Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ուրախ եւ հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ։ Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք, եւ հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի եւ Ավստրալիայի հարաբերությունները, ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները։
Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ եւ նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետեւում են նաեւ Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգեւորություն եւ ապագայի նկատմամբ հավատ։
Տիկին Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում եւ պատմել Ավստրալիայի հայ համանքի մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման, Հայաստան—սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին։
***
Տիկին Գլեդիս Բերեջիկլյանը 2019թ. մարտի 23—ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, որ վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում։ Բերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել։
Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է՝ մոտ 8 մլն բնակչությամբ, որից 5 մլն—ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ—ն կազմում է մոտ 53 հազար դոլար։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%—ը, թեեւ բնակչության թվով 5—րդն է։ Տնտեսության 20%—ը գյուղատնտեսությունն է, արտահանում է նաեւ քարածուխ, ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Սիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները։ 19-07-2019
|

փակել >>
|