Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մերոնք՝ միջազգային առաջնություններում

Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների մասնակցությամբ միջազգային պաշտոնական առաջնություններով։
Հարավային Կորեայում ընթացող ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում մերոնցից առաջինը մեկնարկեցին ջրացատկորդները։ 10 մետր բարձրության աշտարակից տղամարդկանց զուգացատկերում Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 12 զույգերի հաշվարկում գրավեցին 9եւրդ տեղը։
Նույն մարզագործիքից անհատական ցատկերում Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը նախնական փուլում իրենց հաշվին գրանցելով 318,70 եւ 296,10 միավոր՝ 47 մասնակիցների պայքարում հանգրվանեցին համապատասխանաբար 35—րդ եւ 39—րդ հորիզոնականներին ու դուրս մնացին հետագա պայքարից։ Կիսաեզրափակիչում պայքարը շարունակեցին 18 ջրացատկորդներ։
Հուլիսի 21—ից պայքարը կսկսեն լողորդները։ Թիմային մրցաձեւերից Հայաստանի խառը քառյակները (կազմված 2—ական մարզիկից ու մարզուհուց) կմասնակցեն 4x100 մետր ազատ ոճով եւ համալիր փոխանցումալողերին։ Անհատական պայքարում Վարսենիկ Մանուչարյանը կներկայանա 50 մետր բատերֆլյայ եւ ազատ ոճով, Անի Պողոսյանը՝ 100 եւ 200 մ ազատ ոճով, Արթուր Բարսեղյանը՝ 100 մ ազատ ոճով եւ բատերֆլյայ, իսկ Վահան Մխիթարյանը՝ 50 մ ազատ ոճով մրցալողերում։
Այսքանից հետո մնում է սփոփվել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Ալաշկերտ» եւ «Փյունիկ» ակումբների հաջողությամբ։ Նրանք պատասխան հանդիպումներում հյուրընկալվելիս հաղթեցին համապատասխանաբար «Մակեդոնիային» (3։0) եւ նույն երկրի «Շկուպիին» (2։1)։ Ալաշկերտցիների առաջխաղացումն ապահովեցին Ուրոշ Նենադովիչի (21—րդ րոպեին), Տիագո Գալվաոյի (68) եւ Տարոն Ոսկանյանի (74) խփած գոլերը, իսկ փյունիկցիներից աչքի ընկան Արտակ Եդիգարյանը (7) ու Արթուր Միրանյանը (31)։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումներում «Ալաշկերտը» մրցակցին գերազանցել էր 3։1 հաշվով, իսկ «Փյունիկը» բավարարվել էր 3։3 արդյունքով։ Հուլիսի 25—ին եւ օգոստոսի 1—ին նախատեսված հաջորդ փուլի խաղերում «Ալաշկերտը» մրցելու է ռումինական «Ստյաուայի», իսկ «Փյունիկը»՝ չեխական «Յաբլոնեցի» հետ։ Նրանց միանալու է Չեմպիոնների լիգայից տեղափոխված «Արարատ Արմենիան», որի մրցակիցն է լինելու Ջիբրալթարի «Լինկոլնը»։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

20-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO