ հայկական տուրիզմը՝ հաշվի առնելով, որ ռուսներն ու վրացիները ընդհարվել են։ Կարծում եմ, որ արժանապատվությունից ցածր է ծրագրել սեփական բիզնեսը մտերիմ հարեւանի բիզնեսի վատթարացման շրջանակում։ Չմոռանանք, որ մենք տուրիզմի զարգացման տեսակետից Վրաստանի համեմատ դեռեւս ցածր մակարդակի վրա ենք։ Եվ իրենց վիճակի վատթարացումը չի կարող չանդրադառնալ մեր տուրիզմի վրա»։
Ըստ նրա, Հայաստանում տուրիզմի զարգացումը ոչ մի դեպքում չպետք է դիտարկել Վրաստանում տուրիզմի վատթարացման համատեքստում։ Մյուս կողմից էլ Փաշինյանը նկատում է, որ Վրաստանում հանգստանալ նախընտրողը երեք հիմնական շարժառիթ ունի՝ ծով, ցածր գներ, ու թեեւ հյուրընկալությունն այնպիսին չէ, ինչպիսին մեզ մոտ է, բայց ճշգրտված ծառայություն է. «Եվ ամենագլխավորը՝ պետական ակտիվ մասնակցություն կա զբոսաշրջային հատվածի զարգացման գործում, զբոսաշրջային արդյունաբերության մեջ՝ ճանապարհներ, թանգարաններ եւ այլն։ Հիմա հարց՝ անգամ, եթե ինչ—որ մեկը որոշի ծովի, ցածր գների, սարերի, գինու եւ ջրվեժի փոխարեն նախընտրել Հայաստան գալ, որը նույնպես շատ գեղեցիկ է եւ չի զիջում Վրաստանին, Հայաստանը պատրա՞ստ է ընդունել այդ զբոսաշրջիկին։ Կարծում եմ՝ այդ հարցին մասնագետները շատ լուրջ պատասխան պետք է տան, իսկ մասնագետները, ցավոք, Հայաստանում շատ չեն»։ Նա նկատում է, որ ի պատասխան հարցի՝ շատերը կասեն՝ այո, բայց ինքը կմտածեր պատասխանի շուրջ։
«Իհարկե, զբոսաշրջիկների ինչ—որ շոշափելի զանգված, ես չեմ վիճում, այստեղ կգա, որովհետեւ նրանց համար Վրաստան, Հայաստան՝ նույն բանն են։ Բայց ավելի շատ կգնան Ադրբեջան։ Այնտեղ ծով կա»,—նշեց խմբագիրը՝ մեջբերելով թեւավոր խոսք՝ «ինչպես ասում են՝ երջանկությունը չէր լինի, եթե դժբախտությունը չօգներ»։ Այսպես է մեկնաբանում՝ կատարվածն ինչ—որ իմաստով լավ էր այն տեսանկյունից, որ շարժառիթ կդառնա կառավարության համար՝ սկսելու ավելի լրջորեն մտածել զբոսաշրջության մասին. «Փառք Աստծո, օրինակ, նոր ճանապարհներ կառուցվում են, բայց Վրաստանից ակնկալվող զբոսաշրջիկների ներհոսքը՝ հայկական զբոսաշրջության զարգացման համար ավելի մեծ թռիչքի առիթ թող հանդիսանա»։

Դեպի Վրաստան՝ Ռուսաստանից Հայաստանով

«Ավիատոմսերի ակտիվ վաճառք է ընթանում թե՛ Երեւան—Մոսկվա, թե՛ Թբիլիսի—Երեւան—Մոսկվա ուղղությամբ։ Զգում ենք, որ պահանջարկ կա»,–նշեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ հուլիսի 10—ից ավելացել է հաճախականությունը Երեւան—Մոսկվա—Երեւան ուղղությամբ՝ չվերթների քանակը հասցնելով օրական 3—ի։ Եվ համատեղ չվերթներ են իրականացվում վրացական ավիաուղիների հետ հուլիսի 10—ից՝ Բաթումի—Երեւան—Բաթումի ուղղությամբ, ինչպես նաեւ Բաթումի—Երեւան—Մոսկվա—Երեւան—Բաթումի ուղղությամբ։
Ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան ակտիվացնելու մասով, Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչ, հյուրանոցներից մեկի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին Դիլիջանում հայ—վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է ակտիվորեն համագործակել Հայաստանի հյուրանոցների եւ տուրօպերատորների հետ՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան, ապա Վրաստան հասցնելու համար։ Նրա խոսքերով՝ դա գլխավոր ճանապարհն է ռուսաստանցիների համար՝ գալու Վրաստան։ «Պատրաստվում եմ խոսել Հայաստանի տուրօպերատորների, հյուրանոցների սեփականատերերի հետ։ Մենք կբանակցենք նրանց հետ, որ հաճախորդները գան Երեւան, օրինակ՝ մնան այստեղի հյուրանոցներից մեկում, հետո մենք նրանց կարող ենք ազատ տեղափոխել Վրաստան։ Մենք գործարքներ կառաջարկենք հյուրանոցներին, կբանակցենք նաեւ ներկայացված տուրօպերատորների հետ»,—ասել էր նա։
Հայ—վրացական համագործակցության մասով տնտեսագետ Գագիկ Մակարյանը հետեւյալ տեսակետն է ներկայացնում. «Երկու լուծում կարելի է տալ։ Նրանց կարելի է առաջարկել՝ գումարը վճարեք մեզ, կամ էլ Վրաստանը թող դեպոզիտ գումար փոխանցի, եւ հայկական ընկերությունները կտեղափոխեն Հայաստան եկած քաղաքացիներին դեպի ձեր երկիր։ Եվ եթե այդ ճանապարհով համաձայնության չգան, ուրեմն՝ զբոսաշրջիկը, ասենք, երկու օր պետք է մնա Հայաստանում, հետո միայն գնա Վրաստան։ Եվ պարտադիր չէ Երեւան բերել նրանց։ Կարող են մնալ Գյումրիում, այնտեղի ծառայություններից օգտվեն»։
Մեխակ Ապրեսյանը նկատում է, որ նման մոտեցումը նոր չէ։ Նրա խոսքերով՝ շատերը հետաքրքրված են ոչ միայն մեկ երկիր, այլեւ տարածաշրջանում միանգամից մի քանի երկիր այցելելով՝ տարածաշրջանային համագործակցության շրջանակում։ Պարզապես այս իրավիճակում, ասում է, որ դա բավականին արդիական է դառնում. «Այո, նման հնարավորություն կա, եւ լավ կլինի ավելի ակտիվացնել այդ համագործակցությունը»։
Համագործակցության արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ հայաստանյան մասնավոր ոլորտից։ Սակայն պատճառաբանելով աշխատանքային պիկ ժամերն ու սեզոնը՝ այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց դիմել էինք, մեր հարցերին չպատասխանեցին։ Միայն տուրօպերատորներից մեկն ասաց, որ վրացական կողմից կոնկրետ իրենք ոչ մի առաջարկ չեն ստացել։ Եվ աշխատում են այնպես, ինչպես նախկինում։ Մեր զրուցակիցը նշեց, որ ռուս զբոսաշրջիկները միշտ էլ հաճույքով են ժամանել Հայաստան։

19-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO